00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զոհված ուկրաինացի զինվորն իրեն հայ էր համարում

© Арменуи МхоянВиктор Юзихович
Виктор Юзихович - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վիկտորը կարող էր ծառայել մարզական գումարտակում, բայց հրաժարվեց, ուզում էր հետախույզ դառնալ

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Արմենուհի Մխոյան. Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհված զինծառայող Վիկտոր Յուզիխովիչն այսօր կդառնար 19 տարեկան: Վիկտորը բռնցքամարտիկ էր, Հայաստանի պատանիների կրկնակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն: Ավարտել էր Գյումրու Օլիմպիական մարզական քոլեջը, բռնցքամարտի «Սպարտակ» ակումբի անդամ էր: Կարող էր ծառայել մարզական գումարտակում, բայց սեփական ցանկությամբ հրաժարվեց։ Ուզում էր ժամկետային ծառայությունից հետո մնալ և ծառայել որպես հետախույզ՝ երազանքն էր:

© Арменуи МхоянՎիկտոր Յուզիխովիչ
Виктор Юзихович - Sputnik Արմենիա
Վիկտոր Յուզիխովիչ

Վիկտորի պապը ուկրաինացի է, տատը՝ հայ: Հայրը ծնվել է Մոլդովայում, բայց 1978 թվականից հոր ընտանիքը, երբ նա 3 տարեկան էր, տեղափոխվեց Գյումրի: Ընտանիքի երկրորդ զավակն էր, ուներ իրենից մեծ քույր և կրտսեր եղբայր:

«Ես այստեղ եմ դպրոց հաճախել, ընտանիք կազմել, երեխաներ ունեցել: Այն, ինչ կատարվել է մեր ընտանիքի հետ, այս հող ու ջրի վրա է եղել: Ճիշտ է, հայրս ուկրաինացի է, բայց ես ինձ հայ եմ համարում, քանի որ այստեղ եմ մեծացել, նույն էլ որդիս՝ Վիտյան (հայրը որդուն Վիտյա է կոչում): Նա սիրում էր այս երկիրն ու հողը, երազում էր իր ապագան կապել ծառայության հետ՝ հետախույզ էր ուզում դառնալ: Նա կարող էր հատուկ գումարտակում ծառայել, բայց թաքուն, առանց ինձ ու մորը տեղեկացնելու, գնացել ու հրաժարվել էր և մեկնել էր Թալիշ: Թալիշ 2-ում 9 ամիս հասցրեց ծառայել: Հենց առաջին հարձակումն իրենց վրա են ընդունել»,- նշեց Վիկտորի հայրը՝ Ալեքսանդրը:

© Арменуи МхоянՎիկտոր Յուզիխովիչ
Виктор Юзихович - Sputnik Արմենիա
Վիկտոր Յուզիխովիչ

Դժբախտ պատահականությամբ Վիկտորը հողին հանձնվեց մոր ծննդյան օրը` ապրիլի 8-ին, իսկ ապրիլի 10-ին կլրանար Վիկտորի 19 տարին: Վշտից արցունքները հազիվ զսպելով` հայրը մեզ հետ զրույցի ժամանակ նշեց, որ իր որդին միշտ իրենց հետ կլինի:

«Ինքը մեզ հետ է, սա իր ընտրությունն է, ափսոս, երազանքը չկատարվեց, բայց ես պետք է ինձ ձիգ պահեմ, այնպես, ինչպես Վիտյան: Հպարտ եմ իմ որդիով»,- նշեց հայրը` անվարան հավելելով, որ անհրաժեշտության դեպքում իր կրտսեր զավակը՝ Էդգարը, ով հիմա 12 տարեկան է, եթե ցանկություն հայտնի, կգնա այս հող ու ջուրը պաշտպանելու:

© Арменуи МхоянԱլեքսանդր և Էդգար Յուզիխովիչներ
Александр Юзихович - Sputnik Արմենիա
Ալեքսանդր և Էդգար Յուզիխովիչներ

Հայրն ասաց, որ Էդգարը եղբորը շատ է նման, եթե ուզեց, հետ չի պահի։ Նա խորհուրդ տվեց բախտակից մյուս ծնողներին՝ ձիգ մնալ այնպես, ինչպես իրենց որդիները:

«Ճիշտ է, ցավը մեծ է, վիշտը` խոր, բայց պետք է ձիգ մնալ հանուն մեր նահատակված որդիների: Որդիս վերջին գրառման մեջ գրել է. «Հիշեք մեզ այնպիսին, ինչպիսին եղել ենք կյանքում, եթե ինչ-որ բան պատահի, չլացեք»»,- դողացող ձայնով, փորձելով խեղդել արցունքերը` որդու վերջին խոսքերն արտասանեց հայրը:

Ընկերների խոսքով՝ Վիկտորը կռվում էր միայն ռինգում.

«Վիկտորն ասում էր՝ պետք է կռվել միայն ռինգում և հակառակորդի դեմ, իսկ միմյանց խոսքով էլ կհասկանանք: Երբեք չէր դժգոհում ու միշտ ասում էր՝ տղամարդ բանակում են դառնում»:

© Арменуи МхоянՎիկտոր Յուզիխովիչը բռնցքամարտիկ էր
Виктор Юзихович - Sputnik Արմենիա
Վիկտոր Յուզիխովիչը բռնցքամարտիկ էր

Չէր սիրում հանձնվել ռինգում, այդպես էլ եղավ իրական կյանքում. իր 2 ընկերների ու հրամանատարի հետ Թալիշում առաջինն իրենց վրա ընդունեցին հակառակորդի հարվածը ու չհանձնվեցին մինչև վերջ: Շնորհավո՛ր ծնունդդ, զինվոր:

 

Լրահոս
0