«Արևը ցեխով չես ծածկի» ֆիլմը Արևմտյան Հայաստանի՝ ազգային ինքնությունը պահպանած ավելի քան 4.5 մլն հայերի մասին պատմող «Վերադարձի ժամանակը» փաստավավերագրական ֆիլմաշարի 6-րդ մասն է: Նկարահանումները կատարվել են ՀՀ-ում, Թուրքիայի տարբեր շրջաններում, հատկապես` Արևմտյան Հայաստանում։ Աշխատանքները տևել են 4 տարի:
Ֆիլմն արժևորվում է հատկապես նրանով, որ թուրք և քուրդ երկու տասնյակ հեղինակավոր ու ազդեցիկ գործիչներ, պետական այրեր խոստովանում են Հայոց ցեղասպանության մեջ թուրքական պետության մեղքը, խոսում հատուցման իրենց տարբերակների մասին:
Մամուլի ասուլիսի բանախոսներն են.
Նաիրի Հոխիկյան — ֆիլմի հեղինակ և ռեժիսոր, լրագրող, ռեգիոնալ հակամարտությունների փորձագետ,
Վազգեն Կալջյան — կանադահայ հասարակական գործիչ,
Սարգիս Հացպանյան — տարածաշրջանային հարցերի փորձագետ։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար`
Հասմիկ Սերգեյի Սահակյան։
Հեռ.` +374 (10) 60-0130 Բջջ.` +374 (94) 18-3377
«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։