00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պոբեդան» Գյումրու օդանավակայանում. ինչից են զրկվելու ուղևորները

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցСамолет авиакомпании "Победа"
Самолет авиакомпании Победа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարել է, որ լոուքոսթեր «Պոբեդան» 20 դոլարով թռիչքներ կկատարի Մոսկվայից Գյումրի։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. «Պոբեդա» ռուսական ավիաընկերությունը նոյեմբերի վերջից թռիչքներ կիրականացնի դեպի Գյումրի։ Այդ նորությունը մեծ իրարանցում է առաջացրել հասարակության մեջ։

Պոտենցիալ ուղևորների մեծամասնությունը, սակայն, չգիտի, թե ինչ է ենթադրում լոուքոսթերից օգտվելը։ Sputnik Արմենիան ընթեցողներին ծանոթացնում է բյուջետային ավիաընկերությունների աշխատանքի սկզբունքներին։

Եվրոպայի բյուջետային ավիաընկերությունների հիմնական առանձնահատկություններն են.

Բյուջետային ավիաընկերության չվերթի տոմս կարելի է ձեռք բերել ինտերնետով

Հիմնականում այդ կերպ են գումար տնտեսում, ինչն անմիջականորեն անդրադառնում է տոմսի գնի վրա։ Նրանք չեն վճարում գրասենյակի վարձակալման համար, աշխատողներ պահելու կարիք չկա և այլն։ Օդանավակայանում գրանցման հարցերով աշխատակիցներին աշխատավարձ վճարելը նույնպես թանկ է։ Ուստի լոուքոսթերի չվերթին կարելի է առցանց անվճար գրանցվել, մինչդեռ օդանավակայանում պետք է վճարել դրա համար։

Տոմսերը նախօրոք վաճառելը նույնպես խնայելու միջոց է

Դուք այսօր էժան տոմս եք գնում կես տարի հետո թռիչքի ամսաթվով։ Դուք գոհ եք, որովհետև տնտեսել եք։ Իսկ ընկերությունը գոհ է, որովհետև կես տարի անվճար կօգտվի ձեր փողերից։ Ստացվում է անտոկոս վարկի նման մի բան։

Ընդ որում, վարկ, որը պետք չէ վերադարձնել, որովհետև լոուքոսթերների մեծամասնությունը թույլ չի տալիս հանձնել տոմսը։ Նույնիսկ թռիչքի ամսաթվի կամ ուղևորի ազգանվան հասարակ փոփոխությունը կարող է ավելի թանկ արժենալ, քան տոմսի սկզբանական արժեքը։

Ինքնաթիռում սնունդ չեն տալիս

Այսինքն, տոմսի արժեքում ներառված չէ սնունդը, սակայն ցանկության դեպքում լրացուցիչ գումարի դիմաց դուք կարող եք ինքնաթիռում ուտելիք ստանալ կամ վերցնել այն ձեզ հետ։ Բայց պետք է հիշել, որ ձեռքի ուղեբեռում ցանկացած տեսակի հեղուկ տեղափոխելն արգելված է։

Բյուջետային ավիաընկերություններն ընտրություն են կատարում հօգուտ մեկ ընկերության նոր ինքնաթիռի

Դրանք նաև ավելի քիչ վառելիք են ծախսում և վերանորոգման կարիք ավելի քիչ ունեն, սպասարկման ոլորտի մասնագետները նույնպես քիչ են։ Նոր մեքենաների համար տալիս են երեք, նույնիսկ հինգ տարվա երաշխիք։ Շատ քիչ է լինում, որ որակյալ ավտոմեքենան շահագործման առաջին տարիներին վերանորոգման կարիք է ունենում։ Նույնը վերաբերում է նաև ինքնաթիռներին։

Տեխնիկական աշխատողների մեծ թիմ պահելու և վերանորոգման ծախսերից խուսափելու համար բյուջետային ավիաընկերությունները փորձում են թռիչքներ գործել միայն մեկ մոդելի նոր ինքնաթիռներով։ Ինքնաթիռները 5-6 տարի օգտագործելուց հետո վաճառում են մյուս ավիաընկերություններին։

Ավելի քիչ ազատ տեղ, ավելի շատ նստատեղեր

Տնտեսելու ակնհայտ միջոց է նաև ինքնաթիռում ուղևորների համար շատ տեղեր ստեղծելը։ Այդ պատճառով լոուքոսթերները հաճախ ինքնաթիռներ են պատվիրում, որոնց սրահներում ավելի շատ նստատեղեր կան, քան դասական ավիաընկերությունների ինքնաթիռներում։ 

Շարքերի միջև նեղ միջանցքների հետևում գումար վաստակելու ևս մեկ միջոց է թաքնված. կարելի է ավելի թանկ տոմսեր վաճառել ոտքերի համար ազատ տարածությամբ։
Դատարակ ինքնաթիռով այստեղ-այնտեղ թռչելը շահութաբեր չէ։ Ցանկացած ավիաընկերություն շահագրգռված է, որպեսզի իր ինքնաթիռները 100 տոկոսով լի լինեն ուղևորներով։

Самолет российской авиакомпании Победа - Sputnik Արմենիա
«Պոբեդա» ընկերությունն առաջին 10 ժամվա ընթացքում 2.7 հազար տոմս է վաճառել

Իրականում, IATA-ի տվյալներով, աշխարհում ինքնաթիռները լի են լինում միջինը 70 տոկոսով, և յուրաքանչյուր ավիաընկերություն գիտի դա։ Այդ մասին փորձում են բարձրաձայն չխոսել, բայց ավիատոմսերի գներն այնպես են սահմանում, որպեսզի ուղևորների նույնիսկ 70 տոկոսն ապահովի թռիչքի շահութաբերությունը։ Այլ կերպ ասած, տոմս գնելով դուք վճարում եք ձեր և ինքնաթիռում առկա ազատ նստատեղի համար։

Բյուջետային ավիաընկերությունները կարողանում են գումար վաստակել նույնիսկ այնպիսի մանրուքների վրա, ինչպիսիք են ինքնաթիռի նստատեղերը։ Դասական ավիաընկերությունը միշտ հնարավորություն է տալիս կայքում գրանցվելու ժամանակ ընտրել տեղը կամ օդանավակայանում խնդրել աշխատակցին տեղ տալ պատուհանի մոտ։ Լոուքոսթերները նման հնարավորություն չեն տալիս։

Հավելավճար ընտրված տեղի համար

Ամենայն հավանականությամբ, առցանց գրանցվելիս դուք տեղ կստանաք միջանցքի մոտ։ Եթե ուզում եք նստել պատուհանի մոտ, պետք է հավելյալ գումար վճարեք։ Եթե գնում եք մեկից ավել տոմս, ապա համակարգը կարող է տեղ տալ ձեզ և ձեր ուղեկիցներին ինքնաթիռի տարբեր հատվածներում։ Եթե ցանկանում եք նստել իրար կողք, պետք է ավել գումար տաք։

Ամենակարևոր պայմանը` վճարովի ուղեբեռ

Դե, իհարկե, այստեղ հատկապես կարևոր է ուղեբեռի հարցը։ Եթե դասական ավիաընկերության տոմսի գնի մեջ միշտ մտնում է ուղեբեռը և գրանցված բեռը, ապա լոուքոսթերի մոտ թույլատրված է վերցնել միայն ձեռքի ուղեբեռ։ Միաժամանակ, ճամպրուկ տեղափոխելու համար հավելավճարը կարող է կրկնակի ավելի լինել տոմսի արժեքից։

Ընդունված է համարել, որ ձեռքի ուղեբեռը լավագույն դեպքում պորտֆել է կամ ոչ մեծ պայուսակ։ Իրականում, թույլ են տալիս վերցնել 55-40-20 սմ չափսերով ուղեբեռ։ Քաշի սահմանափակումը 8 կգ-ն է։

Օդանավակայանները գտնվում են քաղաքից դուրս կամ հեռու են զբոսաշրջային գոտիներից

Կարևոր է նաև, որ ամենից հաճախ բյուջետային ավիաչվերթները կատարվում են այնպիսի օդանավակայաններից, որոնք հեռու են քաղաքներից կամ զբոսաշրջային գոտիներից։ Հայաստանի դեպքում «Պոբեդան» ընտրել է «Շիրակ» օդանավակայանը, որն ազատված է «օդի հարկից» (շուրջ 20 դոլար), ինչն առկա է Երևանի

«Զվարթնոց» օդանավակայանում։ Փոքր օդանավակայանները հաճախ ազատված են ավտոբուսներ օգտագործելու անհրաժեշտությունից (բենզին, տեխսպասարակում, վարորդների և մեխանիկների աշխատավարձ), ինչը, բնականաբար, ազդում է տոմսի գնի վրա։

Գիշերով ավելի էժան է

Օդանավակայանի վարձը հաճախ կախված է ինքնաթիռի վայրէջքի ժամանակից։ Գիշերային չվերթն ավելի էժան է, քան ցերեկայինը։ Զբոսաշրջային սեզոնի ընթացքում տոմսն ավելի թանկ է, քան այլ ժամանակ։ Լոուքոսթերների մեծամասնության չվացուցակը կազմվում է` հաշվի առնելով այդ գնային տատանումները։

Аэропорт Внуково-1 - Sputnik Արմենիա
Գյումրի-Մոսկվա առաջին մատչելի չվերթը կիրականացվի նոյեմբերի վերջին

Օդանավակայանում կայանելու համար համար վճարում են ոչ միայն ուղևորները, այլ նաև ավիաընկերությունները։

Ուստի լոուքոսթերների մեծամասնությունը նախընտրում են իրենց ինքնաթիռները պահել ոչ թե գետնին, այլ երկնքում։ Վայրէջք, մարդիկ դուրս են գալիս, ուղևրները մտնում են ներս, թռիչք…

Այնպես որ, «Պոբեդայի» թռիչքները հայկական Գյումրի լիովին հնարավոր են։ Ուղղակի, տոմս գնելիս և գրանցվելիս պետք է մի քիչ ջանքեր գործադրել, իսկ թռիչքի ժամանակ զոհաբերել հարմարավետությունը։

Հոդվածը պատրաստելիս օգտագործվել են Skyscanner.ru-ի և Aviasovet.ru-ի նյութերը։

Լրահոս
0