00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինտերնետը ստեղծողներից մեկը Հայաստանի նախագահի մրցանակ կստանա

© AlchetronОдин из основателей Интернета, генеральный директор организации Open-Root Луи Пузан
Один из основателей Интернета, генеральный директор организации Open-Root Луи Пузан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դափնեկիրը Հայաստան կժամանի նոյեմբերի սկզբին. հենց այդ ժամանակ էլ տեղի կունենա մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. 2016թ-ին «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակը կշնորհվի ինտերնետի հիմնադիրներից մեկին` Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզանուին։

ученые мысли наука эксперимент технологии мозг сигналы - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. անվտանգ մեսենջերը, անվարորդ ավտոբուսն ու «բա հետո»-ն

Հաղթողի անունը հայտարարեցին մրցանակի հանձնաժողովի ղեկավար, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, մրցանակի գործադիր խորհրդի ղեկավար Հովիկ Մուսայելյանը, ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Թոնի Մորոյանը և մրցանակի հովանավոր VivaCell-MTS ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Գևորգյանի խոսքով` այդ մրցանակը ոչ միայն կնպաստի Հայաստանում ոլորտի զարգացմանը, այլ նաև` Հայաստանի և հայերի դրական բնութագրի տարածմանը արտասահմանում։

«Արդեն ունեցել ենք տարբեր երկրներից 6 մրցանակակիր։ Նրանք, բացի նրանից, որ էական նշանակություն են ունեցել իրենց խորհուրդներով ու ներդրումով, նաև դարձել են Հայաստանի բարեկամները»,- ասաց Գևորգյանը։

Հովիկ Մուսայելյանն իր հերթին նշեց, որ Լուի Պուզանուն համարվում է համացանցի 4-5 կնքահայրերից մեկը։ Նա հայտնեց, որ դափնեկիրը Հայաստան կժամանի նոյեմբերի 5-ին։

«Նոյեմբերի 7-9-ին մի շարք հանդիպումներ կլինեն ուսանողների և ոլորտի ներկայացուցիչների հետ։ Մրցանակը Պուզանուին կհանձնվի նոյեմբերի 8-ին Հայաստանի նախագահի նստավայրում կազմակերպվող հանդիսավոր ճաշի ժամանակ», — ասաց Մուսայելյանը։

DigitecExpo в Ереване - Sputnik Արմենիա
DigiTec-2016. 3D տպիչից մինչև արևային էներգիա

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակը հիմնվել է երկրի ղեկավարի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով: Սահմանվել է, որ որպես մրցանակ շնորհվում են հուշամեդալ, վկայագիր և հուշախորհրդանիշ: Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի:

Նախկինում մրցանակի դափնեկիրներ են դարձել «Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրետը, «Apple Computer» կորպորացիայի հիմնադիր Ստիվ Վոզնիակը, Synaptics ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, Hitachi ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, Cisco Սիսթեմս ընկերության զարգացման գծով տնօրեն Մարիո Մացցոլան, Կասպերսկի Լաբորատորիա ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին։

Լրահոս
0