00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նալբանդյան. Առանց Ղարաբաղի ցանկացած փաստաթղթի ստորագրումն անհնար է

© Sputnik / Asatur YesayantsРезиденция президента НКР. Степанакерт
Резиденция президента НКР. Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բանակցությունների վերսկսման համար պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ, ասաց Հայաստանի ԱԳՆ ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Բանակցային գործընթացում առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության նոր փաստաթղթերի ստորագրումն անհնար է, հայտարարեց Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը՝ Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Մինչև հիմա քննարկված բոլոր աշխատանքային փաստաթղթերում, որոնց շուրջ բանակցություններ են ընթացել և որոնք պահվում են ԵԱՀԿ քարտուղարությունում, առկա է կետ, որը ենթադրում է բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը»,- ասաց Նալբանդյանը:

Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա նրա խոսքով՝ պարզ է մի բան՝ դրանք սկսելու համար պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ:

Город Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
ԼՂՀ ԱԳՆ. պետք է վերականգնել բանակցությունները եռակողմ ձևաչափով
«Հայաստանը նախապայմաններ չի առաջադրել, խոսքն ընդամենն այն մասին է, որպեսզի ստեղծվեն պայմաններ բանակցություններ վարելու համար: Այդ պայմանների մասին ասել են համանախագահները, իսկ կողմերը պատասխանատվություն են ստանձնել»,- ասաց Նալբանդյանը:

Նրա կարծիքով, եթե այդ պայմանները ստեղծվեն, կներդրվեն դիտարկման մեխանիզմներ և կընդլայնվեն ԵԱՀԿ գործող ղեկավարի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունները, այլ կերպ ասած` կբացառվեն այն զարգացումները, որոնք եղել են ապրիլի սկզբին, և հնարավոր կլինի սկսել բանակցությունները:

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով հնարավոր հանդիպման մասին՝ Նալբանդյանը նշեց, որ հունիսի սկզբին կկայանան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների առանձին հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների հետ, սակայն հանդիպման վայրը դեռ որոշված չէ:

Նալբանդյանի խոսքով՝ նախագահների հնարավոր հանդիպման նպատակը կարող է դառնալ հակամարտության կարգավորման գլխավոր ուղղությունների մշակումը:

«Ժամանակին մենք դրանք անվանել ենք սկզբունքներ, և հիմա էլ կարելի է այդպես անվանել կամ կոչել հակամարտության կարգավորման շրջանակային ձևաչափ: Դա թույլ կտա կողմերին մշակել իրավապայմանագրային փաստաթուղթ, ինչը կօգնի կարգավորել հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով»,- ասաց նախարարը:

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Резиденция президента Армении - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը նշեց բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ երեք կարևոր քայլ
Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Լրահոս
0