ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. «Արևելք» պարբերականը հայտնում է, որ քաղաքը դարձյալ ծանր հրթիռակոծության է ենթարկվել, որի ընթացքում հրթիռներից մեկն ընկել է «Հաթեմ Ալ Թայի» դպրոցի վրա, ինչի հետևանքով զոհվել են 4, վիրավորվել՝ տասնյակ երեխաներ:
Հայաբնակ թաղամասերում տիրող իրավիճակի մասին «Արևելք»-ը հայտնում է, որ այն շարունակում է լարված մնալ, տեղի բնակիչները զգուշանում են տեղաշարժվել և ապահովության համար գերադասում են մնալ թաքստոցներում: Ըստե տեղեկությունների` Հալեպում օրական 10 մարդ է զոհվում։
Սիրիական «Սանա» գործակալությունն էլ հաղորդում է, որ հրթիռակոծվել է նաև Հալեպի Ալ-Մանշեյե, Շեյխ Թահա և Պուսթան Փաշա շրջանների խաղաղ բնակչությունը: