00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իվաշով. ՀԱՊԿ–ն կուժեղացնի Հայաստանը

© Sputnik / Борис Приходько / Անցնել մեդիապահոցЛеонид Ивашов
Леонид Ивашов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լռելու համար արդեն ուշ է, պետք է «մեղմ ուժի» գործողություններին հակազդելու ուղի գտնել. ամերիկացիները մի շարք պետություններ ոչնչացման վտանգի տակ են դրել։

Ահաբեկչության, զինված հարձակումների, հեղաշրջման և գունավոր հեղափոխությունների տեսքով սադրանքներին պատասխանելու համար դաշնակիցներ են պետք, Sputnik–ին տված հարցազրույցում ասել է Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, գեներալ–գնդապետ Լեոնիդ Իվաշովը։

Փորձագետի կարծիքով` ՀԱՊԿ-ն պետք է դառնա եվրասիական քաղաքակրթության միջուկը, համախմբի բոլոր հնարավոր ուժերն ու հանդես գա որպես ողջ եվրասիական տարածաշրջանի պաշտպան։ Զրուցել է Մարիա Շելուդյակովան։

-Կարո՞ղ եք նշել ԱՊՀ քարտեզի առավել ցավոտ կետերը։ Ազգային անվտանգության իրական սպառնալիք ո՞ր երկրներում կա։

— Աշխարհը փոխվել է։ Այս պահին ցանկացած երկիր կարող է, այսպես կոչված, «մեղմ ուժի» գործողությունների ենթարկվել։ Պետություններում տարբեր պատրվակներով ստեղծվում են բարեգործական հիմնադրամներ և հասարակական կազմակերպություններ, տպավորություն է ստեղծվում, որ բարի նպատակ ունեն, անգլերեն կամ մենեջմենթ են սովորեցնում։ Բայց եթե հանկարծ այդ ՀԿ-ն ինչ-որ բան «կաթեցնի», անպայման կհայտնվեն ռազմական գործի մասնագետներ, հատուկ գործողություններ անցկացնելու մասնագետներ։

Մի ուրիշ տարբերակ էլ կա` թափանցում են արդեն գոյություն ունեցող կառույցներ։ Նույն տեխնոլոգիայով ստեղծվում է ինչ-որ ենթակառուցվածք, որը կարող է հեղաշրջում կամ գունավոր հեղափոխություն իրականացնել։

Ահաբեկչությունը թափանցում է բաց պատուհանից։ Նույնիսկ եթե փակվեն ֆիզիկական սահմանները, հոգևոր սահմանները միշտ բաց են մնում, հատկապես` Կենտրոնական Ասիայի երկրներում։ Արմատական իսլամիստական գաղափարները ներթափանցում են, իսկ դա ավելի վտանգավոր է, քան ահաբեկիչների խմբի թափանցումը ֆիզիկական սահմանով։ Բացի այդ, առկա է զինված հակամարտությունների վտանգ, քանի որ հետխորհրդային տարածքում կան վիճելի տարածքներ։ Ավելին, ոչ բոլոր հարևաններն են բարյացակամ։

Օրինակ`անցած տարի Թուրքիան փորձեց Հայաստանին զինված հակամարտության դրդել։ Թուրքական ուղղաթիռները մտան հայկական տարածք և սպասեցին, թե երբ հայկական կամ ռուսական կողմը կխոցի դրանք, որպեսզի ցամաքային ուժերի գործողություն ծավալեն։ Բելառուսի Հանրապետությունը եթե ոչ վախով, ապա զգուշությամբ է հետևում Բալթյան երկրներում խմբավորումների ուժեղացմանը և Լեհաստանի տարածքում ամերիկյան ջոկատի տեղակայմանը։ Բելառուսական իշխանությունների աչքի առաջ ծավալվում են հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք իրականում հարվածային հարձակողական սպառազինություն են։

Հայաստանը միայնակ չի կարող դիմակայել Թուրքիա-Ադրբեջան դաշինքին։ Բելառուսն ի զորու չէ հակազդել ՆԱՏՕ-ի նախապատրաստություններին։ Կենտրոնական Ասիայում նույնպես գոյություն կան անվտանգության մի քանի լուրջ սպառնալիքներ։ Չինաստանի Սինցզյան-Ույգուրյան շրջանը շատ անհանգիստ է։ Չինացիները հիմա խորհրդականներ են ուղարկել Սիրիա, որպեսզի բացահայտեն այն հարյուրավոր սինցզյանցիներին, որոնք գնացել են Սիրիա ահաբեկիչների մոտ փորձ ձեռք բերելու համար։ Աֆղանստանում իրավիճակը նույնպես անհանգիստ է։ Թուրքմենստանը կարող է թալիբների կազմակերպված գրոհների ենթարկվել։ Սպառնալիքներն իրական են, և լավ է, որ դրանք սկսել են նկատել։

-Կարծիք կա, որ մենք համաշխարհային ռազմական պատմության նոր փուլ ենք թևակոխել։ Այսօր քաղաքական շահերը հաստատում են ոչ թե ազգային, այլ մասնավոր բանակները։ Դու ի՞նչ կասեք։

— Իհարկե, պետությունը պետք է ունենա իր բանակը, սպառազինությունների տարբեր տեսակներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից պատերազմների պայմաններին և նույնիսկ հեռահար նպատակներ կունենան։ Մասնավոր ռազմական ընկերությունները լրացնում են, և դրանք չեն կարող փոխարինել զինված ուժերին։ Մասնավոր ստորաբաժանումները պետք է լինեն մի շարք պատճառներով. այնտեղ պրոֆեսիոնալներ են, որոնք կարող են հաջողությամբ խնդիրներ լուծել տեղային հակամարտությունում, և, անշուշտ, նրանց պետք է օգտագործել։ Հատկապես այնտեղ, որտեղ պետությանն այդքան էլ հարմար չէ քաղաքական կամ այլ պատճառներով։ Օրինակ` հակամարտություն է ծագում Կենտրոնական Ասիայի կամ Կովկասի պետությունների միջև։ Այդ հակամարտությանը քաղաքական միջամտությունը կարող է անընդունելի լինել։ Ենթադրենք, Ղարաբաղի պատճառով նոր զինված հակամարտություն է բռնկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մասնավոր, չեզոք քաղաքական կառույցները կարող են հանդես գալ խաղաղապահների դերում, կարող են որոշակի արգելք ստեղծել, ինչպես նաև կարող են պահպանման գործառույթներ կատարել։

Լրահոս
0