00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:05
46 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
11:52
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտացոլումներ՝ «Արտացոլումներ» ցուցահանդեսից

© SputnikВыставка Роберта Элибекяна в центре "Гафесчян"
Выставка Роберта Элибекяна в центре Гафесчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանն իր արվեստն անմնացորդ նվիրում է հասարակությանը՝ իրեն ոչինչ չթողնելով, թերևս բացի ստեղծելու, արարելու հաճույքից: Ամեն կտավ նկարչի ներսի թրթիռներից, հույզերից, ապրումներից է ծնունդ առել, որպեսզի հետո կենսական ավիշով, գույների խաղով հեղինակի զգացողությունները հաղորդի արվեստասերին

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Ռոբերտ Էլիբեկյանի անհատական ցուցահանդեսը բացառիկ էր նաև նրանով, որ հյուրերի շարքում մեծանուն արվեստագետներ կային՝ Արտավազդ Փելեշյան, Տիգրան Մանսուրյան: Եվ հանրությունն, իսկապես, վայելեց եռամիասնությունը՝ կինոյի, երաժշտության ու գեղանկարի երեք Վարպետների:

«Արտացոլումներ». Ռոբերտ Էլիբեկյանն այս խորագիրն էր ընտրել իր անհատական ցուցահանդեսի համար: Ամփոփել էր իր ստեղծագործության մի քանի տասնամյակը։ Արվեստաբանների ավագ ու միջին սերունդը հետադարձ հայացքով գնահատեց նկարչի կեսդարյա ճանապարհը: Նրանք համակարծիք էին. Էլիբեկյանը նույնն է, ինչ 30-40 տարի առաջ: Այն կերպը, ոճը, էներգետիկան, վառ գույների բռնկուն ներդաշնակությունը, որ հատուկ է էլիբեկյանական արվեստին, նույն ուժգնությամբ հորդում է կտավներից նաև այսօր:

© SputnikՌոբերտ Էլիբեկյանի ցուցահանդեսում
Размик Давоян и Роберт Элибекян - Sputnik Արմենիա
Ռոբերտ Էլիբեկյանի ցուցահանդեսում

Ցուցահանդեսը երկար սպասված առիթ էր, որպեսզի հանդիպեն գեղանկարչի ու արվեստասերի հայացքները, ավելին` կողք կողքի կանգնեն Արտավազդ Փելեշյանը, Տիգրան Մանսուրյանն ու Ռոբերտ Էլիբեկյանը: Չափազանցություն չի լինեի, եթե ասենք, որ հատկապես երիտասարդ սերունդը մտավորականության նման սերուցք վաղուց չէր տեսել, չէր զգացել նման մեծությունների ներկայությունը վայելելու հաճույքը: Սա այն դեպքն էր, երբ ցուցահանդեսը միայն ցուցահանդես չէր, այլ արվեստով ու պատկառելի անհատականություններով լցված մթնոլորտ, տրամադրող միջավայր:

Ռոբերտ էլիբեկյանն խոսել առանձնապես չի սիրում, մանավանդ՝ իր ստեղծագործությունների մասին: Բայց այս անգամ «Արտացոլումներ» խորագիրը լիարժեք արտացոլում էր նաև նրա ոգևորությունը, բարձր տրամադրությունն ու հույզերը:

© SputnikՏիգրան Մանսուրյանը և Արտավազդ Փելեշյանը Ռոբերտ Էլիբեկյանի ցուցահանդեսում
Тигран Мансурян, Роберт Элибекян и Артавазд Пелешян  - Sputnik Արմենիա
Տիգրան Մանսուրյանը և Արտավազդ Փելեշյանը Ռոբերտ Էլիբեկյանի ցուցահանդեսում

«Մուսան հորինել են, ներշնչանքը՝ նույնպես». Ռոբերտ Էլիբեկյան

Ես չունեմ սիրած կամ չսիրած գույն, որովհետև թատրոնում ու կինոյում եմ աշխատել, իսկ այնտեղ բոլոր գույներն էլ անփոխարինելի են, թեև կտավն էլ նույնն է պահանջում:

Մենք հրաշալի ազգ ենք։ Հավատացեք` հին ու անիմաստ հեքիաթներ են, երբ մեծահասակներն ասում են՝ մեր սերունդն ուրիշ էր, տաղանդավոր էր: Ո՛չ, համաձայն չեմ. հիմա տաղանդավոր երաժիշտներ, նկարիչներ շատ կան, պարզապես պետք է տեսնել նրանց, նկատել: Սովետական տարիների արվեստն ու հիմիկվանը նո՞ւյնն է, իհարկե՝ ոչ: Այս ազատությունը, պաթոսից ձերբազատված արվեստը, որ ստեղծվում է մեր նոր ժամանակներում, այն տարիներին կա՞ր, իհարկե՝ ոչ: Թեև պետք է ասել, որ Հայաստանը Կրեմլի պատերից հեռու է, ու նույնիսկ սովետական ժամանակներում ստեղծում էր ազատ արվեստ: Ազատության մեջ է ծնվում իրական իրականությունը: Ես ձեզ եմ մատուցում ի՛մ իրականությունը և ուզում եմ, որ դուք մուտք գործեք իմ իրականություն: Այնտեղ մուսաներ, ներշնչանք չկա. դրանք հորինել են մարդիկ: Ինձ համար մուսաներ չկան: Կան գույներ, կա իմ իրականությունը:

«Պետք է երկրորդ անգամ գամ` հիանամ». Տիգրան Մանսուրյան

Այս ցուցահանդեսը մշակութային իրադարձություն է: Ռոբերտը մեր երկրի գեղանկարիչների գերդաստանից է: Մենք վայելում ենք այս իրադարձությունը, մեկս մյուսիս, բայց կոնկրետ ես մեկ անգամ էլ այստեղ գալու կարիքն ունեմ: Գամ, հանգիստ անցնեմ բոլոր նկարների կողքով, նայեմ, հիանամ: Ես հիշում եմ, որ Ռոբերտը մատենադարանում էլ ունեցավ ցուցահանդես, դարձյալ հրաշալի էր, բայց «Գաֆեսճեանի» այս սրահը յուրահատուկ մթնոլորտ է ստեղծում, ու Էլիբեկյանի նկարներն առանձնահատուկ ընդգծվածություն են ձեռք բերել այստեղ: Այստեղ ուրիշ հմայք կա: Այսօր մեծ շփումների, աննախադեպ հանդիպումների օր է:

© SputnikՏիգրան Մանսուրյան և Ռոբերտ Էլիբեկյան
Тигран Мансурян и Роберт Элибекян  - Sputnik Արմենիա
Տիգրան Մանսուրյան և Ռոբերտ Էլիբեկյան

Արտավազդ Փելեշյանը միայն մեկ բառ ասաց` հոյակապ է

Արտավազդ Փելեշյանն այդ օրն էլ լռեց: Լրագրողների՝ նրան հարցազրույցի հրավիրելու ջանքերն ի դերև ելան: Վարպետը դիտեց բոլոր նկարները: Էլիբեկյանական գույների մասին ասաց. «Այսօր, թե մի քանի տասնամյակ առաջ, Էլիբեկյանը նույնն է: Սովետական տարիների՞ն է նկարել, թե՞ երեկ, անմիջապես զգում ես, որ նա չի փոխվել»:

© SputnikԱրտավազդ Փելեշյան և Ռոբերտ Էլիբեկյան
Артавазд Пелешян и Роберт Элибекян - Sputnik Արմենիա
Արտավազդ Փելեշյան և Ռոբերտ Էլիբեկյան

Էլիբեկյանի բարձր արվեստը

«Էլիբեկյանի արվեստը չի դադարում զարմացնել մեզ, մենք հիմա հաղորդակցվում ենք նրա ոգու հետ: Նա շարունակում է նորանոր կտավնեով հարստացնել մեր գեղանկարչությունը: Նրա կտավները զարդարում են ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրի ցուցասարահներն ու հավաքածուները: Էլիբեկյանը բացում ու բացահայտում է ժամանակակից մարդու ներաշխարհը, հույզերը, զգացումները, և դրանով նա ավելի անկեղծ ու անմիջական է դառնում յուրաքանչյուրիս համար: Նրա արվեստը խորհրդավոր է: Եթե փնտրելու լինենք այդ արվեստի ազգային ակունքները, ապա դրանք կգտնենք մեր միջնադարում»,- նկատեց Գարեգին Չուքասզյանը:

Նկարիչ Հաղթանակ Շահումյանն էլ գաղտնիքներ տեսավ
ցուցահանդեսում.

«Գաղտնիքներ կան այս արվեստում, ու հենց դրանով են առանձնանում այս կտավները: Եթե արվեստը գաղտնիք չունեցավ, ուրեմն անհետաքրքիր է: Էլիբեկյանը բարձր արվեստ է ստեղծում: Նախորդ դարը բերեց նկարիչների առաջին սերնդին՝ Մինաս Ավետիսյան, Հենրիկ Սիրավյան, եկավ երկրորդ սերունդը՝ Էլիբեկյան, Շիրազ, ու կերտվեց գեղարվեստի Ոսկեդարը: Զարմանալիորեն նույն բարձր որակն էր արվեստի ու գիտության բոլոր բնագավառներում, անգամ հասարակությունն էր բարձրաճաշակ: Երջանիկ ժամանակներ:

© SputnikՌոբերտ Էլիբեկյանի աշխատանքներից
Картина Роберта Элибекяна - Sputnik Արմենիա
Ռոբերտ Էլիբեկյանի աշխատանքներից

Փորքիկ տեղեկանք

Ռոբերտ Էլիբեկյանի ստեղծագործություններն ընդգրկված են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Վենետիկի Մխիթարյան միաբանության թանգարանում, Սպիտակ տան, Ելիսեյան պալատի հավաքածուներում, Նյու Ջերսիի թանգարանում: Գեղանկարչի բեմական ձևավորումներով մի քանի տասնյակ ներկայացումներ են ստեղծվել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:

 

Լրահոս
0