00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գազի գինը՝ փորձաքար նոր կառավարության համար

© Stat.darkГазовая плита
Газовая плита - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Արտակ Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ գազի սակագնի նվազեցումը փորձաքար է նոր կառավարության ու մասնավորապես այս ոլորտում աշխատանքային փորձ ունեցող ու դրանից քաջատեղյակ վարչապետի համար:

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Տնտեսագետ Արտակ Մանուկյանը համոզված է, որ գազի գինը Հայաստանում պետք է իջնի։

«Աշխարհում գազի գինը գնալով նվազում է, և հիմա այն գինը, որ Հայաստանը վճարում է սահմանին, շատ ավելի բարձր է, քան ԵԱՏՄ անդամ այլ երկրների՝ Բելառուսի կողմից գնվող կամ Ղազախստանի կողմից վաճառվող գազի գինը: Մեր գինը համադրելի է գրեթե պատերազմի մեջ գտնվող Ուկրաինայի գնին, որից վերջինը հրաժարվեց»,- ասում է տնտեսագետը:

© Sputnik / Asatur YesayantsԱրտակ Մանուկյան
Артак Манукян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Արտակ Մանուկյան

Արտակ Մանուկյանն արձանագրում է, որ ՌԴ-ում տնային տնտեսությունների համար գազի գինը 50 դոլար է, Հայաստանում՝ ավելի քան 300: Այս հանգամանքը, նրա մեկնաբանմամբ, վկայում է, որ գազի գնի նվազեցման հնարավորություններ կան, հատկապես, որ «Գազպրոմ Արմենիան» ռուսական «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է և, ըստ էության, պատկանում է նույն սեփականատիրոջը:

Газовая плита - Sputnik Արմենիա
Էժան սակագինը Հայաստանի համար` կրկնակի գնով

Բայց դրան հասնելու համար, տնտեսագետի խոսքով, գազի գինը նախ պետք է նվազեցվի սահմանի վրա, ապա սահմանից դեպի տնային տնտեսություններ, որտեղ բազմաթիվ ուսումնասիրությունների համաձայն` ծախսերը գերագնահատված են և կան չարաշահումներ:

Կառավարության գործունեության ծրագրով նախատեսված է մինչև 2016 թվականի ավարտը գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության մեջ ներդնել սոցիալական աստիճանականությունն ապահովող մոտեցումներ: Բացի այդ, ջերմոցային, գյուղմթերքի վերամշակման և մի շարք այլ տնտեսությունների և որոշակի ծավալից ավելի գազ սպառող խոշոր ձեռնարկությունների համար կսահմանվեն արտոնյալ սակագներ:

Արտակ Մանուկյանն ասում է, որ աշխարհը վաղուց է քայլ կատարել դեպի գազի գնի տարբերակված մոտեցման քաղաքականություն: Ավելի շատ եկամուտ ունեցողներն ու ավելի շատ սպառողներն ավելի շատ են վճարում, քիչ վաստակողներն՝ ավելի քիչ: Նշենք, որ Հայաստանում այժմ հակառակն է. 1000 խմ-ից ավելի սպառող բաժանորդները ավելի ցածր սակագնով են վճարում:

Թե ինչ փոփոխություններ կլինեն մինչև տարեվերջ, տնտեսագետը դժվարացավ կանխատեսել, բայց նշեց, որ եթե կառավարության խոստումներն իրական են, գազի սակագինը մեր երկրում կմոտենա Եվրոպական երկրների սահմանին գործող սակագներին:

«Դրանով էլ պայմանավորված կլինի վարչապետի հայտարարությունների լրջությունն ու մեր երկրում փոփոխություններ անելու քաղաքական կամքը»,- ասաց նա:

Արտակ Մանուկյանը հիշատակեց մեկ կարևոր հանգամանք ևս. 2019թ-ից ԵԱՏՄ տարածքում անդամ երկրների համար պետք է ստեղծվի միասնական էներգետիկ շուկա, որի տրամաբանությունն այն է, որ այդ երկրները պետք է միմյանց հետ համաձայնեցնեն նաև գազի և էլեկտրաէներգիայի սակագները:

Լրահոս
0