ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Թեյլոր Սվիֆթը 2016 թվականի ընթացքում վաստակած գումարի շնորհիվ գլխավորել է աշխարհում ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցուցակը, որը կազմել է Forbes ամսագիրը։
Ամսագրի տվյալով` երգչուհու հիմնական եկամտի աղբյուր է դարձել «1989» կոչվող համերգային շրջագայությունը։ Սվիֆթի եկամտի զգալի մաս են կազմել նաև Keds, Diet Coke և Apple ապրանքանիշների հետ կնքած գովազդային պայմանագրերը։
Հեղինակավոր վարկանիշի երկրորդ տեղում է բրիտանացի երգչուհի Ադելը, որը վաստակել է 80.5 մլն դոլար։ Առաջատարների եռյակը եզրափակում է Մադոննան` 76.5 մլն դոլարով։
Առաջին տասնյակում են ընդգրկվել նաև Ռիհաննան (75 մլն), Բիոնսեն (54 մլն), Քեթի Փերին (41 մլն), Ջենիֆեր Լոպեսը (39,5 մլն), Բրիթնի Սփիրսը (30,5 մլն), Շանիա Թվեյն (27,5 մլն) և Սելին Դիոնը (27 մլն)։