00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու ավագանու նիստերն անցնում են «ես նվագեմ, ես պարեմ» տարբերակով

© Sputnik / Armenuhi MkhoyanЗаседание Совета старейшин в Гюмри
Заседание Совета старейшин в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեև Գյումրու նորընտիր ավագանու նիստերին մասնակցում են միայն մեկ քաղաքական ուժի` «Բալասանյան դաշինքի» անդամները, սակայն նիստերում որոշումներ ընդունվում են, քանի որ քվորումն ապահովվում է։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Արդեն երկրորդ անգամ Գյումրու նորընտիր ավագանու նիստն անցնում է միայն «Բալասանյան» դաշինքի անդամների ներկայությամբ:

Ինչպես Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ՝ հոկտեմբերի 10-ի նիստին, այնպես էլ այս անգամ նիստից բացակայում էին քաղաքական 3 ուժեր` «ԳԱԼԱ»-ն, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը», սակայն դա չխանգարեց, որ քվորում ապահովվի և քննարկման դրվի օրակարգային 46 հարց։ Ավագանու 33 անդամից 17-ի ներկայությունը թույլ է տալիս ավագանու նիստերը կայացած համարել` չնայած մյուս ուժերի բոյկոտին:

Выборы в Гюмри - Sputnik Արմենիա
ՀՀ քաղաքական ուժերը Գյումրու ընտրությունների արդյունքները կվիճարկեն դատարանում

Մինչ ավագանու նիստի մեկնարկը Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ճշտելու` արդյո՞ք ճիշտ է «Հրապարակ» թերթում օրերս տեղ գտած «Հայկական Վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանի այն հայտարարությունը, որ այդ կուսակցությունից ավագանու անդամները վայր են դրել իրենց մանդատները: 

Ամեն դեպքում, արդեն երկրորդ անգամ ավագանու նիստերին հարցերը դրվում են քվեարկության ու ընդունվում միաձայն: Այս նիստին չեղյալ համարվեց ավագանու նախկին՝ 2012 թվականի որոշումը, և ընդունվեց նոր կանոնակարգ, որով ավագանին կառաջնորդվի առաջիկա 5 տարիներին:

Ավագանին ընտրեց Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի, Քաղաքաշինության և հողօգտագործման, Մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական, ինչպես նաև Իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներին. մշտական 4 հանձնաժողովներից 3-ի նախագահները հենց «Բալասանյան» դաշինքից են: Ինչպես նշեց Սամվել Բալասանյանը, դա որոշվել է հատուկ բանաձևով՝ հիմք ընդունելով Ընտրական օրենսգիրքը: Միայն մեկ հանձնաժողով կգլխավորի ԲՀԿ ներկայացուցիչը, սակայն տեղակալը կրկին «Բալասանյան» դաշինքի ներկայացուցիչն է: 

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու ավագանու նիստ
Заседание Совета старейшин в Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրու ավագանու նիստ

Ավագանու Մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Մխիթար Սահակյանը, ով, շատ գյումրեցիների կարծիքով, «մշակույթից կիլոմետրերով հեռու կանգնած» անձնավորություն է:

Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի փոխտնօրեն, անկուսակցական Արտակ Ադամյանը: Իսկ Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ի արտաքին կապերի վարչության պետ, անկուսակցական Լուսինե Սանոյանը, ով Սամվել Բալասանյանի քրոջ դուստրն է, համայնքի ղեկավարի տեղակալ Ռուբեն Սանոյանի դուստրը:

Գյումրու ավագանու անդամները միաձայն, առանց «խղճի խայթի» կողմ քվեարկեցին նաև քաղաքապետարանում հաստիքային կրճատումներին. Գյումրու քաղաքապետարանում կկրճատվի 38 հաստիք` 2 հայեցողական պաշտոն, 17 համայնքային ծառայողի, 19 հաստիք` տեխսպասարկման անձնակազմից։ Կրճատման արդյունքում քաղաքապետարանը կխնայի 28 մլն 35 հազար դրամ:

Ավագանին այս նիստին հաստատեց նաև համայնքի ղեկավարի դրույքաչափը, որը հաշվարկային գումարով կազմում է 300 հազար դրամ՝ ԱԺ պատգամավորի աշխատավարձի 90 տոկոսի չափով: Սակայն Սամվել Բալասանյանը նշեց, որ աշխատավարձ չի ստանալու, այն կփոխանցի «Գյումրին առանց տնակների հիմնադրամին»:

Ավագան քննարկեց նաև տարբեր կազմակերպությունների, կառույցների ու անհատ քաղաքացիների համայնքային բյուջեից դրամական աջակցություն ցուցաբերելու հարցերը, որոնք նույնպես միայն կողմ քվեարկությամբ ընդունվեցին:

Լրահոս
0