00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ ծեծում են դաստիարակներն ու դաստիարակներին…

© PublikaНасилие над детьми
Насилие над детьми - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն երկու օր է` համացանցում հայտնված տեսանյութը լայն քննարկումների առիթ է դարձել: Բուսաբանական այգում էքսկուրսիայի ժամանակ մեծահասակն ապտակում է երեխային: Կադրերը նկարահանել են զբոսանքի դուրս եկած այլ մարդիկ՝ կարծելով, թե ապտակողը կամ մանկապարտեզի դաստիարակ է կամ դպրոցի ուսուցիչ:

Այսօր արդեն պարզ դարձավ,որ երեխային ապտակել է մայրը, նրա հետ անգամ ոստիկանությունն է հասցրել զրույց ունենալ, իսկ թե ինչ խայտառակ մեկնաբանություններ են գրել ապտակողի հասցեին, կարելի է պատկերացնել:

Բնավ չարդարացնելով ծնողի այսպիսի վարքը՝ մի հարց է, այնուամենայնիվ, առաջ գալիս: Ինչու՞ անցորդները միանգամից մտածեցին, որ երեխային ապտակողը դաստիարակն է կամ ուսուցիչը: Պատասխանն ավելի քան պարզ է:

Որքան էլ քաղաքապետարանն ու համապատասխան այլ կառույցներ գոչեն, որ իրենց հսկողությունն ամենուր է,միևնույնն է, ոչ մի երեխա ապահովագրված չէ մանկապարտեզում կամ դպրոցում դաստիարակ-ուսուցիչների կողմից այսպիսի վերաբերմունքից:

Ու ի՞նչն է հետաքրքիրը: Պատկան մարմիններն առավելապես արձագանքում են այն դեպքերում, երբ պարզվում է, որ երեխայի հետ վատ վարվողը ծնողն է: Մյուս բոլոր դեպքերում կա՛մ ծնողի վրա է բարդվում մեղադրանքը, կա՛մ այնպիսի անհեթեթ հիմնավորումներ են բերվում, որ ուղղակի ծիծաղելի են:

Полиция Армении - Sputnik Արմենիա
Երեխային ապտակողը նրա մայրն էր

Մոտ 4 ամիս առաջ «Իրատես» —ը գրեց, որ Էրեբունու Նոր Արեշ թաղամասի մանկապարտեզներից մեկում, ինչպես ծնողներն էին ահազանգել, դաստիարակը հոգեպես անհավասարակշիռ կին է, որը հերիք չէ` սեփական մեթոդներն ունի երեխաներին պատժելու, նաև ասում են` աղանդավոր է: Ավելին` ծնողներն ահազանգել էին, թե դաստիարակը երեխաներին մերկացնում է ու հոգեբանական ճնշումների ենթարկում, սպառնում, թե տանելու է, ծառից կապի: Այս «մեթոդների» պատճառով, ասում են, փոքրիկ տղաներից մեկն այնպիսի վիճակում է, որ առանց բժիշկ-հոգեբանի հազիվ թե կարողանա հաղթահարել ծանր ապրումները:Թեև ո՛չ մանկապարտեզի, ո՛չ տնօրենի անունն էր հրապարակվել, լրատվամիջոցին պատկան մարմիններից արձագանքել էին, թե մանկապարտեզի տնօրենը Թոխմախի Մհերի աղջիկն է: Գործին քաղաքապետարանն էլ խառնվեց, Մարդու իրավունքների պաշտպանն էլ, բայց ինչ բացահայտեցին ու ինչ արեցին մեղավորներին, մինչև հիմա լուր չկա:

Վստահ եմ՝ կլիներ, եթե պարզվեր՝ «դաստիարակը» երեխայի ծնողն էր:

Եվս մեկ միջադեպ: Արաբկիր համայնքի 27 մանկապարտեզից: Դարձյալ նույն անհավասարակշիռ ու վտանգավոր դաստիարակների թեմայով: Այստեղ էլ,ըստ ահազանգերի,դաստիարակ կոչվողներից մեկն այնքան հեռու էր գնացել իր սանձարձակությամբ, որ ծեծելու պրակտիկան հենց կոլեգաների վրա էր կիրառել: Միջին հաշվով մանկավարժ կոչվող այս արարածի ձեռքի ուժը փորձել էին դայակներից մեկն ու երկու դաստիարակ:

Կարող եք, չէ՞, պատկերացնել խեղճ երեխաների վիճակը:Ամենազավեշտալին այստեղ ուրիշ տեղ է: Երբ դաստիարակներից մեկը հարցը բարձրացրեց համայնքի ղեկավարի ու անգամ քաղաքապետարանի մակարդակով, թվում էր` ինչ-որ կերպ պիտի լուծվեր ծեծելու հետ սեր ունեցողի մանկավարժական գործունեությամբ չզբաղվելու հարցը: Բայց,արի ու տես, որ բոլորովին այլ բան ստացվեց: Քաղաքապետարանի բազմաթիվ այցերն ու ստուգայցերը հիշյալ 27 մանկապարտեզ ավարտվեցին, այսպես ասենք, ոչ թե ծեծողին կարգի հրավիրելով, այլ ծեծվողի վրա մանր-մունր «կեղտեր» բռնելով: Արդյունքում՝աշխատանքից սեփական դիմումի համաձայն ազատվեց ոչ թե ծեծողը, այլ` ծեծվելու մասին ահազանգ հնչեցնողը:

Այ այսպիսի քաղաքապետարանական արձագանք կամ ավելի ճիշտ կլիներ՝չարձագանք:

Եվ դեռ ուզում ենք, որ մարդիկ հավատան, վստահեն:

Էլի մի դեպք։ Ֆեյսբուքի օգտատեր Nara David-ը հրապարակել է մանկապարտեզ հաճախող իր երեխայի ձեռքերի վրայի կապտուկներն ու քերծվածքները և գրել. «Առավոտյան ձեր երեխային ուղարկում եք մանկապարտեզ, ստույգ ճշտեք մանկապարտեզի համարը: Եթե դա թիվ 126 մանկապարտեզն է, ձեր երեխան կդաստիարակվի այնտեղ Տեր Թոդիկի ավանդական մեթոդներով… Սա իմ երեխայի միայն մի ձեռքն է…Դայակը պնդում է, որ պատժել է երեխային՝ ուղղակի նրան քնքուշ տեղափոխելով, որի արդյունքում ունենք կապտուկներ, եղունգների հետքեր»:

Թիվ 126 մանկապարտեզը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ է և գործում է 1974 թվականից: Տնօրենն է Լենա Լևոնյանը:

Ի՞նչ եք կարծում ՝ինչ եղավ հետո: Բացատրագիր է ներկայացվել քաղաքապետարանի` մանկապարտեզ եկած աշխատակցին: Հայտնել են, որ իրար հետ քաշքշվող երկու երեխաներին են բաժանել, և այդքանը: Ասել են, որ երեխան սպիտակ մաշկ ունի ու շատ թեթև հարվածներից կապտել է: Քաղաքապետարանից վստահեցրել են, որ այս մանկապարտեզի վերաբերյալ նախկինում երբևէ բողոքներ չեն ստացվել: Թեև մեկ այլ ծնող հայտարարել էր, որ նույնատիպ մի դեպք եղել է իր երեխայի հետ, նա էլ կապտուկներով է տուն գնացել, իսկ երբ ինքը դիմել է քաղաքապետարան, այնտեղից պատասխանել են, թե ձեր խնդիրը լուծեք դաստիարակի հետ: Քաղաքապետարանից հայտարարում են. «Երևանի քաղաքապետարան հնչած յուրաքանչյուր ահազանգ, կլինի դա թեժ գծով, թե քաղաքացու դիմումի տեսքով, անմիջապես ընթացք է տրվում, հատկապես երբ խոսքը վերաբերում է երեխաներին»:

Ուղղակի ռեպլիկի կարգով՝ իսկ ինչու՞ առնվազն նշված երեք դեպքերով վերջնական պատասխան,բացահայտում,ինչ-որ պարզաբանում չլսեցինք:

Իսկ Բուսաբանական այգու միջադեպը, հաստատ, մի լավ դաս կլինի թե՛ երեխաների դաստիարակության անընդունելի մեթոդներ որդեգրած ծնողների, թե՛ կոչումներին չհամապատասխանող դաստիարակ-ուսուցիչների համար:

«Կարող է պատահի` ձեզ հետևում են»:

Լրահոս
0