ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տեղեկատվության վերաբերյալ։
Հայտարարությունում ասված է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե նոյեմբերի 3-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը և գնդակոծել են սահմանամերձ բնակավայրերում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի հենակետերը, չի համապատասխանում իրականությանը, բացահայտ ապատեղեկատվություն է, և բնակավայրերի թիրախավորումը բացառված է:
Ըստ հայտարարության` ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում: