ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Հայկական դուդուկը և էբրուն կմիավորվեն «Ենթագիտակցության ձայներ» փառատոնի շրջանակում, որը տեղի կունենա Տյումենում հոկտեմբերի 26-ին, հաղորդում է տեղի «Վսլուխ» հրատարակությունը։
Երաժիշտ Արգիշտին նկարչուհի Օլգա Կաուրովայի հետ հանդիսատեսին առաջարկում է երկու դինամիկ վիճակների` երաժշտության և ջրային տարերքի, յուրօրինակ միավորում։
«Ենթագիտակցության ձայներ» մեկուկեսժամանոց շոուն ընդգրկում է յուրաքանչյուր մարդու կյանքում ամենակարևոր պահերը` ընտանիք, տուն, միայնություն, միավորում, կյանքի գործ, սեր, բաժանում, երջանկություն, էգո, վախեր և արգելքներ հաղթահարելու ուրախություն։
© Sputnik / Asarur YesayantsԴուդուկի պատրաստման ընթացքը դիտեք այստեղ>>
Դուդուկի պատրաստման ընթացքը դիտեք այստեղ>>
© Sputnik / Asarur Yesayants