ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ:
«Դուք ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի երևելի դեմքերից եք, ստեղծարար էությամբ և բարձր վարպետությամբ օժտված արվեստագետ, որի կյանքն ու գործունեությունը հայ երաժշտարվեստին անմնացորդ նվիրվածության դրսևորում է ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:
Նախագահի խոսքով՝ Երկանյանի երկերը խորապես հայկական են՝ խարսխված հայ երաժշտության կոմիտասյան ակունքներին, իսկ նրա ստեղծած երաժշտական կերպարներում դրոշմված է կոթողային մտածողության երկանյանական ճանաչելի ձեռագիրը:
Նախագահը Երկանյանին մաղթել է քաջառողջություն և ստեղծագործական նոր նվաճումներ: