ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Երեքշաբթի Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Նազարբաևը բուժում է ստանում, և այդ պատճառով երկրի նախագահի միջազգային առաջիկա այցերը (այդ թվում՝ Հայաստան ու Ադրբեջան) չեղյալ են հայտարարվել:
«Արդեն համեմատաբար ավելի լավ է»,- ասել է սենատոր, երկրի նախագահի դուստր Դարիգա Նազարբաևան` պատասխանելով նախագահի առողջական վիճակի և ինքնազգացողության մասին հարցին:
«Որոշակի փոփոխություններ են եղել, և մինչև ընթացիկ շաբաթվա վերջ նախագահը չի մասնակցի միջազգային միջոցառումներին: Երևանում ՀԱՊԿ շրջանակում նախատեսված նիստերին կմասնակցի Ղազախստանի Հանրապետության վարչապետը: Հետագայում նախագահի գործունեությունը կընթանա համաձայն աշխատանքային ժամանակացույցի»,- ավելի վաղ ասել էր Ղազախստանի նախագահի մամուլի խոսնակ Ակորդի Այդոս Ուկիբայը:
Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պետք է Հայաստան ժամաներ հոկտեմբերի 13-ին: