00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օլիմպիական չեմպիոն. կնվաճենք նոր բարձունքներ, իսկ խլված ոսկու համար կպայքարենք

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция сборной Армении по греко-римской борьбе
Пресс-конференция сборной Армении по греко-римской борьбе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում օլիմպիական հերոսներին դիմավորեցին ծափերով. Ռիո-2016-ի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը և արծաթե մեդալ վաստակած Միհրան Հարությունյանը Հայաստանին խոստացան նոր հաղթանակներ։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. 20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը օլիմպիական խաղերում ոսկի նվաճեց, մեր մարզիկները լավ դրսևրեցին իրենց Ռիո-2016-ում։ Այսօր Sputnik Արմենիան հյուրընկալեց Ռիոյի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և փոխչեմպիոն Միհրան Հարությունյանին՝ իրենց մարզիչների հետ։

Չեմպիոնների հաղթական երթը

«Հպարտ եմ, որ Հայաստանի 14-րդ օլիմպիական չեմպիոնն եմ՝ 20 տարվա ընդմիջումից հետ։ Ամենամեծ հաղթանակը համարում եմ ժողովրդի համակրանքը շահելը։ Այս ոսկե մեդալը միայն իմը չէ, այլ նաեւ՝ մեր ժողովրդի, իմ մարզիչների վաստակը»,- ասաց Արթուր Ալեքսանյանը։

© Sputnik / Asatur YesayantsՕլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյան
Артур Алексанян - Sputnik Արմենիա
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյան

Արթուրի մարզիչը՝ Գևորգ Ալեքսանյանը, որը նրա հայրն է, որդու ձեռքբերումները բնական համարեց, չէ՞ որ հսկայական աշխատանք է կատարվել, անընդմեջ մարզվել է։

«2012-ի օլիմպիական խաղերի ժամանակ Արթուրը ավելի երիտասարդ էր ու անփորձ, դրա համար էլ բրոնզե մեդալի արժանացավ, սակայն չորս տարվա տիտանական աշխատանքը արդյունք տվեց՝ ոսկե մեդալ»,- ասաց Գևորգ Ալեքսանյանը։

Միհրան Հարությունյանը նույնպես երախտիքի խոսքեր ասաց. «Անսահման շնորհակալ եմ ջերմ վերաբերմունքի համար, նրա համար, որ ինձ հետ եղաք ինձ համար շատ դաժան պահերի»։

Հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը շեշտեց, որ հզոր գերտերությունների մեջ մենք կարողացանք տեղ զբաղեցնել, մեդալներ նվաճել։

© Sputnik / Asatur YesayantsՕլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյան
Мигран Арутюнян - Sputnik Արմենիա
Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյան

«Վերջին ութ տարիներին ըմբշամարտի ֆեդերացիան ամեն ինչ արել է, որ մեր ըմբիշները կարողանան լավ մարզվել, պատրաստ լինեն հաղթահարելու բոլոր խոչընդոտները»,- ասաց Լևոն Ջուլֆալակյանը, նշելով, որ ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը օլիմպիական այս խաղերում մեդալ չունեցավ թերանալու պատճառով, սակայն նա իր անունն արդեն գրել է հայկական սպորտի պատմության մեջ, իսկ առջևում նոր մրցույթներ են, որտեղ դեռ կլինի դրսևորվելու հնարավորություն։

Պայքար խլված մեդալի համար

Միհրան Հարությունյանի մարզիչ Սամվել Գևորգյանն անդրադարձավ Ռիո-2016-ում նրա հանդեպ մրցավարների անարդար վերաբերմունքին։

«Միհրան Հարությունյանը լիովին պատրաստ էր օլիմպիական խաղերին, նա իրեն փայլուն դրսևորեց, սակայն մրցավարներն անարդար եղան։ Սերբ ըմբիշն անընդհատ քաշում էր Միհրանի մարզահագուստը, դա կոպիտ խախտում է, սակայն մրցավարները միավոր չիջեցրին։ Միհրանը 100 տոկոսանոց հաղթանակ է տարել, ոչ մի բացթողում չի արել և հենց նա պիտի վաստակեր ոսկին։ Մենք կպայքարենք դրա համար»,- ասաց Սամվել Գևորգյանը։

Мигран Арутюнян - Sputnik Արմենիա
Միհրան Հարությունյան. Շտեֆանեկն ամեն առավոտ իմ անունն է հիշելու

ՀԱՕԿ-ը դիմելու է Լոզանի միջազգային դատարան, որպեսզի քննեն Միհրան Հարությունյանի մարտը և վերականգնեն արդարությունը՝ ոսկե մեդալը վերադարձնեն նրան։

Չորս տարի է՝ ինչ Միհրան Հարությունյանը Ռուսաստանից եկել է Հայաստան և մարզվում է հայրենական հավաքականի կազմում։ Նրա հանդեպ միջազգային մրցույթներում հաճախ են անարդար վարվում, նա ոսկե մեդալներ կունենար նաև Բաքվում և Լաս Վեգասում, եթե չլիներ մրցավարների կողմնապաշտությունը։

«Երբ ձեռնարկենք այդ գործընթացը, ես ոչ այնքան ոսկե մեդալը վերադարձնելու համար կպայքարեմ, որքան նրա, որ սրանից հետո հաշվի նստեն Հայաստանի հետ, չխանգարեն մեզ միջազգային մրցապայքարներում»,- Ասաց Միհրան Հարությունյանը։

Չեմպիոններ մարզող դպրոցի տխուր ճակատագիրը

Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի անմխիթար վիճակի մասին խոսվեց հատկապես նրա չեմպիոն դառնալուց հետո, սակայն առայժմ ոչինչ չի փոխվել։
Մարզադպրոցը ղեկավարող Գևորգ Ալեքսանյանը հիշեցրեց, որ շատ տարիներ առաջվանից է բարձրացրել այդ հարցը։

Школа единоборства в Гюмри. Душевая - Sputnik Արմենիա
Արթուր Ալեքսանյանի անվան «ռեկորդակիր» դպրոցը

«2004 թվականից դիմել եմ դպրոցի համար։ 2008-ին պատասխանել են, որ այդ մարզադպրոցն առաջինն է նորոգվողների ցանկում, հենց գումար եղավ՝ կնորոգենք։ Հետո, երբ Արթուրը 2014-ին չեմպիոն դարձավ, հերթական անգամ դիմեցինք, սակայն՝ ապարդյուն։ Նույն վիճակն էր նաեւ 2015-ին, երբ նա կրկնակի չեմպիոն դարձավ։ Հիմա էլ 2016-ն է, երբ Արթուրը օլիմպիական չեմպիոն է դարձել, իշխանությունն անտարբեր է։ Ստացվում է, ամեն տարի՝ հաջորդ տարի»,- ասաց նա։

Գևորգ և Արթուր Ալեքսանյանները նշեցին, որ դպրոցի խնդիրը միայն տեղական բյուջեով հնարավոր չէ լուծել, պետք է միջամտեն սպորտի նախարարությունը և այլ կազմակերպություններ, քանի որ մարզադպրոցն անհրաժեշտ է կապիտալ նորոգել։

Այդուհանդերձ, անկախ բոլոր դժվարություններից ու անարդարություններից, օլիմպիական մարզիկները խոստացան նոր հաղթանակներ պարգևել Հայաստանին։

Լրահոս
0