00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան-Ռումինիա. ձախողում խաղի մեկնարկում

© Sputnik / Asatur YesayantsВаружан Сукиасян
Варужан Сукиасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում անցկացրեց իր երկրորդ հանդիպումը ու խոշոր՝ 0:5 հաշվով «Հանրապետական» մարզադաշտում պարտվեց Ռումինիայի ընտրանուն:

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի հավաքականի կազմում արդեն նախօրոք պարզ էր, որ բացակայելու է Հենրիխ Մխիթարյանը: Բայց խնդիրները դրանով չավարտվեցին ու սկսվեցին թիմի նախախաղային վարժանքի ժամանակ:

Նախապես մեկնարկային կազմում հայտավորված էր հարձակվող Գեղամ Կադիմյանը, սակայն «Կարպատների» հարձակվողը նախավարժանքի ժամանակ վնասվածք ստացավ, համենայնդեպս արագորեն մեկնարկային կազմում հայտավորվեց Վարդան Պողոսյանը: Երկրպագուները տրամադրվեցին խաղին. նման բաներ լինում են: Բայց արդեն երկրորդ րոպեին նոր «անակնկալ» էր սպասվում:

Варужан Сукиасян - Sputnik Արմենիա
Սուքիասյան. «Ես այդքան տղամարդկություն ունեմ, որ չթողնեմ թիմն այսպիսի վիճակում»

Անկյունայինի փոխանցումից հետո Հայաստանի դարպասին հետևած հարվածը Գոռ Մալաքյանը փորձեց հետ մղել ու խաղաց ձեռքով: Անմիջապես հետևեց կրկնակի պատիժը: Մալաքյանը հեռացվեց ու մեր դարպասին ստացանք 11 մետրանոց հարված: Բոգդան Ստանկույի դիպուկ հարվածից հետո Հայաստանի թիմը փլուզվեց:

Այլ բառ դժվար է գտնել, որովհետև արդեն 12-րդ րոպեին հայերը պարտվում էին 0:3 հաշվով: Մնալով տասը խաղացողներով և պարտվելով երեք գնդակի տարբերությամբ՝ արդեն դժվար էր հավատալ հրաշքի:

© Sputnik / Aram NersesyanՀայաստան-Ռումինիա հանդիպում
Матч Армения-Румыния - Sputnik Արմենիա
Հայաստան-Ռումինիա հանդիպում

Հայ ֆուտբոլիստներից ոչ ոքին առանձնացնել հնարավոր չէ, անգամ մեծ ցանկության դեպքում: Առանց Հենրիխ Մխիթարյանի և Յուրա Մովսիսյանի հավաքականը խաղեր անցկացրել է (հիշենք Հայաստան — Սերբիա խաղը): Եվ ի՞նչ: Թիմը այդ խաղում նույնպես շատ ծանր վիճակում էր, բայց ոչ-ոքին այդ խաղից հետո ցավալի արդյունք համարվեց, որովհետև հայերը պատասխան գնդակն ընդունեցին խաղավերջում ու մինչ այդ էլ չէին իրացրել 11 մետրանոցը:

Հայաստանի հավաքականը, մեղմ ասած, ձախողեց այս խաղը, ու հիմա էլ շատ մեծ հարց է՝ նման խաղով կկարողանա՞ միավոր վաստակել խմբում, թե ոչ: Հայաստանի ընտրանին լուրջ խնդիրների առաջ է կանգնած և՛ կազմի առումով, և՛ հետևաբար խաղի առումով: Ֆուտբոլում նման իրավիճակներում ասում են, որ պարտվել է մարզիչը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն այս պարտության «մեղքն» արդեն վերցրել է իր վրա, սակայն հայտարարել է նաև, որ այնքան տղամարդկություն ունի, որ չթողնի թիմն այսպիսի վիճակում»:

Մի քանի օր անց Հայաստանի հավաքականը մրցելու է Լեհաստանի հավաքականի հետ մրցակցի հարկի տակ: Ի՞նչ սպասելիքներ ունի հայ երկրպագուն այսօրվա նոկդաունից հետո:

Ամբողջ խաղի ընթացքում Հայաստանի հավաքականը չուներ գոլային պահ, բացառությամբ մի դրվագի, որը ստեղծվեց Արազ Օզբիլիսի անցումից հետո: Ինչպես և Դանիայի հետ խաղում, Մարկոս Պիզելին չիրացրեց գոլային հնարավորությունը: Գոռ Մալաքյանի հեռացումից հետո հենակետային գոտին պարզապես չդիմացավ մրցակցի ճնշմանը: Պաշտպաններն էլ արժանի օգնություն չստանալով խաղընկերներից սկսեցին սխալվել: Գաել Անդոնյանի նման սառնասիրտ ֆուտբոլիստը տարրական սխալ թույլ տալով պարզապես գոլ նվիրեց մրցակցին, իսկ հետո էլ չկարողացավ շարունակել հանդիպումը:

Հայաստանի հավաքականը հայտնվել է ծանր հոգեբանական վիճակում: Բայց թիմի կազմում կան ֆուտբոլիստներ, որոնք բազմաթիվ խաղեր են անցկացրել հավաքականի կազմում: Ու՞ր է թիմի ոգեշնչվածությունը, ու՞ր են տղաների խելացի ու սլացիկ փոխանցումների միջոցով գրոհները: Մի՞թե հայ երկրպագուն պետք է ապրի միայն հիշողություններով: Հայաստանի թիմն արժանի չէր նման հաշվով պարտության, բայց արդարացի լինենք՝ Ռումինիան արժանի հաղթանակ տարավ:

© Sputnik / Aram NersesyanՀայաստան-Ռումինիա հանդիպում
Матч Армения-Румыния - Sputnik Արմենիա
Հայաստան-Ռումինիա հանդիպում
Լրահոս
0