00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զոհված վարորդի ընկեր. «Բեռնատարը կանգնած էր ճանապարհի մեջտեղում»

© МЧС РоссииПассажирский автобус Москва-Ереван врезался в стоящий на дороге грузовик-автовоз
Пассажирский автобус Москва-Ереван врезался в стоящий на дороге грузовик-автовоз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բեսլանի մոտ ավտովթարի ենթարկված ավտոբուսի վարորդ Յուրա Պողոսյանը 20 տարեկանից ավտոմեքենայի ղեկին է, մանկուց սիրել է իր աշխատանքն ու մեծագույն պատասխանատվությամբ էր վերաբերվում իր գործին: Այս մասին Sputnik Արմենիային պատմեց զոհված վարորդի ընկեր Իսրայել Բիլյանը:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Իսրայել Բիլյանը Բեսլանում ավտովթարի ենթարկված ավտոբուսի վարորդ Յուրա Պողոսյանի շուրջ 30 տարվա ընկերն է: 62-ամյա վարորդը, նրա խոսքով, կյանքի կեսն անցկացրել է ավտոճանապարհներին, հիմնականում՝ Հայաստան-Ռուսաստան ուղղությամբ:

Самолет - Sputnik Արմենիա
Բեսլանի ավտովթարից տուժածներին տեղափոխող ինքնաթիռն արդեն Հայաստան է մեկնում

«Իր գործը շատ էր սիրում, անգամ եթե հիվանդ էլ լիներ, հենց նստում էր ղեկին, առողջանում էր»,- պատմում է ընկերը:

Իսրայել Բիլյանը չի հավատում այն վարկածին, որ վարորդը քնել է ղեկի մոտ:

«Նա շատ ուշադիր էր: Միշտ ինքն էր մեզ զգուշացնում, ասում էր՝ եթե հանկարծ քունդ տանում է, ավելի լավ է` կանգնեցրու ավտոմեքենան, քնիր, հանգստացիր, նոր շարունակիր ճանապարհդ: Ասում էր, եթե քունը տարել է, նույնիսկ եթե մենակ է եղել, ինքն էլ է այդպես արել՝ կանգնել, քնել է»,- պատմում է վարորդի ընկերը:

Յուրա Պողոսյանի ընկերոջ խոսքով` նա ավտոմեքենան մենակ չի վարել, ավտոբուսում երկրորդ վարորդ է եղել: Բացի այդ, մեր զրուցակցի խոսքով, ճանապարհի այդ հատվածում մառախուղ է եղել:

Ի դեպ, Իսրայել Բիլյանն այսօր վթարից հետո մեկնել է դեպքի վայր, որտեղ իր փոխանցմամբ համոզվել է, որ բեռնատարը, որին բախվել է ավտոբուսը, կանգնած է եղել չթույլատրված վայրում:

«Այդ ավտոմեքենան ճանապարհի մեջտեղում է կանգնած եղել, և ուժեղ մառախուղ է եղել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ավտոբուսի տեխնիկական վիճակին, մեր զրուցակիցը պատմեց, որ Յուրա Պողոսյանն ամեն ուղևորությունից առաջ ավտոմեքենան պարտադիր տեխնիկական ստուգման էր տանում ընկերոջ մոտ: Առողջական խնդիրներ, ընկերոջ տեղեկություններով, վարորդը ևս չի ունեցել:

Ավտոբուսի զոհված վարորդն, ընկերոջ խոսքով, կենսուրախ, աշխույժ անձնավորություն էր, որը հարազատների և ընկերների հուշերում հավերժ կմնա իր կատակներով ու ժպիտով:

Յուրա Պողոսյանն ամուսնացած էր, ուներ երկու որդի:

Վթարը տեղի է ունեցել Բեսլանի մոտ` ժամը 04:30-ին։ Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը բախվել է ճամփեզրին կայանած բեռնատարին։ Ավտոբուսում 52 մարդ է եղել, գրեթե բոլորը` Հայաստանի քաղաքացիներ։

Լրահոս
0