00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2019թ-ին Հայաստանը շուռ կտա աշխարհը

© ImagesssIT сфера
IT сфера - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ՏՏ ոլորտում գտել են այն ծրագիրը, որն ի զորու է շրջել աշխարհը, ինչպես պահանջել էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Եվ նույնիսկ գիտեն, որ դա տեղի կունենա 2019թ-ին:

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը Sputik Արմենիայի վստահեցրեց, որ վարչապետի հանձնարարականը կատարված է և ՏՏ ոլորտում աշխարհը շրջելու ծրագիրը գտնված է:

Французский ученый, один из создателей интернета, президент компании Open Root Луи Пузен - Sputnik Արմենիա
«Ինտերնետի հայր». հայ ՏՏ մասնագետները լավագույններից են

Խոսքը 2014թ-ից Հայաստանում մեկնարկած «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի մասին է, որի շնորհիվ հայաստանյան ամենահեռավոր ու սահմանային գյուղերում բնակվող երեխաներն անգամ ինժեներական խմբակներ հաճախելու հնարավորություն են ստացել: Խմբակների գործունեության 2 տարվա ընթացքում պատանի ինժեներներն արդեն միջազգային ճանաչման արժանացած համակարգչային հավելվածներ, 3D տպիչներ ու տարատեսակ ռոբոտներ են ստեղծել:

Այսօր Հայաստանում 162 խմբակ է գործում, որտեղ շուրջ 3000 երեխա է հաճախում:

«2019թ-ին, եթե մեր պլանավորածով շարժվենք, մենք կունենանք ոչ միայն 1200 լաբորատորիաները ՀՀ տարածում, այլև` բավականին հետաքրքիր ցուցանիշներ, և կարող ենք խոսել արդեն ոչ թե կանխատեսմամբ, այլ` որպես իրականություն: Եվ կշրջենք աշխարհը՚,- ասաց Հայկ Չոբանյանը:

Իսկ աշխարհը շրջելու համար հայաստանյան ծրագիրը պետք է իրականացնի իր առջև դրված նպատակները. մինչև 2022թ-ը Հայաստանում 70 000 երեխա պետք է ներգրավված լինի ինժեներական կրթության մեջ՝ ապահովելով տարեկան շուրջ 50 000 շրջանավարտների, որոնց մեծ մասը բուհն ավարտելուց հետո պետք է աշխատի տեխնոլոգիական արտադրության ոլորտում:

Համեմատության համար ասենք, որ այսօր տարեկան 1800 շրջանավարտներից միայն կեսն է աշխատանք գտնում իր մասնագիտությամբ: Մյուսները կա՛մ չեն աշխատում, կա՛մ աշխատում են միայն որոշակի վերապատրաստում անցնելուց հետո:

ИТ специалисты Гарик Мнацаканян, Тигран Папикян, Арташес Маргарян и Степан Манукян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ՏՏ ոլորտի հայ մասնագետներ. կարևորը գաղափարն է

Ի դեպ, 2019թ-ին ՀՀ-ում նախատեսվում է անցկացնել ՏՏ համաշխարհային կոնգրես, որի ժամանակ Հայաստան են ժամանելու այդ ոլորտի համաշխարհային առաջնորդները՝ տեսնելու, թե մեր երկիրը ինչ ունի ներկայացնելու աշխարհին:

Հայկ Չոբանյանը վստահ է, որ աշխարհին ներկայացնելու լավագույն ծրագիրը հենց դպրոցական լաբորատոր խմբակների զարգացման ծրագիրն է, որն էլ 2019թ-ին արդեն հավասարազոր է լինելու աշխարհը շրջելուն:

Ծրագիրն այդ հավակնությամբ արդեն իսկ ներկայացվել է վարչապետ Կարեն Կարապետյանին և հաջորդ շաբաթ ևս մեկ անգամ կքննարկվի գործադրի ղեկավարի հետ:

Հիշեցնենք, նոյեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդակցություն էր հրավիրել, որի ժամանակ պահանջել էր ներկայացնել այնպիսի բեկումնային, երկարաժամկետ զարգացման ծրագիր, որը «շուռ կտա աշխարհը»:

Լրահոս
0