00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատմաբան. Գերմանիան խրախուսում էր թուրքերին` ոչինչ չունենալով հայերի դեմ

© Sputnik / Asatur YesayantsМайкл Хесеман. Пресс-конференция в Sputnik Армения
Майкл Хесеман. Пресс-конференция в Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վատիկանի արխիվի՝ նախկինում չհրապարակված փաստաթղթերը լույս են սփռում անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների` հայերի զանգվածային ոչնչացման պատմության վրա։ Գերմանացի պատմաբան, «Հայոց ցեղասպանություն» գրքի հեղինակ Մայքլ Հեսսեմանը Sputnik Արմենիային է ներկայացրել այդ փաստաթղթերը։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Մինչև վերջերս հայ պատմաբանները Հայոց ցեղասպանությանը վերաբերող գաղտնի փաստաթղթերի հասանելիություն չունեին, այդ պատճառով դրանք ներկայացնելը պատասխանատու գործ էր, Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց «Հայոց ցեղասպանություն» գրքի հեղինակ, գերմանացի պատմաբան Մայքլ Հեսսեմանը։

Նրա խոսքով` Վատիկանի արխիվային փաստաթղթերը կոնկրետ փաստեր ու տեղեկություններ են պարունակում, որոնք Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներին միջազգային դատական ատյաններին դիմելու հնարավորություն են ընձեռում։

«Ինձ համար շատ կարևոր էր Հայաստանի գիտությունների ակադեմիայում ներկայացնել այդ արխիվային փաստաթղթերը։ Վատիկանում նաև 7 հատորանի գիրք կա, որում փաստաթղթեր և տարբեր տարիների նյութեր են ընդգրկված», — ասաց պատմաբանը։

Հեսսեմանը նշեց, որ այդ թեմայով նոր գիտական ժողովածուներ հրատարակելու համար պետք է նոր ուսումնասիրություններ անցկացնել, հետազոտել արխիվային բոլոր փաստաթղթերը։

«Բացի փաստաթղթերից, կան նաև ականատեսների, միջազգային և դիվանագիտական ատյանների աշխատակիցների բազմաթիվ վկայություններ։

Մարդիկ պետք է հասկանան, որ թուրքերը փորձում են մոլորեցնել համաշխարհային հանրությանը», — ասաց գերմանացի պատմաբանը։
Հեսսեմանի խոսքով` Վատիկանի արխիվային փաստաթղթերը ներկայացված են բնագրով և հաստատված են Սուրբ աթոռի կնիքով։

«Փաստաթղթերն իտալերեն և ֆրանսերեն են, մի քանիսը` գերմաներեն և անգլերեն։ Կան նաև լատիներեն գրված փաստաթղթեր», — ավելացրեց Հեսսեմանը։

Вечный огонь Мемориала жертв геноцида армян Цицернакаберд - Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանությունը The Nation ամերիկյան ամսագրի էջերին

Նրա խոսքով` գաղտնազերծված փաստաթղթերում առկա տեղեկություններն ապացուցում են, որ որոշ երկրներ խրախուսում են Օսմանյան կայսրության որդեգրած քաղաքականությունը։ Խոսքը, մասնավորապես, Գերմանիայի մասին է։

«Գերմանիան Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, և որոշ գերմանացի սպաներ մասնակցում էին Ցեղասպանության իրականացմանը։ 1915 թվականի դեպքերի ժամանակ Գերմանիան Թուրքիայի հանցակիցն է եղել», — նշեց Հեսսեմանը։

Պատմաբանը նշեց նաև, որ այդքանով հանդերձ՝ Գերմանիան հայերի դեմ ոչինչ չի ունեցել, այլ զուտ աշխարհաքաղաքական նպատակներ է հետապնդել։

Ինչպես նշեց Հեսսեմանը, 1915 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ արդեն հայտնի է եղել սպանվածների հստակ թիվը` 1.5 մլն։ Փաստաթղթերում ևս նշվում է, որ Օսմանյան կայսրությունում գտնվող 2.3 մլն հայից 1.5 միլիոնը թուրքական յաթաղանի զոհ է դարձել։

Նույն փաստաթղթերից պարզ է դառնում նաև, որ երիտթուրքերը հստակ ծրագիր ունեին՝ ոչնչացնել հայերին: Եվ այդ հանցագործությունն իրականացվում էր քրիստոնյա աշխարհի աչքի առաջ։

Հեսսեմանն արդեն չորրորդ անգամ է Հայաստանում։ Նա այստեղ է եղել նաև անցյալ տարի, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, իսկ այս տարի եկել էր Հռոմի պապի այցի ժամանակ։

Լրահոս
0