00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊՊԾ-ն առաջին քայլն էր, երկրորդը կլինի ապրիլին ընդառաջ

© Sputnik / Asatur YesayantsСитуация близ места захвата вооруженной группой здания полиции в Ереване
Ситуация близ места захвата вооруженной группой здания полиции в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՊՊԾ-ն միայն առաջին քայլն էր, խորհրդարանական ընտրություններին կարող է ավելի վատ լինել: «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած իրադարձությունների ուսումնասիրության արդյունքում նման եզրակացության են հանգել Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության անդամները:

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. «Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսին Երևանում, կկրկնվի նաև խորհրդարանական ընտրությունների շեմին՝ թե՛ փողոցում, թե՛ սոցիալական կայքերում. «Սասնա ծռերն» էքսպերիմենտ էր»,- վստահեցնում է Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը` կանխատեսելով, որ մինչև խորհրդարանական ընտրությունները կամ հենց ընտրությունների ժամանակ ապակայունացում կլինի:

«ՊՊԾ գնդի գրավումը գնահատում ենք որպես «հետախուզություն մարտով», ընդ որում՝ հաջողված, և դրանց շարունակությունը սպասվում է արդեն ընտրություններին»,- ասաց նա:

Միջազգային հումանիտար զարգացման ՀԿ–ի ուսումնասիրությունները հիմք են տվել եզրակացնելու, որ ՊՊԾ գնդի գրավումն ու հետագա զարգացումները համակարգված էին արտաքին ուժերի կողմից: Ընդ որում, որոշ ՀԿ-ներ ու քաղաքական ուժեր դրանում ակտիվ դերակատարություն են ունեցել՝ սադրիչ կոչեր հնչեցնելով ու բախումներ հրահրելով:

© Sputnik / Nelli DanielyanԱրման Ղուկասյանը, Սևան Աղաջանյանն ու Ծովինար Կոստանյանը
Севан Агаджанян, Арман Гукасян и Цовинар Костанян. Народное исследование на тему попыток переворотов в Армении по сценарию Майдана - Sputnik Արմենիա
Արման Ղուկասյանը, Սևան Աղաջանյանն ու Ծովինար Կոստանյանը

Հետազոտության հեղինակները սոցիոլոգիական հարցում են իրականացրել 200 քաղաքացիների շրջանում: Հարցվածների 43%-ը կարծիք է հայտնել, որ բողոքի ակցիաների համակարգողները գործել են ի շահ ընդհանուր նպատակի և անկեղծ են եղել իրենց նպատակներում, 52%-ն ասել է, որ նրանք հանրությանը տանում էին ոստիկանների հետ բախման, 67%-ն ասել է, որ սադրանքները եղել են թե՛ ոստիկանների և թե՛ ցուցարարների կողմից, 72%-ը համարել է, որ համակարգողների ելույթներն արևմտամետ էին և հակառուսական, 48%-ի կարծիքով`դրանք բխում էին Հայաստանի շահերից:

ՀԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանը նշեց, որ ուսումնասիրությունները բացահայտել են ևս մեկ հանգամանք՝ սոցիալական կայքերում նույնպես այդ օրերին քարոզչություն է իրականացվել՝ հօգուտ անհանդուրժողականության ու բռնության:

«Սոցիալական կայքերում կատարված գրառումները կարդալիս այնպիսի տպավորություն էր, որ ամբողջ հայությունը կողմ է «Սասնա ծռեր» խմբի գործողություններին, ամբողջ հայությունը պայքարի ու արյունահեղության կոչեր է անում»,- ասաց նա:

Կոստանյանի խոսքով` «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն մի շատ հետաքրքիր հետազոտություն է անցկացրել, որի միջոցով պարզել է, որ մինչև հուլիսի 17-ը Ֆեյսբուքում ստեղծվել է ավելի քան 200 ֆեյք օգտատեր, որոնք հուլիսի 17-ից հետո ակտիվ գործունեության են անցել՝ իրենց գլխավոր նկար դնելով խմբի անդամների նկարներից։

Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
Իսագուլյան. «Սասնա ծռերի» տղաներին օգտագործում էին

Այսպիսով, ըստ ուսումնասիրության հեղինակների, հասարակական կարծիքի արհեստական տպավորություն է ստեղծվել, որով փորձ է արվել տպավորություն ստեղծել, որ ողջ հասարակությունը պատրաստ է միանալ հեղաշրջմանը:

Ծովինար Կոստանյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք դա նշանակու՞մ է, որ մինչ ՊՊԾ գնդի գրավումը նախապատրաստվող հարձակման մասին որոշակի շրջանակներ արդեն իսկ տեղեկացված են եղել։

«Ըստ ուսումնասիրությունը կատարած աղբյուրի` այո, այդ ֆեյքերը ստեղծվել են նախապես՝ նախապատրաստվելով այդ գործընթացին, և ստեղծվել են հենց «Սասնա ծռեր» խմբավորման աջակիցների կողմից»,- ասաց նա:

Կազմակերպության անդամ Սևան Աղաջանյանն իր խոսքում նշեց, որ «Սասնա ծռերը» հայրենասերներ էին, որոնք անկեղծ պայքար էին սկսել, սակայն, իրենց կամքից անկախ, այդ պայքարը արևմտյան աղբյուրներից ֆինանսավորվող որոշ կազմակերպությունների միջամտությամբ արտաքին ուժերը փորձեցին ծառայեցնել իրենց շահերին։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր« զինված խումբը գրավել էր Ոստիկանության ՊՊԾ գունդը և միայն հուլիսի 31-ին զենքերը վայր դրել ու հանձնվել իշխանություններին։

Լրահոս
0