ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանին վարչապետ Կարապետյանը հանձնարարեց կրճատել անարդյունավետ և չհիմնավորված ծախսերը։
«Հանձնարարում եմ տասնօրյա ժամկետում ուսումնասիրել մարզական հասարակական կազմակերպություններին մարզական բնույթի միջոցառումներ կազմակերպելու, պարգևատրումներ կատարելու համար պետական բյուջեից միջոցներ հատկացվող գումարների ծախսման արդյունավետությունը, դրանց հիմնավորվածությունը»,- ասաց վարչապետը։
Նա կարևորեց մասսայական սպորտն ու առողջ ապրելակերպը, որը պետք է յուրաքանչյուրս ունենանք մեր առօրյայում։ Նա ավելացրեց, որ դա պետք է դառնա մեր ապրելաոճը։