00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչպես հայկական ժամացույցը փոխեց ռուսաստանցի ռեժիսորի կյանքը

© Facebook/ Jino / Часы с боем . SP-31 .JINO.Часы с боем . SP-31 .JINO. Работа Арутюна Джинаняна
Часы с боем . SP-31 .JINO. Работа Арутюна Джинаняна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռեժիսոր, նկարիչ, թատերական և երաժշտական կրթություն ունեցող մարդը մի անգամ ժամացույցների հետաքրքիր աշխարհ բացահայտեց իր համար և ամբողջությամբ ընկղմվեց այդ աշխարհի մեջ։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Ռեժիսոր Հարություն Ջինանյանը յուրահատուկ կերպով է ընկալում ժամանակը. նա տիրապետում է այն ձևափոխելու արվեստին` ուղիղ և փոխաբերական իմաստով։

Անկախ նրանից, որ Հարությունը 60 տարեկան է, շատ երիտասարդ տեսք ունի։ Հավանաբար, պատճառը ռեժիսորի նոր հոբբին է. նա արտասովոր ժամացույցներ է պատրաստում։ Ամեն դեպքում, ժամանակն էլ Ջինանյանը յուրովի է ընկալում։

Բազմաթիվ հաղորդումների, այդ թվում՝ «Вокруг Света с Михаилом Кожуховым» հայտնի հեռուստահաղորդաշարի, ռեժիսորը մի պահ որոշեց թողնել իր գործը, դուրս գալ աշխատանքից և զբաղվել ստեղծագործական փնտրտուքներով։

Եվ դա իզուր չէր։ Ջինանյանի մուսան եկավ, և ռեժիսորը սկսեց նկարել, նաև զբաղվել ժամացույցներով։ Հարությունը իր նոր հետաքրքրությունները կապում է արտասովոր երազի հետ։

© Sputnik / FB profile Հարություն Ջինանյանի արվեստը
JINO. Работа Арутюна Джинаняна - Sputnik Արմենիա
Հարություն Ջինանյանի արվեստը

«Երազ տեսա, կարծես վանքում լինեի, որտեղ տարբեր գույների յոթ ճրագ էր վառվում։ Նրանք մոմի պես էին վառվում։ Ես մոտենում եմ նրանց, վերցնում յուղը և խաչ անում ձեռքիս ու ճակատիս։ Հետո ինձ է մոտենում խաչքարը։ Հավանաբար սա միստիկա է… Հավատում եմ դրան։ Երբ արթնացա, երազս պատմեցի կնոջս, նա ինձ խորհուրդ տվեց սկսել նկարել», — Sputnik Արմենիային պատմեց ռեժիսորը։

Ինչպես պնդում է մեր զրուցակիցը, նրա կյանքը մի քանի փուլից է կազմված. Երբ մեկն ավարտվում է, սկսվում է նորը։

«Նոր կյանք է սկսվում։ Եվ ժամացույցը կյանքերից մեկն է։ Ես սովորել եմ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, ջութակ եմ նվագել, նվագախմբի հետ կատարել Մոցարտի հինգերորդ սիմֆոնիան։ Հիմա չեմ պատկերացնում այդ ամենը. այն ե՞ս էի, թե ոչ։ Հետո սովորել եմ Պյոտր Ֆոմենկոյի անվան ԳԻՏԻՍ-ում։ Թատրոն, ներկայացումներ, բեմադրություններ Մոսկվայում և Երևանում։ Հետո հեռուստատեսություն…», — ասաց Ջինանյանը։

Լամպից դուրս եկած Ջինը փոխեց Ջինոյի կյանքը

Ռեժիսորն անսպասելիորեն թողել է ամեն ինչ, մեկնել Ամերիկա, սկսել նկարել։ Նա պնդում է, որ նկարչությունն իր կյանքում նոր դարաշրջան է։

«Նկարելուց հետո սկսեցի զբաղվել ժամացույցներով։ Պետք է լսես ինքդ քեզ։ Եթե ուզում ես նկարել` նկարի։ Միակ բանը, ինչը համախմբում է իմ հմտությունները` արվեստն է։ Կարող ես կոշկակար լինել և քո աշխատանքը ստեղծագործելով կատարել։ Չկա աշխատանք, որը ստեղծագործական միտք չպահանջի։ Եթե սիրում ես աշխատանքդ, դա ստեղծագործություն է», — կարծում է Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Մոսկվայի շուկաներից մեկում Ջինոն (Հարությունի ստեղծագործական մականունը) «Սևանի» երևանյան գործարանի ժամացույց է տեսել, գնեց այն մի տատիկի մոտից, բերել տուն, սկսել վերանորոգել, սակայն հանկարծակի փչացրել է այն։

© Sputnik / Asatur YesayantsՌեժիսոր, նկարիչ Հարություն Ջինանյանը Sputnik Արմենիայի տաղավարում
Режиссер, художник Арутюн Джинанян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Ռեժիսոր, նկարիչ Հարություն Ջինանյանը Sputnik Արմենիայի տաղավարում

«Նույն կերպ ես ևս հինգ ժամացույց փչացրեցի և կամաց կամաց սկսեցի հասկանալ, թե ինչն է պետք վերանորոգել, որպեսզի այն աշխատի», — ասաց Ջինանյանը։

Նրա աշխատանքները բացառիկ են։ Երբ Ջինանյանը ժամագործ դարձավ, հասկացավ ժամացույցի մեխանիզմի ողջ գեղեցկությունն ու ռացիոնալությունը։

«Ես չէի կարող անուշադրության մատնել հին ժամացույցի ներքին գեղեցկությունը։ Հասկացա, որ պետք չէ թաքցնել այդ մեխանիզմը և սկսեցի այն ձևափոխել յուրովի», — ասաց Ջինանյանը։

Նա նշեց, որ գրեթե բոլոր ժամացույցների մեխանզիմները գեղեցիկ են, և այդ գեղեցկությունը թաքցնել չի կարելի։ Հին ժամացույցից Ջինոն արտասովոր արվեստի գործեր է ստեղծում, որոնք աշխատում են և մեծ ճանաչում են վայելում։ Նրա աշխատանքներից մեկը գտնվում է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում։

Հարություն Ջինանյանի ժամանակի փիլիսոփայությունը

Հարություն Ջինանյանն աշխատել է «Մոսսովետի» անվան Մոսկվայի թատրոնում՝ որպես բեմադրող ռեժիսոր, արտտնօրեն և «Հեղինակային հեռուստատեսության» բեմադրող ռեժիսոր, Մոսկվայում ՕՌՏ հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր։

Главные часы Республики - Sputnik Արմենիա
Հայացք ներսից. Հայաստանի գլխավոր ժամացույցի գաղտնիքը

Բեմադրել է Առաջին ալիքի և Կենտրոնական հեռուստատեսության այնպիսի նշանակալի հեռուստահաղորդումներ, ինչպես «Մամուլի ակումբ», «Տղամարդն ու կինը», «Բարի առավոտ» և այլն։ Հարությունը նաև «Ակումբ» և «Հետք» բազմասերիալ ֆիլմերի բեմադրող ռեժիսորն է, բազմաթիվ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, այդ թվում «Ստրկությունը. Սիրո պատմություն» ֆիլմի, որը Ֆրանսիայում առաջադրվել էր FIPA վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։

Ջինոյի նկարները ցուցադրվել են Մոսկվայում և Նյու Յորքում։

Լրահոս
0