ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. «Քիմ. Մերկ ճշմարտություն» նոր գրքի մասին մոսկովյան «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթի ակնարկում նշվում է, որ Քիմ Քարդաշյանը ռուսական կաղամբապուր է կերել նիհարելու համար։ Այդ փաստը պարբերականի առցանց տարբերակում համապատասխան նյութի տակ ռուսական ընթերցողի կողմից բուռն քննարկումների թեմա է դարձել։
Հոդվածում նշվում է, որ գրքի հեղինակը՝ ամերիկացի գրող Շոն Սմիթը, պատմում է «մի զորմանահրաշ աղջիկա մասին, որը հայտնի է միայն նրանով, որ հայտնի է»։
Փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի դուստրը հայտնի է դարձել ռեալիթի շոուներում մասնակցելով, բազմաթիվ սիրավեպեր ունենալով, Քանյե Ուեսթի հետ ամուսնությամբ և հազարավոր սելֆիներով։ Սրանից ավել, կյանքում նա ոչ մի արժեքավոր բան չի արել։
Այդուամենայնիվ, Քիմ Քարդաշյանը կենդանի լեգենդ է, որի կյանքին միլիոնավոր մարդիկ են հետևում։ «ԿՊ» թերթի ակնարկի հեղինակ Նիկոլայ Գերասիմովը գրում է, որ գրքում մանրամասն նկարագրվում է նաև Քիմի անցած կյանքի ուղին և նրա հարազատների կենսագրությունը։
Մասնավորապես, ասվում է, որ Քիմի նախատատն ու նախապապը փախել են Հայաստանից 1915 թվականին, թուրքերի կողմից զանգվածային ցեղասպանություն իրականացնելուց առաջ, քանի որ հավատացել էին ռուս աղանդավոր և գուշակ Եֆիմ Կլուբնիկինի մարգարեությանը. նա կոչ էր անում հայերին՝ լքել այդ կողմերն ու բնակություն հաստատել Լոս Անջելեսում։
ՕԴՐԻ հրատարակչության թույլտվությամբ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը տպագրել է հատված գրքի առաջին մասին, որտեղ պատմվում է ապագա աստղի պատանեկության մասին։