00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիբեռպատերազմները, սեքս-արտադրությունը և «Սասնա ծռերը»

© Sputnik / Asatur YesayantsГагик Арутюнян
Гагик Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհը սրընթաց փոփոխությունների է ենթարկվում, և ի տարբերություն անցած դարաշրջանի, այժմ մենք ապրում ենք տեղեկատվական պատերազմների, զանգվածային միգրացիայի և աղետների նոր միջավայրում։

Այն մասին, թե ինչպես են ազդում տեղեկատվական պատերազմները հասարակության վրա, ինչպես է Հայաստանը պայքարում կիբերհարձակումների դեմ, ինչպես նաև հանրային դիվանագիտության դերի մասին խոսել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

-Ինչպե՞ս կնկարագրեք տեղեկատվական պատերազմների ֆենոմենը։

— Համարվում է, որ առաջին տեղեկատվական գործողությունն իրականացրել է Ոդիսևսը՝ Տրոյան գրավելու ժամանակ, իսկ տրոյական ձին քաղաք մտցնելը առաջին տեղեկատվական գործողության դասական օրինակ է։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ի հայտ եկան տեղեկատվական պատերազմների տարբեր հայեցակարգեր, որոնք, ի դեպ, ժամանակակից խառը պատերազմների կարևորագույն բաղադրիչներից են։

Самвел Мартиросян - Sputnik Արմենիա
Հայ–ադրբեջանական առաջին կիբեռկիլդիմը

Մեր տարածաշրջանում կիրառվում են տեղեկատվական գործողությունների գրեթե բոլոր տեսակները` ապատեղեկատվություն, տեղեկատվության խլում, ներգործում ամբողջ հասարակության գիտակցության վրա և այլն։ Այս համատեքստում հարկ է հատուկ նշել երկրորդ սերնդի տեղեկատվական պատերազմները, որտեղ դրվում է, օրինակ, պատմական հիշողության նպատակաուղղված վերացման և կեղծման խնդիրը։

Քաղաքաշինության նախարարության (այժմ` կոմիտե) չինովնիկները նպատակաուղղված քանդում են Երևանի հին շենքերը, ինչպես ժամանակին բոլշևիկները քանդում էին եկեղեցիներն ու դրանց տեղը կինոթատրոններ կառուցում, այդպես էլ հիմա մեզ մոտ, օրինակ, քանդում են ակադեմիայի շենքն ու եկեղեցի կառուցում։

Մինչդեռ հայտնի է, որ ձևախեղված պատմական հիշողություն ունեցող հասարակությունները ոչ միայն ոչ համարժեք են ընկալում ժամանակակից իրողությունները, ինչը զգալիորեն նվազեցնում է որոշումների կայացման մակարդակը քաղաքական վերնախավի հարթակում, այլև զրկվում են իրենց մոտակա ապագան կանխատեսելու հնարավորությունից, ինչը հատկապես ողբերգական է մեր անհանգիստ դարաշրջանում։

Նոր ֆորմացիայի տեղեկատվական պատերազմների մեկ այլ օրինակ է, այսպես կոչված, «էֆեկտների» վրա հիմնված գործողությունը։ Հենց այս սկզբունքով էլ, իմ կարծիքով, կազմակերպվել էր «Սասնա ծռեր» գործողությունը։

Կարելի է հիշել նաև տեղեկատվական գործողությունները` ԼԳԲՏ-ի, թեթև թմրանյութերի և նախկինում հասարակության համար փակ այլ թեմաները։ Այս ամենում երբեմն մենք մեղադրում ենք արևմտյան պետություններին, սակայն դրանց հաճախ փոխարինում են այնպիսի ընկերությունները, որոնց շրջանառությունն, ասենք, սեքս-արդյունաբերության մեջ կազմում է տարեկան մի քանի տրիլիոն դոլար։ Այնպես որ, այդ ոլորտի բազմաթիվ ՀԿ-ներ փաստացի սպասարկում են նման ընկերությունների և դրանց հետ կապված կոռումպացված չինովնիկների։

-Ի՞նչ է անում Հայաստանը սրան հակազդելու համար։

— Մենք պաշտպանվում ենք հասարակ տեղեկատվական հարձակումներից, սակայն մենք պետք է հասկանանք, որ նոր սերնդի տեղեկատվական պատերազմների առաջին խնդիրը, եթե հրաժարվենք քաղաքական կոռեկտությունից և իրերն իրենց անուններով կոչենք, «հասարակությանը հիմարացնելն է», քանի որ սեփական մտավոր և հոգևոր պաշարները կորցրած հասարակությունը, որպես կանոն, չի կարող պաշտպանվել տեղեկատվական հարձակումներից։

Защита персональных данных - Sputnik Արմենիա
ՏՏ–ընկերությունները կմիավորվեն կիբեռհարձակումների դեմ պայքարելու համար

Վերջին շրջանում մեզ մոտ զգալիորեն նվազել է գիտատեխնոլոգիական մակարդակը, իսկ ակտիվորեն պաշտպանվել կարող են միայն բացառապես զարգացած, շրջակա միջավայրը համարժեք ընկալող մարդիկ։ Շատ կարևոր է ունենալ լավ տեխնոլոգիական հիմք, որպեսզի պաշտպանես քեզ հաքերների ազդեցությունից և գաղտնալսումից։

Նշեմ, որ տեխնիկական կիբերանվտանգության ոլորտում մենք լավ կադրեր ունենք, տաղանդավոր երիտասարդություն, որն օժտված է հարձակվողական և պաշտպանական հմտություններով։ Սակայն այստեղ էլ որոշակի թերություններ կան, և պատահական չէ, որ մենք մեր հիմնադրամի առաջատար փորձագետներից մեկի` Սամվել Մարտիրոսյանի, հետ փորձում ենք կիբերանվտանգության հետագա հայեցակարգի նախնական սկզբունքներ կազմել։

- Այժմ Դուք ուսումնասիրում եք արտասահմանյան գործակալների մասին օրենքի համաշխարհային փորձը։ Կիրառելի՞ է դա Հայաստանում։

— Այդ մասին առաջին օրենքն ընդունվել է ԱՄՆ-ում դեռևս 1938 թվականին։ Եթե որոշ կազմակերպություններ և անհատներ նյութական ռեսուրսներ են ստանում և աշխատում այն երկրի համար, որը վճարում է այդ աշխատանքը, ապա իրերը պետք է հստակ իրենց անուններով կոչել։ Մեծ ուշացումով այդ հարցը բարձրաձայնեցին Ռուսաստանի ներկա իշխանությունները։ Դա համաշխարհային պրակտիկա է, որին, մեր առանձնահատկությունները հաշվի առնելով, սկզբունքորեն կարող է դիմել նաև Հայաստանը։

-Վերջերս դուք «Նորավանք» հիմնադրամը ներկայացնում էիք Հռոդոսում անցկացվող «Քաղաքակրթությունների երկխոսություն» ֆորումին։ Ձեր կարծիքով, Հունաստանում հնչեցրած ո՞ր գաղափարները կարող են կիրառվել Հայաստանում։

— Հիմնական գաղափարն այն էր, որ աշխարհի ներկա կարգը կանգնած է լուրջ փոփոխությունների շեմին։ Այս ամենը մի քիչ ԽՍՀՄ փլուզումն է հիշեցնում, որը մեծ ողբերգություն դարձավ շատերի համար։

Կարծում եմ, որ այսօր նաև Հայաստանում պետք է պատրաստ լինեն նմանատիպ սցենարների, այդ թվում նաև՝ վատ։ Օրինակ, որոշ եվրոպական երկրներից ֆորումին մասնակցող առաջնորդների խոսքով, միգրանտների մեծ հոսքի պատճառով, մի քանի տարի հետո այլևս չի լինի այն քրիստոնյա Եվրոպան, որին մենք գիտենք և որի հետ հարաբերություններ են կառուցում։

-Ինչպե՞ս եք գնահատում հայ-հունական փոխգործակցությունը։

— Հույների հետ մենք շատ նման ենք քաղաքակրթական հատկանիշներով։ Բացի այդ, ինչպես մեզ մոտ, այնպես էլ Հունաստանում, Թուրքիայի հետ լուրջ խնդիրներ կան. թուրքական ինքնաթիռները պարբերաբար խախտում են հունական օդային տարածքը, իսկ Կիպրոսը բաժանված է երկու պետության։

Эксперт по информационной безопасности Самвел Мартиросян - Sputnik Արմենիա
Փորձագետ. Չինաստանի դեմ սահմանված պատժամիջոցները պայմանավորված են ավանդական կիբեռպատերազմով

Հունական հասարակության մեծ մասը նույնպես մտահոգված է միգրանտների հոսքով։ Այնպես որ, նրանք էլ մեզ նման փորձում են դաշնակիցներ գտնել ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար, և այդ գործում հատուկ դեր է խաղում հանրային դիվանագիտությունը։

Սրա վառ ապացույցն է «Նորավանք» հիմնադրամի գործակցությունը հունական Բյուզանդական հիմնադրամի հետ, որի տնօրենն, ի դեպ, կիբերանվտանգության գծով հայտնի մասնագետ, պրոֆեսոր Ջորջ Կոստոպուլոսն է։

-Էլ ինչ նախագծեր է իրականացնում «Նորավանք» հիմնադրամը։

— Մենք աշխատանքներ ենք տանում տեղեկատվական անվտանգության, տարածաշրջանային քաղաքականության, ինչպես նաև ժամանակակից հայագիտության ոլորտում, հաշվի առնելով Հայաստանի սահմաններից դուրս ժամանակակից հայ համայնքների ուսումնասիրությունը։

Հիմնադրամի գիտակրթական կենտրոնում, բացի ավանդական «Նորավանքի ընթերցումներից», այսօր ինտենսիվ աշխատանքներ են տարվում համահայկական առցանց համալսարանի հայեցակարգի ստեղծման ուղղությամբ, որտեղ որպես առաջնորդներ հանդես կգան հայտնի հայ գիտնականներ ամբողջ աշխարհից, իսկ մեր հրատարակչական կենտրոնը այս տարիների ընթացում շուրջ 400 ամսագիր և 90 գիրք է հրատարակել։

Լրահոս
0