00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
8 ր
Աբովյան time
On air
18:54
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սովորական հայը

© FB pageДвор на Кирилицата
Двор на Кирилицата - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գրեթե 25 տարի Բուլղարիայում ապրող հայ գործարար Կարեն Ալեքսանյանը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ամենաթեժ պահին հսկայական միջոցներ ներդրեց (այդ թվում՝ վարկային), որ ստեղծի սլավոնական այբուբենի ամեն տառի երկմետրանոց քարե քանդակը, բոլորը միասին ամփոփի իր կողմից գնված թանկարժեք հողակտորի վրա ու դռները բացի ցանկացողների առաջ:

Զարմանալու ի՞նչ կա: Հայ է: Սովորական հայ: Գիտի, որ Կիրիլյան այբուբենն իր Մաշտոցյան այբուբենի պես սուրբ հոգով է ներշնչված ու սրբերի կողմից էլ ստեղծված: Օշականի եկեղեցում մեր քարե այբուբենն էր տեսել, ու չգիտես ինչ էր փայլատակել հայի գլխում, որ այդ պահից ի վեր հիվանդացել էր Կիրիլյան այբուբեն-հուշարձան կերտելու գաղափարով: Հենց այստեղ՝ Կիրիլի և Մեֆոդիի հողի վրա, Բուլղարական առաջին մայրաքաղաքում, ուր արդեն պատմության մասին հիշատակող գրեթե ոչինչ չէր մնացել:

— Հենց իմ արածը ստիպեց ինձ այլ կերպ նայել կյանքին, փողին, արժեքներին… Փողն իմ համար արդեն միջոց է՝ մի նոր արվեստի գործ ձեռք բերելու, մի նոր խաչքար պատվիրելու, մի նոր հնություն ավելացնելու էս յուրատեսակ վայրում,- այսպես խանդավառված ու առանց երկար նախաբանի իմ վաղեմի ընկեր Կարեն Ալեքսանյանը դիմավորեց մեզ՝ Բուլղարիայի առաջին մայրաքաղաք Պլիսկայում, իր կողմից հիմնած աշխարհում բացառիկ մի վայրում՝ Կիրիլյան այբուբենի պուրակում:

Պլիսկան Կիրիլյան այբուբենի պուրակից առաջ մոռացության փոշու տակ ծվարած մի սովորական գյուղի էր վերածվել՝ կղմինդրե ծուռումուռ տանիքներով, անխնամ, Եվրոդրախտի երազից հիասթափությամբ արթնացած մի սովորական բուլղարական գյուղի…

— Ես ո՞վ էի. Բուլղարիայում հաստատված հայ մարդ, որն իր բիզնեսն էր դրել ու բարեկեցիկ կյանք էր ստեղծել իր համար: Բայց ստացվեց այնպես, որ ամբողջ Բուլղարիայում հայտնի դարձավ իմ արածը: Աստծո կամքով է՞ր…,- խոսակցության ընթացքում ինքն իրեն հարցրեց Կարեն Ալեքսանյանը: — Հիմա խորացել եմ Բուլղարիայի պատմության ու սլավոնական այբուբենի խորհրդավոր ծալքերի մեջ:

© FB pageԿիրիլյան այբուբենի պուրակում
Двор на Кирилицата - Sputnik Արմենիա
Կիրիլյան այբուբենի պուրակում

Կիրիլյան 32 զինվորները պատրաստվել են Հայաստանում: Քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի ստեղծած ամեն տառն ունի իր խորհուրդը վերծանող կոմպոզիցիան: Այո, Ռուբեն Նալբանդյանն է Կիրիլյան տառարձանների հեղինակը. նույն ինքը, որ ստեղծել է Մաշտոցյան Այբուբենի քարակերտերը Օշականում ու ակամա դարձել Սուրբ Հոգով ներշնչված աշխարհի երկու այբուբենները քարի մեջ հավերժացնող միակ վարպետը:

Հարցնում եմ՝ մի՞թե կարող է Կիրիլյան այբուբենն էլ այսքան հայկական լինել: Միայն ուշադիր նայելուց հասկանում ես, որ խաչքարեր չեն, այլ տառեր են: Իսկ ավելի ուշադիր զննելուց պարզվում է, որ հենց խաչքարեր են. Այն սուրբ տառերն են, որոնց սակրալ իմաստը բացահայտվում է հենց խաչքարակերպ կերտվածքի շնորհիվ:

Это Двор Кириллицы в городе Плиска - Sputnik Արմենիա
Բուլղարիայի հայկական ոգին. ինչպես է պատրաստվել կիրիլյան այբուբենի հուշարձանը

— Պատկերացնու՞մ ես՝ հասնում ենք Բուլղարիայի սահման, հսկայական ֆուռը բացում են բուլղարացի մաքսավորները ու կարկամած մնում: Ինչ-որ մեկը Հայաստանից 30 տոննանոց բեռ է մտցնում իրենց երկիր: Թերահավատությամբ զննում են ամբողջ մեքենան… Я, Ф, К, Б, А… քարե արձաններն այն տառերի, որ մաքսավորների համար մինչ այդ դեկլարացիա գրելու համար էին միայն նախատեսված: Ճիշտ է՝ ազդվեցին,- ծիծաղում է Կարենը,- բայց լրիվ չափով մաքս գանձեցին, ինչպես Հայաստանից Եվրամիություն մտնող ցանկացած ապրանքի համար:

Կիրիլյան այբուբենի պուրակում անտիկ քարերից շինված մի փոքր մատուռ ու պատկառելի ցուցասրահ է կառուցված, ուր ամեն մի կտավ հավերժացնում է Բուլղարիայի պատմության մի փառապանծ էջը: Ահա Բուլղարիայում քրիստոնեությունը տարածած Ցար Բորիս առաջինը՝ բազմած գահին, Կիրիլի և Մեֆոդիի մոնումենտալ արձանը ու 12 մետրանոց մետաղյա խաչը:

© FB pageԿիրիլյան այբուբենի պուրակում
Двор на Кирилицата - Sputnik Արմենիա
Կիրիլյան այբուբենի պուրակում

 

Բուլղարները խոստովանում են, որ Կարենն օգնեց՝ իրենց անցյալին ավելի մեծ հարգանքով վերաբերվեն, որ հայն իրենց սրտերում արթնացրեց հայրենասիրությունն ու այբուբենի սակրալ իմաստի գիտակցումը: Նայում եմ Կիրիլյան տառերի պուրակի ինտերնետային էջը, բուլղարների հիացական բացականչությունները ու համոզվում, որ սրանով հայերի վերաբերյալ նրանց ավանդական հարգանքն էլ ավելի մեծացավ:
Տառերի պուրակին կից կառուցված հիանալի հյուրանոցային ու ժամանցային համալիրը Կարենը կառուցեց ուղիղ1 տարում: Անձամբ ինձ համար դժվար կլիներ հավատալ, որ տեսականորեն հնարավոր էր այսքան բան կառուցել 12 ամսում, բայց հավատալուն երկընտրանք չունեի, քանի որ նախանցյալ տարի ինքս էի տեսել նրա գնած կիսավեր տարածքը:

— Կարեն, գոնե այս մասը շահույթ բերու՞մ է, որ ներդնես այն մասի վրա,- մատնացույց անելով տառերի պուրակը հարցնում եմ ես՝ տեսնելով, որ հյուրանոցն իր ռեստորաններով և ժամանցի գոտիներով, մեղմ ասած, լեցուն չէ մարդկանցով…

— Կարևորն էդ չի,- բիզնեսի տեսակետից տարօրինակ պատասխան եմ ստանում,- ես ուզում եմ, որ ամեն բուլղար կյանքում գոնե մեկ անգամ այցելի Կիրիլիցայի պուրակ: Հիմա շատ են աղքատացել, ռեստորան, հյուրանոց ու ժամանցի վայրեր չեն կարողանում իրենց թույլ տալ, բայց իրենց սեփական պատմության ու մշակույթի օջախները պարտավոր են այցելել: Այ հենց գա էն ժամանակը, որ ամեն բուլղար, հետո էլ՝ այս տառերով գրող-կարդացող հարյուր միլիոնավոր մարդկանց մի չնչին մասն էլ գա, սա սրբատեղ կդառնա, ես էլ կատարած կլինեմ սրտիս ամենամեծ ցանկությունը: Իսկ առայժմ կպահեմ իմ հաշվին, մյուս բիզնեսներում ներդրած ջանքերիս հաշվին: Թող սա էլ դառնա իմ երեխան, որին պիտի ես պահեմ մինչև մեծանալը, այլ ոչ թե հակառակը…

Այսպես, 32 հարազատ խաչքար դարձած օտար այբուբենի տառերը 32 սուրբ զինվորի պես պահպանում են մի բուռ երկրի մի բուռ դարձած սուրբ ավանդույթները, որոնք տարին տարվա վրա ավելի ու ավելի են զոհաբերվում եվրոպական կատաղի ասիմիլիացիայի հորձանուտին: Եվ այդ պահպանման գործում անգնահատելի է իմ վաղեմի ընկեր ու շատ սովորական հայ Կարեն Ալեքսանյանի ավանդը:

Եթե ոտք դնեք Բուլղարիա, այցելեք: Հայ լինելու համար հպարտ կզգաք հաստատ…

© Photo : Karen AleksanyanԿիրիլյան այբուբենի պուրակ
Это Двор Кириллицы в городе Плиска - Sputnik Արմենիա
Կիրիլյան այբուբենի պուրակ
Լրահոս
0