ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի-Sputnik. ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ գումարեց ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված օրակարգային հարցերով։
Մինչ օրակարգին անցնելը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումը:
Հիշեցնենք, Տիգրան Ուրիխանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու համար դիմում էր ներկայացրել, և ԱԺ կանոնակարգ օրենքով 10 օր ժամանակ ուներ այն հետ վերցնելու։