00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պապը ուկրաինացի էր, տատը՝ հայ, ինքն էլ զոհվեց հանուն Հայաստանի

© Sputnik / Armenuhi MkhoyanВ Гюмри открылся хачкар в память о погибшем во время апрельской войны в Карабахе военнослужащем Викторе Юзиховиче
В Гюмри открылся хачкар в память о погибшем во время апрельской войны в Карабахе военнослужащем Викторе Юзиховиче - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն դպրոցում, որտեղ սովորել է Վիկտորը, կա հերոսի անունը կրող դասասենյակ։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում բացվեց ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող, 19-ամյա Վիկտոր Յուզիխովիչի հիշատակը հավերժացնող խաչքար: Այն տեղադրվել է դպրոցի բակում, որտեղ սովորել է Վիկտորը:

Վիկտորը բռնցքամարտիկ էր, Հայաստանի պատանիների կրկնակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն: Ավարտել էր Գյումրու «Օլիմպիական հերթափոխի» մարզական քոլեջը, բռնցքամարտի «Սպարտակ» ակումբի անդամ էր: Ուզում էր ժամկետային ծառայությունից հետո մնալ և ծառայել որպես հետախույզ:

© Sputnik / Armenuhi MkhoyanՎիկտոր Յուզիխովիչի հիշատակին նվիրված ստենդ
Стенд в память о погибшем во время апрельской войны в Карабахе военнослужащем Викторе Юзиховиче в городе Гюмри  - Sputnik Արմենիա
Վիկտոր Յուզիխովիչի հիշատակին նվիրված ստենդ

Վիկտորի պապը ուկրաինացի է, տատը՝ հայ: Հայրը ծնվել է Մոլդովայում, բայց 1978 թվականից նրա ընտանիքը տեղափոխվեց Գյումրի: Ընտանիքի երկրորդ զավակն էր, ուներ իրենից մեծ քույր և կրտսեր եղբայր:

«Այս երկիրն ու հողը Վիտյան շատ էր սիրում, կարող էր հատուկ գումարտակում ծառայել, բայց չարեց, երազում էր հետախույզ դառնալ: Սա իր ընտրությունն էր: Այսօր էլ` ամիսներ անց, այս վիշտն ինձ հետ է, ու միշտ էլ մեր հետ է մնալու, վերքն ինչպես թարմ մնացել է, այդպես էլ կմնա, բայց, ամեն դեպքում, եթե կրտսեր որդիս էլ որոշի գնալ բանակ ու ծառայել հայրենիքին, ես նրա կամքին դեմ չեմ լինի»,- նշեց հայրը՝ Ալեքսանդր Յուզիխովիչը:

Վիկտորի եղբայրը՝ 13 ամյա Էդգարը, եղբորը շատ է նման և՛ արտաքնապես, և՛ բնավորությամբ: Թեև շատ համոզեցի խոսել եղբոր մասին՝ չխոսեց: Վիկտորի տատիկն ու քույրը նույնպես մասնակցում էին խաչքարի բացմանը:

«Գիտե՞ք, շատ է կարոտում եղբորը, իրեն մենակ է զգում»,- նշեց տատը՝ Նոյեմ Պետրոսյանը՝ հավելելով, որ Վիկտորը հերոս էր, ու հավանաբար այդ հերոսությունը նրան արյունով է փոխանցվել. Նոյեմ տատի հայրը Մեծ հայրենականում է զոհվել, իսկ ինքն ու իր 2 քույրերը մեծացել են Կրասնոդարի երկրամասում` Ստալինի անվան մանկատանը, որտեղ ապրում էին պատերազմում զոհվածների երեխաները: Հայաստան տեղափոխվել են ավելի ուշ:

Виктор Юзихович - Sputnik Արմենիա
Զոհված ուկրաինացի զինվորն իրեն հայ էր համարում

«Ավելի քան 30 տարի Հայաստանում ենք ապրում: Վիկտորի պապը ուկրաինացի է, Վիկտորն այստեղ է ծնվել, ու մենք միշտ սովորեցրել ենք տղային հայրենիքը սիրել ու մեծերին հարգել: Սիրում էր կռվել, բայց միայն ռինգում: Վիկտորն ասում էր՝ պետք է կռվել միայն ռինգում և հակառակորդի դեմ, իսկ միմյանց խոսքով էլ կհասկանանք: Երբեք չէր դժգոհում»,- նշեց Նոյեմ տատը: 

Վիկտորը զոհվեց շատ երիտասարդ` դեռ 19-րդ գարունը չբոլորած՝ բոլորին թողնելով իր վերջին պատգամը. «Հիշեք մեզ այնպիսին, ինչպիսին եղել ենք կյանքում»: Ուկրաինացի պապի ու հայ տատի թոռը հպարտությամբ գնաց Հայաստանի սահմանը պաշտպանելու ու զոհվեց հանուն հայրենիքի:

Այն դպրոցում, որի բակում տեղադրվեց խաչքարը, կա քաջ հերոսի անունը կրող դասասենյակ, այսուհետ դպրոցի նորաստեղծ խաղահրապարակը ևս կկրի Վիկտոր Յուզիխովիչի անունը, իսկ խաղահրապարակում պարբերաբար կանցկացվի բակային ֆուտբոլի «Վիկտորի անվան մրցաշար»:

Լրահոս
0