00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:55
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրանտ Թոխատյան. Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ շատ կինոնախագծեր կունենան

© Sputnik / Асатур ЕсаянцГрант Тохатян
Грант Тохатян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում հոկտեմբերի 27-29-ն անցկացվող «Ժամադրություն Ռուսաստանի հետ. ժամադրություն Մոսկվայի հետ» կինոփառատոնի շրջանակում Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է թատրոնի և կինոյի դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանի հետ։

Հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմեց նոր ներկայացման և դերասանի դժվար մասնագիտության մասին։ Զրուցեց Անի Լիպարիտյանը։

- Առաջիկայում Դուք նոր դերեր նախատեսու՞մ եք ունենալ ռուսական կինոյում։

— Գիտե՞ք, այստեղ նախատեսելը չէ հարցը, այլ առաջարկը։ Եթե հետաքրքիր առաջարկներ լինեն, հաճույքով կխաղամ։

- Ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական «կինեմատոգրաֆիական» հարաբերությունները, որը քիչ պատմություն չունի։

— Ինձ թվում է` այդ հարաբերությունները կարող են ավելի ընդգրկուն լինել, քան այսօր։ Առաջին հերթին` այն պատճառով, որ ռուսական շուկայում աշխատում են բազմաթիվ հայկական պրոդյուսերական ընկերություններ, ռեժիսորներ։

Кинотеатр Октябрь в Гюмри - Sputnik Արմենիա
Կինոն Գյումրիում «լավ չի աշխատում»

Դատելով տեղի ունեցող գործընթացներից` ամեն ինչ դեպի դրան էլ գնում է. Ինչպես ցույց են տալիս վերջին համատեղ աշխատանքները, հեռանկարում մեզ մի շարք համատեղ նախագծեր են սպասում։ Հայ-ռուսական ֆիլմեր լինելու են և պետք է ավելի շատ լինեն։

- Ինչո՞վ կուրախացնեք հայ հանդիսատեսին մոտ ապագայում։

— Նոր ներկայացումով։ Կարծում եմ` հանդիսատեսն այն կկարողանա դիտել փետրվարին։ Դա Mea Culpa-ի նոր բեմադրությունն է` Mea Culpa-2-ը։

- Ի՞նչ կմաղթեք սկսնակ դերասաններին։

— Կարծում եմ` պետք է սիրես աշխատանքդ և հիշես, որ դերասանի մասնագիտությունն ամենաբարդ մասնագիտություններից է։ Հենց այդպես պետք է այն ընկալես, այդ դեպքում ամեն ինչ կստացվի։ Կարևոր եմ համարում դերասանի ասելիքը հանդիսատեսին` լինի դա բեմից, թե կինոթատրոնի կամ հեռուստացույցի էկրանից։

- Հրանտ Թոխատյանն ունի՞ երազանք։

— Իհարկե։ Խաղալ ներկայացումներում, լավ դերեր ունենալ կինոյում։ Ավելի շատ սիրում եմ բեմը, այն ինձ ավելի հոգեհարազատ է և մոտ։

Լրահոս
0