00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Ո՞վ է հեգնել նոր վարչապետին, և ինչի՞ց է նեղացած նախկին նախարարը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում է թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հոկտեմբերի 18-ի մամուլի տեսությունը։

«Ժողովուրդ». ՀՀԿ-ականները հեգնել են Կարեն Կարապետյանին

«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը մինչև հոկտեմբերի 23-ը խորհրդարանի հաստատմանը պետք է ներկայացնի իր գործունեության ծրագիրը, որն արդեն քննարկվել է ՀՀԿ-ի երեկվա նիստում:

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյանը կպայքարի ստվերի դեմ

Թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները, որոնք նոր վարչապետին իրենց թիմի անդամ չեն ընկալում, պարբերաբար հեգնել են նրան: «Իսկ երբ վարչապետն ասել է, որ իրենք նախատեսում են գազի սակագինը նվազեցնել, Վարդան Այվազյանը նրան հակադարձել է, թե սակագին իջեցնել կամ բարձրացնելը կառավարության գործառույթների մեջ չի մտնում, ինչին հետևել է Կարեն Կարապետյանի կտրուկ պատասխանը, որ ինքը շատ լավ գիտի, թե կառավարության լիազորությունները որոնք են»,- գրում է թերթը:

«Հրապարակ». Շինարարական բում՝ Սամվել Կարապետյանի փողերով

«Հրապարակ»-ի տեղեկություններով, Կառավարության գործունեության ծրագրի հաստատումից հետո Սամվել Կարապետյանը 300 միլիոն դոլարի ներդրում է անելու ՀՀ տնտեսության մեջ` շինարարական բում ապահովելու և տնտեսական դաշտը մեռյալ կետից շարժելու համար:

«Սակայն, ի տարբերություն ամերիկահայ Քրք Քրքորյանի «Լինսի հիմնադրամի», «ռուսահայ» Սամվել Կարապետյանի գումարներով փորձելու են կառուցել «Հին Էրիվանը», որպես պատմամշակութային ուրույն դիմագիծ` հարակից պրոյեկտներով: Կարեն Կարապետյանի հույսը հենց այդ ծրագիրն է»,- գրում է թերթը։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետը շնորհակալ է, որ իրեն դիմադրել են

«Հրապարակ»-ը նաև հիշեցնում է, որ քաղաքապետ եղած ժամանակ Կարապետյանը նման մի հուշագիր էր ստորագրել Սամվել Կարապետյանի հետ, որը, սակայն, կյանքի չկոչվեց Կարապետյանի հրաժարականի պատճառով:

«Ժողովուրդ». Գագիկ Բեգլարյանը խորհրդային բարքերը չի սիրում

«Ժողովուրդ»-ը անդրադարձել է մամուլում շրջանառող այն տեղեկություններին, թե Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը նեղացել է ՀՀԿ վերնախավից:

Թերթի լրագրողը Բեգլարյանին հանդիպել է Թումանյան փողոցում` և «ոտքի վրա» հետաքրքրվել այդ մասին:

«Ուրեմն Ձեզ ասեմ, որ նեղանալը տղամարդուն վայել բան չի: Սա մեկ: Երկրորդ՝ ումի՞ց պիտի նեղանամ. ես թիմի անդամ եմ, ընդհանուր որոշում է կայացվել, ես իմացել եմ այդ որոշման մասին։ Էս ի՞նչ խոսակցություններ են, ինչի՞ համար, ես չեմ հասկանում»,- թերթի փոխանցմամբ ասել է Բեգլարյանը:

Իսկ թե ինչու վարչապետի հետ չի գնացել նոր նախարարին ներկայացնելու, Բեգլարյանն այսպես է պատճառաբանել. «Ես ո՛չ ՀՀ վարչապետի հետ խնդիր ունեմ, ո՛չ էլ նորանշանակ նախարարի: Ուղղակի ես այդ ձևաչափը չեմ ընդունում, կարծես խորհրդային տարիներից մնացած լինի, դրա համար էլ չգնացի: Ուրիշ բաներ, ավելորդ ենթատեքստեր մի՛ փնտրեք»:

«Հայկական ժամանակ». Համահայկական բանկում 20 000 դոլար աշխատավարձ են ստանում

«Հայկական ժամանակ» —ի տեղեկություններով, առաջիկայում մեծ փոփոխություններ են լինելու Համահայկական բանկում։ Փոխվելու է բանկի սեփականատերը, որն այժմ ՀՀ Կենտրոնական բանկն է:

«Ըստ որոշ տեղեկությունների, ԿԲ-ն փորձում է ազատվել այս կառույցից, որը, ըստ Էության, անիմաստ բեռ է իր համար։ Նախնական գաղափարով Համահայկական բանկը պետք է միջոցներ ներգրավեր բազմաթիվ աղբյուրներից և դրանք երկարաժամկետ վարկերի տեսքով տրամադրեր արտահանման ուղղվածություն ունեցող ընկերություններին։

Սակայն իր գոյության 5 տարիներին բանկը տրամադրեց 5 միլիարդ դրամից էլ պակաս վարկ, իսկ գաղափարը հիմնահատակ տապալվեց։ Փոխարենը, ըստ էության, չաշխատող այս բանկի աշխատակազմը ստանում է աստղաբաշխական աշխատավարձեր։ Իսկ բանկի ղեկավար Վահրամ Ներսիսյանցի ամսական աշխատավարձը գերազանցում է 20 հազար դոլարը»,- գրում է «Հայկական ժամանակը»:

«Հայկական ժամանակ». Պետությունը դժվարանում է կատարել պարտավորությունը

«Հայկական ժամանակ»-ին իշխանական շրջանակներից հայտնի է դարձել, որ իշխանությունները վերջին շրջանում խիստ դժվարանում են վճարել կուտակային կենսաթոշակային հատկացումները, և դա գնալով մեծ բեռ է դառնում ՀՀ պետական բյուջեի համար:

Артем Асатрян - Sputnik Արմենիա
Կառավարությունը միայնակ ծերերին այլ կերպ կօգնի

Թերթը հիշեցնում է, որ ըստ գործող մեխանիզմի, որքան էր աշխատողների աշխատավարձերից պահում կատարվում կուտակային կենսաթոշակային ֆոնդերին, նույնքան էլ որպես նպատակային սոցվճար հատկացում պետք է անի պետությունը:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով մինչ օրս այդ ֆոնդերին հատկացվել է 14,7 մլրդ դրամ, որի կեսը տվել է պետությունը: Այս տարի պետությունն այդ ֆոնդերին պետք է վճարվի 26,76, իսկ 2017թ. նախատեսված է 28,68 մլրդ դրամ: «Եվ իշխանությունները տարեցտարի դժվարանում են տալ այդ գումարը: Բանն այն է, որ հարկային եկամուտները մեծ դժվարությամբ են հավաքվում և ակնհայտ է, որ այս տարի նույնպես եկամուտների հավաքագրումը թերակատարվելու է, ու այդ պայմաններում բյուջեից տարեկան 14-15 մլրդ դրամ կամ ավելի քան 30 մլն դոլար հատկացնելը լուրջ խնդիր է:

Այնուամենայնիվ վարկեր խնդրելու պատճառաբանությունների շարքում միջազգային կառույցներին նաև այս խնդիրն է ներկայացվում, որ հնարավոր լինի ավելի մեծ գումար ստանալ»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Լրահոս
0