00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյան. ArmHiTec–ը կարող է որոշել հայկական ՌԱՀ–ի զարգացման վեկտորը

© Sputnik / Aram NersesyanПервая Международная выставка вооружения и оборонных технологий "ArmHiTec-2016"
Первая Международная выставка вооружения и оборонных технологий ArmHiTec-2016 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային «ArmHiTec-2016» ցուցահանդեսը ունի բոլոր հնարավորությունները` դառնալու պաշտպանական ոլորտում առաջադեմ գաղափարների և լուծումների քննարկման հեղինակավոր հարթակ, կարծում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Վիգեն Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային «ArmHiTec-2016» ցուցահանդեսը կկարողանա որոշել երկրի ռազմական արդյունաբերության զարգացման վեկտորը, ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ցուցահանդեսի բացման ժամանակ։

Նրա խոսքով` ներկա պահին միջազգային շուկայում հայտնի և ռազմական գործողություններում փորձված սպառազինության և տեխնիկայի հետ մեկտեղ մեծ ակտիվություն է նկատվում նորարարական լուծումների ոլորտում, ինչը թույլ է տալիս նորովի լուծել ԶՈՒ դիմաց ծառացած խնդիրները, փոխել մարտական գործողությունները վարելու ձևը, բարձրացնել զինծառայողների անվտանգությունը։

««ArmHiTec»-ն ունի բոլոր հնարավորությունները դառնալու Հայաստանի ԶՈՒ շահերից բխող առաջադեմ գաղափարների և լուծումների քննարկման հեղինակավոր հարթակ, ինչպես նաև որոշելու ռազմական արդյունաբերության զարգացման հիմնական վեկտորը և խթանելու դրա զարգացումը»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` ցուցահանդեսի հիմնական շեշտը դրված է բարձր տեխնոլոգիական լուծումների վրա, առավել ևս, որ Հայաստանը միշտ առաջնային տեղ է զբաղեցրել օպտիկայի, էլեկտրոնիկայի, կիբերնետիկայի և ռադիոֆիզիկայի ոլորտներում։

Первая репетиция парада Победы в Екатеринбурге - Sputnik Արմենիա
Փորձագետի դիտարկում. «Իսկանդեր» vs ՍԿԱԴ` ինչ է անհրաժեշտ Հայաստանին

«Այսօր բարձր տեխնոլոգիաների ոլորտում մենք նույնպես մեծ ներուժ ունենք պաշտպանության բնագավառում նորագույն մշակումների կիրառման և ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հարցում։ Հուսով եմ, որ այս ցուցահանդեսը կնպաստի տեխնիկական համագործակցության ընդլայնմանն ու մասնակից երկրների ռազմական արդյունաբերական ներուժի զարգացմանը», — ասաց Սարգսյանը։

Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային «ArmHiTec-2016» ցուցահանդեսը Երևանում անցկացվում է 2016 թվականի հոկտեմբերի 13-15-ը։

Այն անցկացվում է որպես ցուցանմուշային և գործնական միջոցառումների համալիր` նպատակ ունենալով լայն զանգվածներին ներկայացնել ժամանակակից բարձր տեխնոլոգիական, նորարարական մշակումներ և պատրաստի լուծումներ` ԶՈՒ-ի կարիքներն ապահովելու համար ժամանակակից զենքի, ռազմական տեխնիկայի և տեխնոլոգիաների արտադրության բնագավառում։

Լրահոս
0