Մելինե Բեգլարյան. Հացի ու հացամթերքի արտադրության, շուկայի դիտարկման մասին
Բեգլարյանը նշում է, որ այս շուկայում խայտառակ պատկեր է։
«Ամեն օր հաց գնելիս տեսնում ենք, թե ինչպես է տեղի ունենում հացի տեղափոխումը, ու դա բավական է, որ առաջին հայացքից մարդը հրաժարվի հաց գնելու մտքից։ Բայց ստիպված գնում ենք, քանի որ այլընտրանքային տարբերակ չունենք»,- ասում է նաև։
Բեգլարյանի խոսքով` խնդիրն այն է, որ հացամթերքի արտադրությունն իրականացվում է սխալ եղանակով։
«Յուրաքանչյուր ավտոտնակ կարող է որպես հացի արտադրամաս ծառայել։ Նման արտադրամասերում թխված հացը մեզ հրամցնելը պարզապես հանցագործություն է սպառողի նկատմամբ»,- ասում է նա։