00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:27
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վազգեն Բադալյանը` երիտասարդների ու Վիկ Դարչինյանի մասին

© Sputnik / Asatur YesayantsВазген Бадалян в гостях у радио Sputnik Армения
Вазген Бадалян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոյեմբերի 17-28-ը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացվելու է բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Հայաստանի երիտասարդական հավաքականն այս կարևոր ստուգատեսին մասնակցելու համար վերջին հավաքն է անցկացնում Աբովյանում:

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը աշխարհի առաջնության մրցումներում ներկայացված է լինելու յոթ քաշային կարգերում: Խաչիկ Չախոյանը մրցումների հետ կապված բոլոր հարցերը քննարկել է հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի հետ։

- Պարոն Բադալյան, ե՞րբ և ինչպե՞ս եք սկսել պատրաստվել աշխարհի առաջնությանը:

— Տարին մենք սկսեցինք միջազգային մի շարք մրցաշարերի մասնակցությամբ: Հունիսին էլ հանդես եկանք Եվրոպայի առաջնությունում: Այս տարի եզակի դեպք է, որ Եվրոպայի և աշխարհի առաջնությունն անցկացվում է նույն տարվա ընթացքում: Եվրոպայի առաջնությունում մենք բավական լավ արդյունքների հասանք: Երկար տարիներ նման արդյունքների չէինք հասել: Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճեց մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալներ: Եթե չլինեին մրցավարական կոպիտ վրիպումները, մենք ավելի մեծ արդյունքներ կարձանագրեինք: Կարելի է ասել, որ աշխարհի առաջնությանը մոտենում ենք լավ արդյունքներով և լավ տրամադրված:

Грач Ростомян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ռոստոմյան. «Օլիմպիական նոր փուլն արդեն մեկնարկել է»

- Իսկ քանի՞ քաշային կարգերում եք նախատեսում մեր բռնցքամարտիկների մասնակցությունը:

— Մենք հանդես կգանք յոթ քաշային կարգերում: Մրցումներն անցկացվելու են տասը քաշային կարգերում, բայց 75,81 և 91 կգ քաշային կարգերում մենք ներկայացուցիչ չենք ունենալու: Հաշվի առնելով մրցումների ներկայացուցչական կազմն ու մասնակիցների թիվն ու որակը` մենք հրաժարվեցինք այդ քաշային կարգերում հանդես գալուց, քանի որ այս պահին համապատասխան որակներով բռնցքամարտիկներ չունենք:

- Մեր հավաքականում կա՞ն բռնցքամարտիկներ, որոնք կարող են մոտ ապագայում հաջող ներկայացնել Հայաստանը արդեն մեծ ռինգում:

— Այո, իհարկե: Բերեմ Վահագն Բադալյանի օրինակը: Այս երիտասարդ բռնցքամարտիկը վերջերս մասնակցեց Հայաստանի մեծահասակների առաջնությանն ու, շատ լավ մենամարտեր անցկացնելով, դարձավ չեմպիոն: Կարծում եմ` Բադալյանը 56 կգ քաշային կարգում դեռ հաջողությունների կհասնի: Իսկ ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ մեծահասակների հաջորդ առաջնությանը այս թիմից արդեն կմասնակցի 4-5 բռնցքամարտիկ: Արդեն ձևավորված մարզիկներ են թե՛ տեխնիկական և թե՛ ֆիզիկական պատրաստականությամբ: Ես հավատում եմ, որ մեր հավաքականի ապագան կապված է հենց այս բռնցքամարտիկների հետ:

- Ռիոյի օլիմպիական խաղերում Ուզբեկստանի հավաքականը շատ մեծ արդյունքի հասավ` նվաճելով 3 ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ: Կարծում եմ, որ ուզբեկների հաջողության հիմքը ուժային և տեխնիկական բռնցքամարտի համադրությունն էր:

— Համաձայն եմ: Ժամանակին Վլադիմիր Ենգիբարյանը հեղափոխություն մտցրեց բռնցքամարտի մեջ: Նա ասում էր, որ ավելի լավ է երկու հատ խփես ու նահանջես, քան ութ հարված անցկացնես ու յոթը բաց թողնես: Ահա այս մոտեցումն է պետք զարգացնել: Ասեմ, որ իմ կարծիքով հիմա շատ կարևոր է մեր մարզաձևի համար պետական մոտեցումը: Հաղթանակների համար հարկավոր են համապատասխան մարզաբազաներ, ուսումնամարզական շատ հավաքներ ու մարզիկների ապրելակերպի բարելավում: Մարզիկը չպետք է մտածի այլ աշխատանքի մասին գումար վաստակելու համար: Պետք է կենտրոնանա իր մարզումների ու ելույթների վրա:

Пресс-конференция сборной Армении по греко-римской борьбе - Sputnik Արմենիա
Օլիմպիական չեմպիոն. կնվաճենք նոր բարձունքներ, իսկ խլված ոսկու համար կպայքարենք

- Իսկ հիմնական բացը բռնցքամարտում ո՞րն է:

— Ցավալիորեն պետք է նշեմ մանկապատանեկան բռնցքամարտում տիրող իրավիճակի մասին: Տարիքային այս խմբում մենք առաջընթաց չունենք: Տեղում դոփում ենք: Պետք է մեծացվի բռնցքամարտի դպրոցների աշխարհագրությունը: Վերջին տարիներին ես չեմ հիշում, որ որևիցե մի տեղում բռնցքամարտի դպրոց է բացվել: Նաև պետք է բարձրացնել մեր պատանի բռնցքամարտիկների մարզիչների որակավորումը: Մենք փոքր երկիր ենք, որ իրավունք չունենք չնկատել բռնցքամարտիկներին Հայաստանի տարբեր վայրերում: Իսկ դրա համար հարկավոր է, որ բոլոր մարզերում ու քաղաքներում գործեն դպրոցներ: Մյուս կողմից էլ տեսեք` հիմա երիտասարդական հավաքականի կազմում մարզվում է 14 բռնցքամարտիկ, բայց միայն մեկն է Երևանից: Այսինքն, մայրաքաղաքում էլ հիմա նահանջ է նկատվում:

- Դուք երկար տարիներ մարզել եք Վախթանգ Դարչինյանին: Վիկը շատ մեծ հաջողությունների է հասել պրոֆեսիոնալ ռինգում: Բայց հիմա չե՞ք կարծում, որ եկել է նրա հեռանալու պահը:

— Ես կարծում եմ, որ բռնցքամարտում իր ելույթները Վիկը պետք է շուտ ավարտեր: Երբ 2011 թվականին Վախթանգը Հայաստանում մենամարտ անցկացրեց, ես դեռևս այն ժամանակ նրան խնդրեցի արդեն ավարտել ելույթները, քանի որ նա 37 տարեկան էր: Բռնցքամարտը ծանր մարզաձև է: Պրոֆեսիոնալ բռնցքամարտը` առավել ևս: Թեթև մարզումներ, զիջումներ այնտեղ չկան: Ամեն ինչ առավելագույն մակարդակի վրա է անցկացվում: Վիկը պրոֆեսիոնալ ռինգում շատ մեծ հաջողությունների է հասել` դառնալով աշխարհի բացարձակ չեմպիոն և տարբեր վարկածներով շատ հնչեղ հաղթանակեր է տոնել: Ինչ էլ լինի պրոֆեսիոնալ ռինգում, Վիկ Դարչինյանը լեգենդար բռնցքամարտիկ է:

Լրահոս
0