00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայոց ցեղասպանությունը The Nation ամերիկյան ամսագրի էջերին

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցВечный огонь Мемориала жертв геноцида армян "Цицернакаберд"
Вечный огонь Мемориала жертв геноцида армян Цицернакаберд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկյան հնագույն պարբերականներից մեկը` The Nation-ը, հոդված է գրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդի նկարահանած «Խոստում» ֆիլմի մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. «Խոստում» էպիկական դրաման պատմում է հայ ժողովրդի պատմության ողբերգական իրադարձությունների մասին, որոնք երկար ժամանակ անողոքաբար մերժում էին, գրում է The Nation թերթի թղթակից Պետրո Շաքարյանը:

«Խոստում» ֆիլմը ստեղծել են միլիարդատեր ամերիկահայ Քըրք Քրքորյանի ֆինանսական աջակցությամբ:
Քրքորյանը մահացել է 2015 թվականին, նրա կյանքի նպատակը արդեն իրականացել է:

Антониа Арслан - Sputnik Արմենիա
«Արտույտների ագարակը» վեպի հեղինակը` հայկական արմատների ու նոր գրքի մասին

«Ֆիլմը Հայոց ցեղասպանության պատմության վերաբերյալ ինքնատիպ մոտեցում է: Կինեմատոգրաֆի ուժի, հզոր դերասանական խաղի և ընդարձակ պատմության շնորհիվ այն, իսկապես, էպիկական ստեղծագործություն դարձավ, որը արդյունավետ և մարդասիրական կերպով է փոխանցում հայի ողբերգությունը», — գրում է հոդվածի հեղինակը:

Նա նշում է, որ ռեժիսոր Տերի Ջորջը կարողացավ վարպետորեն սեղմ ներկայացնել Հայոց ցեղասպանության պատմության ամբողջ ընթացքը:

Շաքարյանը կարծում է, որ հայերը, որոնք արդեն վաղուց էին սպասում ցեղասպանության մասին ֆիլմին, վերջապես կարող են դիտել այն: Հոլիվուդում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու բազմաթիվ փորձերը տարբեր տարիներ, տարբեր պատճառներով ձախողվում էին:

Հեղինակը հատված է մեջբերում 1920 թվականին հրապարակած ամերիկացի դիվանագետ Լյուիս Էյնշտեինի հոդվածից. «Հայերից առավել ոչ ոք չի տուժել թուրք կառավարության իրականացրած դաժան քաղաքականության հետևանքով տեղի ունեցած ջարդերից»:

Сенат Франции - Sputnik Արմենիա
Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Լրահոս
0