00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում տեղի կունենա Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն

© Sputnik / Asatur YesayantsТигран Мансурян
Тигран Мансурян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանսուրյանի ստեղծագործական երեկոյի ընթացքում կհնչեն «Ռեքվիեմ», «Տարվա եղանակներ», «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները:

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Գյումրու «Սև բերդ» ամրոցում նոյեմբերի 18-ին տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն, հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:

Երեկոյի ընթացքում կհնչեն հեղինակի «Ռեքվիեմ», «Տարվա եղանակներ», «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները:

Выставка Роберта Элибекяна в центре Гафесчян - Sputnik Արմենիա
Արտացոլումներ՝ «Արտացոլումներ» ցուցահանդեսից

Համերգի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն է Ռոբերտ Մլքեյանը: Համերգին մասնակցում են Հայաստանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան, Հայաստանի պետական կամերային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան, Երևանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյան, Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան:

Մենակատարներն են երեկոյի հատուկ հյուր, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը (սոպրանո), Հենրիետա Հարությունովան (սոպրանո), Հովհաննես Գրիգորյանը (բարիտոն), Յանա Դարյանը (ալտ), Արթուր Ավանեսովը (դաշնամուր):

Ստեղծագործական երեկոն կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, ««Բարեկամ» մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն» ՀԿ-ն և «Պրոֆ» պրոդաքշնը` Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ։

Լրահոս
0