00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նալբանդյանը Մամեդյարովի հետ հանդիպումը կասկածի տակ է դրել

© Sputnik / Asatur YesayantsМинистр иностранных дел Армении Эдвард Налбандян
Министр иностранных дел Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ԱԳՆ–ում կարծում են, որ ադրբեջանական կողմը Հայաստանի ներկայացուցիչների հետ երկկողմ հանդիպումներն օգտագործում է Ղարաբաղի հարցով բանակցությունների շուրջ իմիտացիա ստեղծելու համար։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հավանական հանդիպման պայմանները դեռ չեն քննարկվել, ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում իտալացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա ավելացրեց, որ պարզ չէ կողմերի միջև Համբուրգում կայանալիք հանդիպման ֆորմատը։ Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլման Մամեդյարովի հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի սկզբին Համբուրգում ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի շրջանակներում։

Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Նալբանդյան. Ադրբեջանը մերժում է իրականացնել ԼՂ հարցով պայմանավորվածությունները

«Համանախագահներից մեկը հույս է հայտնել, որ նման հանդիպում կարող է տեղի ունենալ։ Դրան ի պատասխան Ադրբեջանից նման հանդիպմանը պատրաստակամ լինելու մասին հայտարարություն հնչեց, սակայն Բաքվի հայտարարությունների մեջ մի շարք հակասություններ կան», — ասաց Նալբանդյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանի ներկայացուցիչները պետք է կողմնորոշվեն, քանի որ, անկախ միջնորդների կողմից կազմակերպած հանդիպումներին մասնակցելուց, հայտարարություններ են անում, որոնք հակասում են իրենց իսկ մոտեցումներին։

Մասնավորապես, խոսքը միջազգային իրավունքի երեք սկզբունքներից միայն մեկն (ուժի չկիրառում, ազգային ինքնորոշման սկզբունք, տարածքային ամբողջականության սկզբունք) առանձնացնելու փորձի մասին է։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում այդ սկզբունքների վրա է հիմնվում ԵԱՀԿ ՄԽ-ն։

«Նրանց կողմից հանդիպումներին մասնակցելն իմիտացիա է դառնում։ Սրա վառ ապացույցն են Պետերբուրգում և Վիեննայում տեղի ունեցած հանդիպումները, որոնք արդյունք չեն տվել։ Մինչև օրս նրանք հրաժարվում են հանդիպումների ժամանակ ձեռք բերած պայմանավորվածությունները կատարել», — ասաց Նալբանդյանը։

Ընդ որում, նախարարն ընդգծեց, որ Հայաստանը երբեք չի հրաժարվում հանիդպումենրից, սակայն, դրանց մասնակցելով, ընդունել է այն ձևաչափը, որն առաջարկվում է համանախագահների կողմից։ Նա բանակցություններին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել, սակայն նշեց, որ Համբուրգում հավանական հանդիպմումից առաջ պետք է ուշադրություն դարձնել Ադրբեջանի գործողություններին։

Резиденция президента НКР. Степанакерт - Sputnik Արմենիա
Նալբանդյան. Առանց Ղարաբաղի ցանկացած փաստաթղթի ստորագրումն անհնար է

«Ադրբեջանն, ինչպես միշտ, սրում է իրավիճակը։ Այժմ նա հայտարարել է լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին, որին ներգրավվել է բանակի գրեթե ողջ ներուժը։ Սա խախտում է Վիեննայի փաստաթուղթը, որի համաձայն նրանք պետք է նախազգուշացնեին զորավարժությունները սկսելու մասին», — ընդգծեց Նալբանդյանը։

Միևնույն ժամանակ, նա վստահեցրեց, որ Համբուրգում առանձին հանդիպում կանցկացնի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։

 

Իր հերթին  Իտալիաի արտգործնախարարը նշեց, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ և բանակցային տարբերակով:

Նա հավելեց, որ 2018 թվականին Իտալիան կստանձնի ԵԱՀԿ նախագահությունը և իր ուշադրության կենտրոնում կպահի սառեցված հակամարտությունները,  ինչպիսիք են՝ Հարավային Օսիան, Աբխազիան, Մերձդնեսթրը և, իհարկե, Լեռնային Ղարաբաղը:

 

Լրահոս
0