00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կինոն Գյումրիում «լավ չի աշխատում»

© Sputnik / Armenuhi MkhoyanКинотеатр "Октябрь" в Гюмри
Кинотеатр Октябрь в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրիում ընթանում է «Մենք ենք, մեր ֆիլմերը» փառատոնը։ Նկատելի է, որ Հայաստանի երկրորդ քաղաքում վերջին տարիներին հետաքրքրությունը կինոյի նկատմամբ նվազել է, Sputnik Արմենիային ասաց Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի տնօրեն Գագիկ Գևորգյանը

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Արմենուհի Մխոյան. «Շքամուտք», «Աղջիկը լուսնի վրա», «Փրկության քարտեզ», «ART Hotel», «Ճանապարհ», «Դիալոգներ», սրանք «Մենք ենք, մեր ֆիլմերը» կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերից մի քանիսն են միայն։

«Մայրաքաղաքից դուրս՝ մարզերում, հայկական ֆիլմերի պրոպագանդման նպատակով երիտասարդների կազմակերպած այս նախաձեռնությունը անչափ կարևոր է»,- վստահեցրեց Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի տնօրեն Գագիկ Գևորգյանը՝ ցավով նշելով, որ գյումրեցիներն արդեն երկար ժամանակ կորցրել են հետաքրքրությունը կինոյի նկատմամբ:

Գյումրեցիների սիրած կինո «Հոկտեմբերը», որի ժամացույցի տակ երիտասարդները ժամադրվում, ապա մտնում էին ֆիլմ դիտելու, այսօր չափազանց «պասիվ» է:

© Sputnik / Asatur Yesayants Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոն
Часы кинотеатра Октябрь в Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոն

«Մեր երիտասարդության տարիներին օրական նույնիսկ 1 ֆիլմը 2-3 սեանս էինք դիտում: Իսկ այսօր ազատ մուտքի դեպքում հանդիսատես չկա: Հանդիսատեսը շատ պասիվ է, նույնիսկ շատ լավ խաղարկային ֆիլմերը ցուցադրվում են դատարկ դահլիճում, անցյալ տարի անգամ «Ոսկե Ծիրանը» Գյումրիում անցավ դատարկ դահլիճում»,- ասաց կինոթատրոնի տնօրենը:

Նրա կարծիքով հանդիսատեսի պասիվության պատճառը սոցիալական է՝ համազգային։ Ավելին՝ Գյումրին առավել հոգսաշատ է, գտնում է Գևորգյանը, գյումրեցու հոգսն ու խնդիրը շատ է, չի գնում կինո։

Նա նկատեց, որ «Մենք ենք, մեր ֆիլմերը» փառատոնն այս պարագայում կարելի է բացառություն համարել:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոն
Кинотеатр Октябрь в Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոն

«Ուրախալի է, մոտ 80 մարդ կա, սա կարելի է անչափ լավ ցուցանիշ համարել, քանի որ եղել են դեպքեր, երբ 2-3 մարդ է եկել ֆիլմ դիտելու: Կինոն Գյումրիում լավ չի աշխատում։ Մեր ժամանակ շատ հետաքրքիր էր, պատմելու չէ։ Հերթեր էին, տոմսերը դժվար էր ճարել, մեկ օրում 3 անգամ «Ֆանտոմասն» էինք դիտում»,-հավելեց Գյումրու ամենահայտնի կինոթատրոնի տնօրենը:

Գյումրիում 4 օրվա ընթացքում «Հոկտեմբեր» կինոթատրոնում և Nancy սրճարանում "The Name Production"-ի նախաձեռնությամբ գյումրեցիների դատին կներկայացվեն վերջին 3-4 տարիների հայկական արտադրության խաղարկային և վավերագրական ֆիլմեր:

Լրահոս
0