00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
8 ր
Աբովյան time
On air
18:54
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի մոցառելան նվաճում է ռուսական շուկան

© Sputnik / Asatur YesayantsСыр. Рынок
Сыр. Рынок - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի խանութների վաճառասեղաններին ավելանում են հայկական պանիրները, որոնք փոխարինում են ռուսական շուկայից դուրս մղված եվրոպական տեսակներին:

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում պանիր արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի աղաջրային ավազաններում հասունանում է հայտնի գաուդա պանրի նոր խմբաքանակը, հաղորդում է vesti.ru-ն: 2014թ-ին Ռուսաստանի Դաշնության կողմից եվրոպական ապրանքների վրա պարենային էմբարգո սահմանելուց հետո այստեղ գրեթե երեք անգամ ավելացրել են արտադրվող ապրանքի տեսականին և ծավալը: Հայ պանրագործների հին գործընկերներն ու նոր հաճախորդները գնահատում են հայկական պանրի համը, որը ստանում են ծովի մակարդակից 1800 մետր բարձրության վրա արածող կովերի կաթից:

Ընկերությունը սկսել է պանիր արտադրել 2006թ-ից: Այսօրվա դրությամբ տեսականու մեջ ներառված է պանրի 10 տեսակ:

«Պանրի ազգային տեսակներից բացի, մենք արտադրում ենք նաև եվրոպական պանիրներ՝ «Գաուդա», «Մոցառելա», «Ֆետա»», — ասում է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի որակի հսկողության ռուսական տեղակալ Քրիստինա Կարապետյանը:

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության վիճակագրության համաձայն՝ Հայաստանից կաթնամթերք ներկրելու ծավալներով Ռուսաստանն առաջին տեղում է: 2015թ-ին հյուսիսային հարևանին առաքվել է 9 հազար տոննա ազգային և եվրոպական պանիրներ, այս տարի այդ թիվն ավելի մեծ կլինի: Միաժամանակ կառավարությունը որոշել է խթանել պանրի արտադրության ընդլայնումը:

Сыр - Sputnik Արմենիա
Հայկական պանիր` իտալական մոցառելայի փոխարեն

«Հիմա երկրում իրագործվում է երկու ծրագիր: Դրանցից մեկի համաձայն՝ Եվրոպայից Հայաստան են ներկրվում կովերի նոր ցեղատեսակներ, որոնք տարբերվում են բարձր արտադրողականությամբ: Երկրորդ ծրագիրը կոոպերատիվ ֆերմերային տնտեսությունների զարգացումն է: Երկու նախագիծն էլ թույլ են տալիս կտրուկ ավելացնել կաթի արտադրությունը», — ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

Ռուսաստանի և Հայաստանի պանրային ապրանքաշրջանառության վրա ազդում են նաև այն պայմանները, որոնք ստեղծվել են ԵՏՄ անդամ երկրների համար: Զգալիորեն հեշտացվել է մաքսային փսատաթղթերի ձևակերպման ընթացակարգը, ներմուծվել է փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համակարգ:

Հայ պանրագործներն էլ վստահ են, որ այսօր արդեն պատրաստ են գոհացնել Ռուսաստանի անգամ ամենաքմահաճ պանրասերներին:

«Հայաստանում բավական լավ է զարգացած պանրի արտադրությունը, ավելի լավ, քան ԽՍՀՄ նախկին հարևան պետություններում: Բայց մենք այդքանով չենք բավարարվելու և շարունակելու ենք զարգացնել ոլորտը: Հայաստանում պանիր արտադրողները շատ են, բայց, ցավոք, միայն չորս ընկերություն է պանիրն արտահանում Ռուսաստան: Իսկ դա շատ քիչ է», — նշել է Հայաստանի Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը:

Առայժմ դժվար է ասել՝ հայկական մոցառելան ամբողջությամբ կփոխարինի իտալականին, թե ոչ, սակայն Հայաստանն արդեն հասնում է ռուսական շուկայում կաթնամթերքի ներկրման մրցակից հանդիսացող Բելառուսին և Սերբիային:

Լրահոս
0