00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թևան Պողոսյան. ԱՄՆ նախագահի փոփոխությունը կտրուկ փոփոխություններ չի ենթադրում

© Sputnik / Aram NersesyanПресс-конференция депутата НС Тевана Погосяна в пресс-центре Sputnik Армения
Пресс-конференция депутата НС Тевана Погосяна в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահի անձով ԱՄՆ արտաքին քաղաքականությունը կտրուկ փոփոխություններ չի կրի: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Նախագահական ընտրարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը որոշակի գաղափարներ է արտահայտել Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի վերաբերյալ: Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով ԱՄՆ 45-րդ նախագահի օրոք տարածաշրջանում այդ երկրի վարած արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխություններին, նշեց պատգամավոր Թևան Պողոսյանը:

«Սիրիայի վերաբերյալ մի առաջարկ է արել, որը շատ նման է ռուսական դիրքորոշմանը, ինչը չի բացառում համագործակցությունը Բաշար ալ Ասադի հետ ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում: Իրանի հանդեպ շատ կոշտ է հանդես եկել և ասել է` նախկին բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Իրանի միջուկային ծրագրի շրջանակում, չի ընդունում և վերադառնալու է հին պատժամիջոցներին։ Իսկ, օրինակ, Թուրքիայի մասին որևէ բան չի ասել»,- ասաց Թևան Պողոսյանը:

Այս ամենը հաշվի առնելով, ըստ պատգամավորի, շատ դժվար է կանխատեսել, թե տարածաշրջանի համար ինչ փոփոխություններ են լինելու. մի բան պետք է փաստել, և այդ մասին այսօր ասել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը` որքան էլ նախագահները փոխվեն, ամերիկյան արտաքին քաղաքականությունը կարող է նախընտրությունից փոխվել ընդամենը 20 տոկոսով. 80-ը մնալու է նույնը:

Флаг США. Выборы президента - Sputnik Արմենիա
Դեսպան. Ով էլ լինի ԱՄՆ նախագահը, Հայաստանն ԱՄՆ–ի գործընկերը կմնա

«Եվ մենք էլ գիտենք, որ ԱՄՆ-ը այն հզոր պետություններից մեկն է, որ առաջնորդվում է միայն իր սեփական շահերով, այնպես որ մեծ փոփոխություններ միանգամից որևէ կերպ չեմ պատկերացնում»,-ասաց պատգամավորը:

Այդուհանդերձ, Թևան Պողոսյանը հիշեցրեց, որ ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում ունի նավթային, ենթակառուցվածքային և ժողովրդավարության տարածման վրա հիմնված շահեր, որոնցով առաջնորդվելը կտրուկ փոփոխություններ չի ենթադրում:

Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան հարաբերությունների մեղմացման կանխատեսումներին, Թևան Պողոսյանը դրանց ապագան պայմանավորում է ոչ այնքան ԱՄՆ 45-րդ նախագահի անձով, որքան նրան առաջադրած քաղաքական ուժի դիրքորոշմամբ:

«Դեմոկրատները միշտ ավելի կոշտ քաղաքականություն են վարել՝ հիմնված արժեքների վրա, իսկ հանրապետականները միշտ ունակ են եղել գործարքների գնալու և ավելի շահերն առաջ տանելու համար աչքերը որոշ գաղափարների վրա փակելու: Հիմա միգուցե կլինեն որոշակի բարեփոխումներ, բայց և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ն, առաջնորդվելով իրենց սեփական շահերով, ունենալու են տարբեր ընկալումներ, մեկ օրվա մեջ որևէ բան չի փոխվելու»,- ասաց Թևան Պողոսյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի առաջիկա դիրքորոշմանը, Թևան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ այն մեծապես կախված է առաջին հերթին հենց Հայաստանից, քանի որ ամերիկյան շահերը տարածաշրջանում տարածելու նպատակով ԱՄՆ-ն պետք է համագործակցի նաև Հայաստանի հետ:

«Կհամագործակցեն թույլ ՀՀ-ի հետ, կենթարկվենք ճնշումների, կհամագործակցեն ուժեղ ՀՀ-ի հետ, դա կվերածվի համագործակցության, մենք կկարողանանք մեր շահերը պաշտպանել»- ասաց նա:

Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, որի մասին, ի տարբերություն նախորդ նախագահական ընտրությունների, այս անգամ ԱՄՆ-ում թեկնածուներից ոչ ոք խոստումներ չհնչեցրեց, Թևան Պողոսյանի համոզմամբ, դարձյալ կախված է լինելու Հայաստանի դիրքորոշումից ու կատարած աշխատանքից:

«Եթե կաշխատենք, ապա միգուցե ինչ-որ նոր արդիական գաղափարներ կառաջանան, իսկ եթե չենք աշխատի, ապա կունենանք օրենքի պահանջի տրադիցիոն ապրիլքսանչորսյան ինչ-որ հայտարարություն»,-ասաց Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ եթե Հայաստանն իր առջև արտաքին քաղաքական նպատակ է դրել ցեղասպանության միջազգային ճանաչումը, ապա պետք է աշխատի՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկրի հետ է աշխատանք տանում այդ ուղղությամբ:

Լրահոս
0