00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հալեպ վերադարձած ընտանիքներ. ստիպված ենք կյանքը սկսել զրոյից

© Sputnik / Михаил Алаеддин / Անցնել մեդիապահոցОсвобожденный район Рамусе на юге Алеппо
Освобожденный район Рамусе на юге Алеппо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիայում թշնամական կողմերին հաշտեցնելու ռուսական կենտրոնը հետևում է Հալեպում տիրող իրավիճակին, կենտրոնի մասնագետները պարզում են, թե ինչի կարիք ունեն տեղի բնակիչները։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Հալեպի բնակիչները վերադառնում են ազատագրված շրջաններ, հաշտեցման ռուսական կենտրոնը սննդամթերք է մատակարարում և մոնիտորինգ իրականացնում, թե ինչի կարիք ունեն մարդիկ։ Երբ երբեմնի հարուստ շրջաններից մեկը` Բենի Զեյդ, ներուժեցին գրոհայինները, մոտ 70 հազար տեղացի փախուստի դիմեց։ Այժմ արդեն ավելի քան 100 ընտանիք վերադարձել է։

Ֆատիման ամուսնու` Մուհամեդի հետ միասին մի քանի տարի ապրեց փախստականների ճամբարում, սակայն հիմա վերադարձել են։

«Նրանք գողացել են ամեն ինչ. հեռուստացույցը, կահույքը, գորգերը։ Մեզ մոտ ոչինչ չի մնացել, բացի դատարկ պատերից։ Կյանքը ստիպված ենք զրոյից սկսել», — ասում է Ֆատիման` հույսը սրտում պահելով։ Նրա տղաները ծառայում են սիրիական բանակում։

«Մենք շնորհակալ ենք ռուսներին ՝օգնության և աջակցության համար»,- ասում է Մուհամեդը։

Վերադարձած մարդիկ սննդի պակաս չեն զգում։ Քաղաքը մի քանի հարավային ճանապարհով, որոնք գտնվում են սիրիական կառավարական բանակի վերահսկողության տակ, հումանիտար օգնություն է ստանում։ Հացով փաթեթը 50 սիրիական լիր արժե (մոտ 5 ռուբլի), սակայն երեխաներին անվճար են բաժանում։

Освобоженный лагерь палестинских беженцев Хандарат на северо-востоке Алеппо - Sputnik Արմենիա
Կրեմլում գիտակցում են՝ Հալեպի շուրջ սիլիբիլի անելու ժամանակն անցել է

«Սիրիայի տարածքում թշնամական կողմերին հաշտեցնելու կենտրոնը մոնիտորինգ է իրականացնում, թե ինչի կարիք ունեն մարդիկ։ Շուտով ձմեռ է, և մենք տաք իրեր ենք բերում», — ասում է կենտրոնի ներկայացուցիչ Դանիլ Ռիչկովը։

Մինչև պատերազմը Բենի Զեյդում տասնյակ տեքստիլ գործարաններ կային, որտեղ արտադրվում էին ամբողջ աշխարհում հայտնի կտորեղեն, հագուստ և կոշիկ։ Երեք տարվա ընթացքում գրոհայինները դուրս են հանել գրեթե բոլոր հաստոցները, արտադրամասերը վերազինել են ռազմամթերքի արտադրության համար։ Այժմ ահաբեկիչները շարունակում են գնդակոծել շրջանները։

«Սա ինքնաշեն հրթիռ է, որը պատրաստել են սովորական խողովակից։ Տեսեք նրա չափերն ու պատկերացրեք նրա կործանարար հզորությունը։ Նման հրթիռները գրոհայինները լցնում են պայթուցիկներով և կրակ բացում քաղաքի խաղաղ բնակչություն ուղղությամբ», — ասում է սիրիական բանակի զինվոր Ահմադը։

Նա պատմում է, որ գործարանի պահեստներում մնացել են գազի բալոններ, որոնք վերափոխում են չկառավարվող արկերի։ Դրանք կարող են թռչել 3 կմ, իսկ հզորությամբ չեն զիջում հրետանայինին։ Բոլոր բաղադրիչները խառնում էին լվացքի մեքենայի մեջ, իսկ որպես խոցող տարրեր օգտագործում մետաղական տաշեղ։ Բալոնները լցնում էին մետաղական առանցքակալների գնդիկներով։

Ситуация в сирийском городе Алеппо - Sputnik Արմենիա
Ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի մարդասիրական միջանցքը

«Դրանք շատ ծանր են։ Պայթյունի ժամանակ հարյուրավոր մետր հեռու են թռնում։ Նույնիսկ տանը պաշտպանվել չի լինի»,- նշում է նա։

Ռուսական կողմը վերջին ամիսների ընթացքում սիրիական Հալեպ քաղաք մատակարարել է ավելի քան 100 տոննա հումանիտար օգնություն, ավելի վաղ հայտնել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկոն։

Հալեպում նոյեմբերի 4 —ին գործում էր հերթական տասը ժամանոց հումանիտար դադարը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կոնաշենկոն, ռուսական և սիրիական ավիացիան արդեն մի քանի օր հարվածներ չի հասցնում քաղաքին, անկախ գրոհայինների գնդակոծություններից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Լրահոս
0