ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են ԱԻՆ-ից:
Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Օրինակ` Տավուշում և Սյունիքում առաջիկա օրերին ցերեկվա ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 17 աստիճանի։
Երևանում նույնպես նոյեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր մայրաքաղաքում ցերեկը կլինի 11-13 աստիճան տաքություն, առաջիկա օրերին` մինչև 14 աստիճան տաքություն: