00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բելառուսի «Արարատ» հոկեյի թիմի ապագան

© Sputnik / Aram NersesyanВидеомост на тему "В хоккей играют настоящие армяне!"
Видеомост на тему В хоккей играют настоящие армяне! - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոկտեմբերի 24-ին Sputnik Արմենիան կազմակերպել էր տեսակամուրջ հայ լրագրողների և «Արարատ» հոկեյի ակումբի ղեկավարների ու հոկեյիստների հետ: Բելառուսի մեր գործընկերները սիրով օգնեցին մեզ այդ հեռուստակամուրջը իրականություն դարձնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. «Արարատ» անունը Հայաստանում հիմնականում կապվում է ֆուտբոլի և մեր լեգենդար ֆուտբոլային թիմի հետ, բայց հիմա արդեն «Արարատ» անունը կրում է նաև հոկեյի մի թիմ, որը հանդես է գալիս Բելառուսի առաջնությունում:

«Արարատ» հոկեյի ակումբը գործում է մի քանի տարի: Ռուբեն Ստեփանյանի նախաձեռնությամբ ակումբը հիմնադրվեց ու սկսեց մասնակցել նախևառաջ Բելառուսի պատանեկան առաջնությունում:

Հետագայում թիմը վստահ քայլերով առաջ գնաց ու ներկա դրությամբ մասնակցում է Բելառուսի առաջնությանը: Ընդ որում, մասնակցում է արժանապատվորեն և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը:

Արսեն Մանուկյան և Արամ Չախոյան - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ուրիշ նորություններ. Ավտոմոբիլային սպորտ. խիստ կանոններ ու ադրենալին

Տեսակամուրջի ընթացքում թիմի հիմնադիր Ռուբեն Ստեփանյանը նշեց, որ թիմը որոշակի խնդիրներ ունի ֆինանսական առումով, բայց ազգությամբ հայ որոշ բիզնեսմեններ օգնում են «Արարատի» ֆինանսավորման գործում, սակայն դա երբեմն չի բավարարում, թիմը պահելու համար ակումբի ղեկավարությունը, կարելի է ասել, զերծ է մնում մեծ ծախսերից:

Այն հարցին, թե «Արարատ» բառի նշանակությունն արդյո՞ք գիտեն թիմի կազմում հանդես եկող այլազգի հոկեյիստները, թիմի ռմբարկու Վլադիսլավ Լոմակինը նշեց.

«Իհարկե, գիտենք, թե ինչ է նշանակում այդ անունը: «Արարատը» սուրբ սար է հայերի ու Հայաստանի համար, մեզ համար՝ նույնպես: Ես շատ ուրախ կլինեմ խաղալ ոչ միայն «Արարատի», այլ նաև Հայաստանի հավաքականում»:

Ռուբեն Ստեփանյանն արդեն վաղուց է նպատակ դրել այս թիմը աճեցնել ու Հայաստանի հավաքականի կորիզը դարձնել: «Արարատի» հիմնադրի խոսքով, այս թիմը կարող է պատվով ներկայացնել մեր երկիրը միջազգային տարբեր սառցե խաղահրապարակներում:

«Մեր թիմի խաղի մակարդակը զգալիորեն բարձրացել է: Մեզ հետ Բելառուսում հաշվի են նստում բոլոր թիմերը: Անկասկած, այս կազմով մենք կարող ենք հանդես գալ որպես Հայաստանի հավաքական: Այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվել են և շարունակվում են: Փաստաթղթային որոշ խնդիրներ կան, որոնք, հուսով եմ, կլուծվեն: Համեմատության համար ասեմ, որ Հայաստանի այն հավաքականը, որը որակազրկվեց, մեր թիմից անհամեմատ թույլ էր: Մենք համագործակցում ենո հոկեյի Հայաստանի ֆեդերացիայի հետ և տեսնենք, թե ինչ կլինի մոտ ապագայում»,- ասաց նա:

«Արարատը», բացի Բելառուսի առաջնությունից, անցկացրել է նաև մի քանի միջազգային հանդիպումներ ու հաղթանակ ունի Լեհաստանի հավաքականի նկատմամբ, որը հանդես է գալիս աշխարհի առաջնություների 1-ին դիվիզիոնում: Հենց միայն այդ հաղթանակն արդեն ապացուցում է, որ հայերը հոկեյում էլ կարող են հասնել հաջողության:

Ирина Роднина - Sputnik Արմենիա
Իրինա Ռոդնինա. «Կյանքը նույնպես սպորտ է»

Ռուբեն Ստեփանյանը նշեց նաև, որ կապի մեջ է Ռուսաստանի և Բելառուսի տարբեր թիմերում հանդես եկող հայ հոկեյիստների հետ և բոլորն էլ Հայաստանի հավաքականում հանդես գալու ցանկություն ունեն. «Այ, երբ լուծվեցին փաստաթղթային խնդիրները, մենք կկարողանանք անմիջապես կենտրոնանալ մեր հիմնական գաղափարի՝ հավաքական կազմավորելու վրա: Այդ դեպում արդեն կհասկանանք, թե ինչպիսի կազմով ենք խաղալու»:

Հայկական սպորտում հոկեյի թիմ ունենալը, այն էլ «Արարատ» անունով, իրոք, արդեն երևույթ է: Պատկերացրեք, որ ոչ միայն ստադիոններում, այլ նաև սառցե խաղահրապարակներում հայ երկրպագուն ինչպես է վանկարկելու՝ «Արարատ, հուպ տուր»:

© Sputnik / Aram NersesyanՏեսակամուրջ Բելառուս-Հայաստան. «Հոկեյ խաղում են իսկական հայերը»
Видеомост на тему В хоккей играют настоящие армяне!  - Sputnik Արմենիա
Տեսակամուրջ Բելառուս-Հայաստան. «Հոկեյ խաղում են իսկական հայերը»

Հավելենք, որ թիմի կազմում կան հայ շատ հոկեյիստներ, նրանք էլ մեծ ոգևորությամբ են սպասում հավաքականի կազմավորմանը: Իսկ այդ ուղղությամբ արդեն տեղի են ունեցել հանդիպումներ ոչ միայն հոկեյի Հայաստանի ֆեդերացիայի ներկայացուցիչների, այլև հայկական սպորտի ղեկավարության հետ: Ամեն ինչ առջևում է: Բռավո, «Արարատ»:

Լրահոս
0