ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Հայաստան-Ռումինիա հանդիպման, մեղմ ասած, ամոթալի ավարտից առաջ (Հայաստանը պարտվեց 0։5 հաշվով) Sputnik Արմենիան հարցում էր կազմակերպել կայքում։
Ընթերցողները պետք է պատասխանեին հետևյալ հարցին` Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ինչպե՞ս կխաղա Ռումինիայի և Լեհաստանի հետ առանց Հենրիխ Մխիթարյանի։
Ընթերցողների գերակշռող մասը (91.7%) պատասխանել էր, որ Հայաստանը կպարտվի, 8.3%-ը նշել էր, որ ՀԱյաստանը կարող է հաղթել, և որևէ մեկի կարծիքով խաղը չէր կարող ավարտվել ոչ- ոքի (0%)։
Հայաստանի ազգային հավաքականն Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի 2-րդ տուրում հյուրընկալել էր Ռումինիայի ընտրանուն: Հանդիպումն ավարտվեց Հայաստանի պարտությամբ` 0:5 հաշվով։