ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Ռոսպոտրեբնադզորը ԱՊՀ երկրների աջակցության շրջանակում վեց շարժական լաբորատորիա է հանձնել Հայաստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի առողջապահության նախարարություններին։ Այս մասին գրված է ռուսական գերատեսչության կայքում։
Ռոսպոտրեբնադզորը նյութատեխնիկական և հետևողական օգնություն է տրամադրում ԱՊՀ երկրներին` ուժեղացնելով ինֆեկցիոն հիվանդությունների բռնկման հայտնաբերման և տարածման կանխարգելման ուղղությամբ առողջապահական ծառայությունների հնարավորությունները։ Այս ծրագիրը հաստատվել է ՌԴ կառավարության 2015-2016 թվականների որոշմամբ։
Ծրագրի գործունեության ընթացքում ԱՊՀ երկրներին 10 շարժական լաբորատորիա է փոխանցվել, որոնցից չորսը Բելառուսին և Ղազախստանին է տրամադրվել 2015 թվականին։
«Հայաստանին, Ղրղըզստանին և Տաջիկստանին շարժական լաբորատորիաներ են փոխանցվել, որը մշակել է Ռոսպոտրեբնազդորի «Միկրոբ» («Մանրէ») գիտահետազոտական հաստատությունը», — գրված է հաղորդագրության մեջ։
Լաբորատորիաները համալրված են կենսագործունեություն ապահովող համակարգերով, ունեն կենսաբանական անվտանգության բարձր մակարդակ և ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչները բացահայտում են արագացված և շտապ ախտորոշման մեթոդով։