00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստանիսլավսկու թատրոնի տնօրենը մանրամասներ է ներկայացնում աշխատակցի մահվան վերաբերյալ

© teatrosdbТеатр
Театр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստանիսլավսկու անվան թատրոնում նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել. 65-ամյա աշխատակցուհին բարձրացել է բարձրախոսը իջեցնելու, սայթաքել է, ընկել ու հենց թատրոնի բեմի վրա էլ մահացել է։ Թատրոնի տնօրենն այս առնչությամբ որոշ մանրամասներ է ներկայացրել Sputnik Արմենիային։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի աշխատակցի մահվան պատճառը դեռ հայտնի չէ. պարզելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ: Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ դեպքը տեղի է ունեցել Շեքսպիրյան փառատոնի եզրափակիչ ներկայացումից հետո. երեկ երեկոյան թատրոնի բեմում սանկտպետերբուրգյան թատրոնի դերասանները «Համլետն» են ցուցադրել:

«Աշխատակիցները հեռացել են, իսկ Աստղիկ Մուշեղյանն ինչ-ինչ պատճառներով բարձրացել է վերև, որպեսզի իջեցնի կախովի բարձրախոսները, և նա ընկել է 8 մետր բարձրությունից: Պահակասենյակում բարձր ձայն են լսել: Մեզ մոտ խստիվ արգելված է այդ գործողությունը կատարել գիշերվա ժամերին»,-ասաց նա:

Դավթյանի խոսքով` շրջանառվում է նաև այն վարկածը, որ կնոջ մոտ կարող էր ինֆարկտի կամ ինսուլտի վիճակ լինել, բայց դա կպարզի դատաբժշկական փորձաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն` 1951թ. ծնված Ա.Մուշեղյանի մահվան հանգամանքները պարզելու համար:

Ереванский Драматический Театр имени К. Станиславского - Sputnik Արմենիա
Ստանիսլավսկու թատրոնի աշխատակցուհին սայթաքել է և թատրոնի բեմի վրա մահացել

Նախնական տվյալներով` 2016թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան 7 հասցեում գործող Ստանիսլավսկու անվան թատրոնում սայթաքել և բեմի վրա ընկնելով` մահացել է 1951թ. ծնված Աստղիկ Մուշեղյանը:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ` կնոջ մահվան պատճառը պարզելու համար:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել: Համապատասխան հարցումներ են ուղարկվել Նարկոլոգիական և Հոգեբուժական կլինիկաներ, հանձնարարություն է տրվել ոստիկանության Կենտրոնական բաժնին՝ պարզելու դեպքի իրական հանգամանքները:

Լրահոս
0