00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապահովագրական ընկերությունների վճարումների թիվը կմեծանա

© Sputnik / Asatur YesayantsВ Ереване пошел первый снег, 2016г.
В Ереване пошел первый снег, 2016г. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՊՊԱ ոլորտի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2017թ–ի ապրիլի 1–ին։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Ապահովագրական ընկերությունները կավելացնեն ԱՊՊԱ ոլորտի վճարումները, կկրճատվի մարդկանցից պահանջվող փաստաթղթերի քանակը, լրագրողներին ասաց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը։

«ԱՊՊԱ շրջանակում ողջ գործընթացը կվերանայվի, փոփոխությունները շատ են։ Մենք հրաժարվել ենք ավելորդ քայլերից, կրճատել ենք մարդկանցից պահանջվող փաստաթղթերի քանակը։ Ստեղծվել են բոլոր պայմանները, որ մարդիկ կարողանան ԱՊՊԱ պայմանագիր կնքել և փոխհատուցում ստանալ առանց ապահովագրական ընկերություններ այցելելու», — ասաց Ավետիսյանը։

Նա մի քանի հիմնական փոփոխություններ ներկայացրեց, որոնք ուժի մեջ կմտնեն 2017թ-ի ապրիլի 1-ից։

ԱՊՊԱ պայմանագրում կներդրվի ուղիղ հատուցման համակարգը

Դա ենթադրում է, որ ՃՏՊ-ի դեպքում տուժողները հատուցում կստանան ոչ թե մեղավոր վարորդի ապահովագրողից, այլ հենց իրենց ապահովագրական ընկերությունից, իսկ տուժած վարորդի ապահովագրական ընկերությունն այնուհետև այդ գումարը կպահանջի և կստանա վնաս պատճառողի ապահովագրական ընկերությունից։

Председатель компании Ахиллес Эдуард Ованнисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ԱՊՊԱ–ի փոփոխություններն ու ոստիկանական կոռուպցիան

Ավետիսյանի խոսքով` այդ համակարգի ներմուծումը թույլ կտա վարորդներին գործ ունենալ միայն իրենց ընտրած ընկերության հետ։

«Հիմա վարորդները պայմանագիր ենք կնքում ապահովագրական ընկերության հետ, սակայն չեն կապվում նրա հետ ՃՏՊ դեպքում։ Ստացվում է, որ ապահովագրական ընկերությունները փոխհատուցում են վնասը ոչ իրենց հաճախորդներին։ Փոփոխությունների արդյունքում մենք հույս ունենք, որ կվերականգնվի ընկերությունների միջև մրցակցությունը, քանի որ մարդիկ կընտրեն դրանք` ելնելով տրամադրվող ծառայությունների որակից և աշխատանքի արագությունից»,- ասաց Ավետիսյանը։

Փոխհատուցումների վճարման գործընթացը կարագանա

Այսօր վնասի փոխհատուցման հեշտացված գործընթացը ենթադրում է 9-81 օր ժամանակահատված։ Ավետիսյանի խոսքով` վերահաշվարկի արդյունքում այդ ժամկետը կկրճատվի մինչև 6-17 օր։

Ինչ վերաբերում է փոխհատուցման ստանդարտ գործընթացի ժամկետներին, ապա այն կկրճատվի 16-119 օրից մինչև 10-41 օր։

Ավետիսյանի խոսքով` փոփոխությունները ենթադրում են, որ 2017թ-ի ապրիլից հետո հեշտացված փոխհատուցման ընթացակարգը կերկարի միջինը 7 օրով, իսկ փոխհատուցման ստանդարտ գործընթացը` երկու շաբաթով։

Ավելացվել է տուժածներին վնասի փոխհատուցման առավելագույն չափը

«Եթե ՃՏՊ ժամանակ տուժածները մեկից շատ էին լինում, մեզ մոտ խնդիրներ էին ծագում, քանի որ հաճախ վճարման առավելագույն չափը` 1,8 մլն դրամ, կիսվում է համամասնական համակարգով, և մարդիկ չեն ստանում պատճառած վնասի ողջ գումարը», — ասաց Ավետիսյանը։

Մինչև 2017 թվականի ապրիլի 1-ը հատուցման ենթակա առավելագույն չափը մեկ պատահարով մեկ տուժողի համար կազմում է 3 մլն 300 հազար դրամ է, մեկ պատահարով բոլոր տուժողների համար՝ 10 մլն դրամ, սակայն 2017 թվականի ապրիլի 1-ից հետո մեկ պատահարով տուժողի համար գումարը կմնա անփոփոխ՝ 3 մլն 300 հազար դրա, սակայն մեկ պատահարով բոլոր տուժողների համար գումարը կկազմի 33 մլն դրամ։

Տուժածների և ապահովագրական ընկերությունների միջև ողջ թղթաբանությունը ստանդարտացվել է

Դա թույլ է տալիս մարդկանց, անկախ նրանից, թե որ ապահովագրական ընկերության հետ են նրանք աշխատում, խուսափել փաստաթղթերի հետ կապված խնդիրներից։

«Մարդկանց համար հասկանալի կլինեն փոխհատուցման մասին ծանուցումները, ցանկացած ապահովագրական ընկերության որոշումները, նրանք կիմանան իրենց իրավունքների մասին»,- ասաց Ավետիսյանը։

Дорога, улица, движение , транспорт, машины - Sputnik Արմենիա
Զգուշացիր ավտոմեքենայից կամ ավտովթարի դեպքում խոստովանիր մեղքդ

Բոլոր փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2017թ-ի ապրիլից և պարտադիր կդառնան ոչ միայն նոր, այլ նաև արդեն գոյություն ունեցող պայմանագրերի համար։

Ավետիսյանը ներկայացրեց նաև ԱՊՊԱ ոլորտում նորամուծությունների հետ կապված վիճակագրությունը։ Մասնավորապես, 2016թ-ի մարտին, երբ ներդրվել է ԱՊՊԱ հայտարարագրի ինքնուրույն լրացման համակարգ, գրանցվել է այն կիրառելու 305 դեպք։ Վերջին շրջանում, այդ թիվը կհասնի ամսական 1800-2100։ Այդ ցուցանիշը կազմում է ԱՊՊԱ բոլոր դեպքերի 43-46 տոկոսը։

Ավետիսյանը նշեց, որ աճում է նաև ապահովագրական ընկերությունների կողմից փոխհատուցման գումարը։ 2016թ-ի սեպտեմբեր-հոկտեմբերին անցած տարվա ցուցանիշի համեմատ 22-26 տոկոսով աճել է փոխհատուցման դիմումների քանակը։

2015թ-ի հոկտեմբերին վճարվել է 823 մլն դրամ փոխհատուցում, 2016թ-ին` 852 մլն դրամ։

Ավետիսյանի կարծիքով` նման փոփոխությունների դեպքում վարորդներն ավել գումար չեն վճարի ԱՊՊԱ ձևակերպելիս։

Մյուս փոփոխություններին կարող եք ծանոթանալ բյուրոյի կայքում`http://paap.am/img/doc/RL-001-Main%20Rules-from%2001.04%E2%80%A42017.pdf։

Լրահոս
0