00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բուլղարիայի հայկական ոգին. ինչպես է պատրաստվել կիրիլյան այբուբենի հուշարձանը

© Photo : Karen AleksanyanЭто "Двор Кириллицы" в городе Плиска
Это Двор Кириллицы в городе Плиска - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բուլղարիայի Պլիսկա քաղաքում կիրիլյան այբուբենի է տեղադրվել։ Քչերը գիտեն, որ այդ յուրահատուկ նախագծի հեղինակը Բուլղարիայում բնակվող մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանն է։

Ալեքսանյանը Sputnik Արմենիայի թղթակցին պատմել է հուշարձանի, «Կիրիլյան այբուբենի պուրակ» պատմամշակութային թանգարանի ստեղծման պատմությունը։ Զրույցը վարել է Լաուրա Սարգսյանը։

-Ինչպե՞ս որոշեցիք ստեղծել այս հուշարձանը և ինչո՞ւ հենց Պլիսկեում։

— Ես Հայաստանի քաղաքացի եմ, Բուլղարիայում եմ ապրում 1994թ-ից։ 2008թ-ին ընտանիքիս հետ մեկնել էի Օշական, տեսա հայոց այբուբենի քարե տառերը, և գաղափար ծնվեց` իսկ ինչու՞ չպատրաստել նաև կիրիլյան այբուբենի հուշարձան, չէ՞ որ ողջ աշխարհում ավելի քան 500 մլն մարդ է գրում այդ տառերով։

Ուսումնասիրելով IX դարի վերջի Բուլղարիայի պատմությունը` ես նկատեցի, որ այդ շրջանում Պլիսկա քաղաքը եղել է Եվրոպայի մշակութային կենտրոններից մեկը։ Պլիսկան ընտրեցի այն պատճառով, որ հենց այս քաղաքում 865 թ-ին Բորիս I-ի կառավարման շրջանում պետական մակարդակով ուղղափառություն են ընդունել, իսկ 893թ-ին կիրիլիցան միակ այբուբենն է ճանաչվել։ Այդ պատմական տեղեկությունները ոգեշնչեցին ինձ ու որոշեցի կիրիլյան այբուբենի հուշարձան ստեղծել։

-Ինչու՞ են տառերը պատրաստվել Հայաստանում։

— Այբուբենի տառերը պատվիրել եմ հայ վարպետների մոտ, քանի որ նրանք լավագույնն են աշխարհում։ Օշականում ինձ բախտ վիճակվեց ծանոթանալ քարագործ, ժողովրդական վարպետ Ռուբեն Նալբանդյանի հետ, որը հաճույքով համաձայնեց օգնել ինձ իմ մտահաղացումն իրականացնելու հարցում։ Պլիսկայում տեղանքը զննելուց հետո Ռուբենն ու նրա աշակերտները կես տարվա ընթացքում պատրաստեցին տառերը։ Այբուբենի յուրաքանչյուր տառի բարձրությունը 2 մետր է։ Տառերը զարդարված են հայկական և սլավոնական զարդանախշերով։ Հայաստանից Բուլղարիա տառերը տեղափոխել ենք բեռնատարներով։

© FB profileԿարեն Ալեքսանյան
Карен Алексанян, основатель Двора Кириллицы - Sputnik Արմենիա
Կարեն Ալեքսանյան

-Տառերից բացի, ի՞նչ կարելի է տեսնել «Կիրիլյան այբուբենի պուրակում»։

— Այստեղ նաև պատկերասրահ է գործում, որը ներկայացնում է կիրիլյան այբուբենի ստեղծման պատմությունը։ Կա փոքրիկ մատուռ, Կիրիլի և Մեֆոդիի հուշարձանները, արքայի հուշարձանը, 12-մետրանոց խաչ և հայկական խաչքար։

- Ձեր մշակութային կենտրոնը համագործակցու՞մ է Հայաստանի հետ, և ի՞նչ տպավորություններ են ունենում թանգարանի այցելուները։

— Մայիսի վերջին մեզ մոտ է կազմակերպվել «Սլավոնական գրկախառնություն» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը։ Մոտ ապագայում նախատեսում ենք բազմաթիվ մշակութային-կրթական ծրագրեր իրականացել։ Մեզ մոտ շատ դպրոցականներ են գալիս։ Կարող եմ ասել, որ «Կիրիլյան այբուբենի պուրակը» վերածվել է հոգևոր, մշակութային կենտրոնի, շատերն այն բուլղարացիների «քարե անձնագիր» են անվանում։ 2017թ-ի ամռանը կբացվի կիրիլյան տառերով գրող գրողների պուրակ։

Մենք ուրախ ենք Հայաստանի հետ ցանկացած բնույթի համագործակցության համար։ Խորհրդանշական է, որ այստեղ տեղադրված յուրաքանչյուր տառում հայկական մոտիվներ կան ։ Ես հայ եմ, որը կապ է տեսել հայոց և կիրիլյան այբուբենների միջև։ Երկուսն էլ սրբեր են ստեղծել` Մեսրոպ Մաշտոցը, Կիրիլն ու Մեֆոդին։

-Ուսումնասիրելով եղբայրների պատմությունը` ի՞նչն է ամենից շատ տպավորել Ձեզ։

— Կիրիլի և Մեֆոդիի կյանքը լի է եղել դժվարություններով. ինչպես իրենց աշակերտները, նրանք նույնպես հալածանքների են ենթարկվել։ Կիրիլի և Մեֆոդիի աշակերտներից շատերին ստրկության են մատնել, սակայն ճակատագրի հարվածները չեն ընկճել նրանց։ Ցավոք, ոչ ոք չի ուսումնասիրում այդ թեման և ոչ մի տեղ այդ մասին չի խոսվում։ Կարծում եմ, որ կիրիլյան այբուբեն օգտագործող մարդիկ պետք է հպարտանան իրենց լուսավորիչներով, փայփայեն այն, ինչ ստեղծել են նրանք։

Լրահոս
0