00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու քաղաքապետը կրկին Սամվել Բալասանյանն է

© Sputnik / Armenuhi MkhoyanСамвел Баласанян
Самвел Баласанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու նորընտիր ավագանու նիստին բացակայում էին քաղաքական 3 ուժեր` «ԳԱԼԱ»-ն, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը», սակայն դա չխանգարեց, որ քվորում ապահովվի և հայտարարվի նոր քաղաքապետի անունը։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու ավագանու նիստի արդյունքով` հայրաքաղաքն առաջիկա 5 տարվա ընթացքում կրկին կղեկավարի Սամվել Բալասանյանը։

Ավագանու առավելագույն` 17 մանդատ ստացած քաղաքական ուժի՝ «Բալասանյան» դաշինիքի` ավագանիների ցուցակը գլխավորող անդամը՝ Սամվել Բալասանյանը, հայտարարվեց քաղաքապետ և ստացավ քաղաքի խորհրդանշական բանալին ու քաղաքի զինանշանով լանջաշղթան:

Սամվել Բալասանյանը ձեռքը դրեց ՀՀ Սահմանադրության վրա ու հանդիսավորությամբ երդվեց. «Գյումրու քաղաքապետի պաշտոնավարման ընթացքում օրենքով ամրագրված լիազորություններն իրականացնել ազնվորեն և բարեխղճորեն՝ որդեգրելով թափանցիկ աշխատաոճ: Անշեղորեն պահպանել ՀՀ սահմանադրությունն ու օրենքները, Գյումրի քաղաքի ավագանու որոշումները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները անվերապահորեն ծառայել Գյումրիի զարգացմանն ու բարգավաճմանը, գործել ի շահ քաղաքի և ի բարօրություն բնակիչների»:

Ի դեպ, ավագանու անդրանիկ նիստին այդպես էլ դատարկ մնացին ավագանու մյուս 16 անդամների աթոռները. նրանք նախապես հայտարարել էին, որ որպես բողոքի նշան՝ ավագանու անդամների մանդատների բաշխման հետ կապված բոյկոտելու են ավագանու նիստերը և չեն ներկայանալու այդ նիստերին: Այս երեք ուժերը հնարավորություն ունեն թիվ 34 ԸԸՀ-ի կայացրած որոշումը բողոքարկելու վարչական դատարանում՝ որոշման հրապարակման պահից (հոկտեմբերի 9) հետո 3 օրվա ընթացքում:

Ավագանու մյուս անդամներն իրենց օրը սկսեցին ուրախ տրամադրությամբ, փողային նվագախմբի երաժշտության ու շնորհավորանքների ներքո, իսկ Սամվել Բալասանյանն իր թիմակից ավագանիների հետ նիստից անմիջապես հետո այցելեց Շիրակի թեմի առաջնորդին՝ թեմակալ առաջնորդի օրհնությունը ստանալու:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու նորընտիր ավագանու նիստը
Первое заседание нового состава Совета старейшин в Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրու նորընտիր ավագանու նիստը
Լրահոս
0