00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը 38-րդն է «Գործարարություն 2017» զեկույցում

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցГРАФИК СОСТОЯНИЯ ФИНАНСОВОГО РЫНКА
ГРАФИК СОСТОЯНИЯ ФИНАНСОВОГО РЫНКА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ համաշխարհային բանկի զեկույցի` Հայաստանը դյուրինացրել է գործարարությամբ զբաղվելը երկու ոլորտում՝ վարկի ստացում և պայմանագրերի կիրարկում։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի-Sputnik. Համաշխարհային բանկի «Գործարարություն 2017» (Doing Business 2017) զեկույցում ընդգրկված 190 տնտեսությունների շարքում այս տարի Հայաստանը 38-րդ տեղում է՝ 5 միավորով բարձրանալով անցյալ տարվա՝ «Գործարարություն 2016» զեկույցում զբաղեցրած 43-րդ տեղից, հայտնում են Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակից։

Ըստ հաղորդագրության` «Գործարարություն 2017» զեկույցում Հայաստանը 1.47 կետով բարելավել է նաև իր՝ հեռավորություն սահմանագծից ցուցանիշը՝ անցյալ տարվա 73.63%-ից հասնելով 72.16%-ի:

«Հեռավորություն սահմանագծից» ցուցանիշն օգնում է գնահատել կանոնակարգման աշխատանքների բացարձակ մակարդակը և թե ինչպես է այն բարելավվում ժամանակի ընթացքում: Այս գնահատականը ցույց է տալից յուրաքանչյուր տնտեսության հեռավորությունը «սահմանագծից», որը «Գործարարություն» զեկույցի ընտրանքում 2005-ից ի վեր ընդգրկված յուրաքանչյուր ինդիկատորի մասով բոլոր տնտեսությունների համար լավագույն դրսևորումն է: Սա հնարավորություն է տալիս տեսնել որևէ ժամանակահատվածում որևէ տնտեսության գործունեության և լավագույն դրսևորման միջև բացը, ինչպես նաև գնահատել տվյալ տնտեսության կանոնակարգման գործողություններում ժամանակի ընթացքում տեղի ունեցած բացարձակ փոփոխությունն՝ ինչպես այն չափվում է «Գործարարություն» զեկույցով: Տնտեսության հեռավորությունը «սահմանագծից» արտահայտվում է 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն ցույց է տալիս ամենացածր գործունեությունը, իսկ 100-ը՝ սահմանագիծն է:

Вазген Манукян - Sputnik Արմենիա
ՀՀ անկախության տնտեսական ուղին. կուլակաթափությունից մինչև մոնոպոլիաներ

Հայաստանը դյուրինացրել է գործարարությամբ զբաղվելը զեկույցում ընդգրկված երկու ոլորտում՝ վարկի ստացում և պայմանագրերի կիրարկում: Մասնավորապես, երկիրն ուժեղացրել է վարկերի հասանելիությունը՝ ընդունելով գործարքների ապահովության մասին նոր օրենք, որով հիմնվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների ժամանակակից և կենտրոնացված գրանցամատյան և բարելավել է իր՝ վարկերի մասով տեղեկատվական համակարգը՝ անձնական տվյալների պաշտպանության մասին նոր օրենքի ընդունմամբ:

Հայաստանը դյուրինացրել է նաև պայմանագրերի կիրարկումը՝ կամավոր հաշտարարությունը կանոնակարգող համապարփակ գլուխ ներդնելու և հաշտարարությունից օգտվելու նպատակով կողմերի համար ֆինանսական խթաններ հիմնելու արդյունքում:

Տարածաշրջանի չորս տնտեսություններ՝ Ղազախստանը («Գործարարություն 2017»-ում՝ 35-րդ տեղում), Բելառուսը (37-րդ), Սերբիան (47-րդ) և Վրաստանը (16-րդ), ըստ ձեռնարկված բարեփոխումների, բարելավողների լավագույն տասնյակում են: Երկրորդ տարին շարունակ Ղազախստանը՝ գործարարության յոթ բարեփոխումներով, իրականացված բարեփոխումների թվով աշխարհում առաջատար է, Ինդոնեզիայի հետ միասին: Տարածաշրջանում Վրաստանն ու Բելառուսը հաջորդում են հինգ և չորս բարեփոխումներով՝ համապատասխանաբար:

Տարածաշրջանում լավագույն վարկանիշն ունեցող տնտեսությունը Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետությունն է, որի համաշխարհային վարկանիշը 10 է: Նախկին բարեփոխումների շնորհիվ՝ այժմ Մակեդոնիայի ՆՀՀ-ում բիզնես սկսելու համար ձեռնարկատիրոջից երկու օր է պահանջվում, ինչը զգալի պակաս է տարածաշրջանային միջին՝ 10 օր կազմող ցուցանիշից:

Լրահոս
0